Զանգվածային սպանություն Ռաչակում

Զանգվածային սպանություն Ռաչակում (ալբ․՝ Masakra e Reçakut) կամ միջադեպ Ռաչակում[1][2] (սերբ.՝ случај Рачак, масакр у Рачку, инцидент у Рачку), իրադարձություններ Ռաչակ գյուղում (Կոսովոյի և Մեթոխիայի ինքնավար երկրամաս, Շտիմլե համայնք (սերբ.՝ Штимље), այսօր` Կոսովոյի Հանրապետություն)` 1999 թվականի հունվարի 15-ին, հարավսլավական ոստիկանության և ալբանացի ապստամբների միջև ռազմական հակամարտության ընթացքում։

Զանգվածային սպանություն Ռաչակում
Սպանության ձևԶինված հակամարտություն
Կոորդինատներ
Ամսաթիվհունվարի 15, 1999
Սպանվածներ45 մարդ

Ալբանացի ապստամբների վարկածի համաձայն՝ հարավսլավական ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները գյուղում զանգվածային հաշվեհարդար են կազմակերպել քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ սպանելով 45 խաղաղ բնակիչների։ Այս լույսի տակ ներկայացվող Ռաչակում տեղի ունեցած միջադեպը ՆԱՏՕ-ի համար առիթ է հանդիսացել առաջին անգամ բարձրացնել Հարավսլավիայի նկատմամբ ուժի կիրառման հարցը[3]։

Հարավսլավական «Տանյուգ» լրատվական գործակալության վարկածով՝ Ռաչակում տեղի է ունեցել գործողություն մի խումբ ալբանական մարտիկների դեմ, որոնք գյուղի մերձակայքում օգտագործել են ամրացված կետերի համակարգը[4]։

Միջադեպ խմբագրել

 
Գյուղ Ռաչակը Կոսովոյի քարտեզում

Սերբական աղբյուրների համաձայն՝ 1999 թվականի հունվարի 8-10-ը Ռաչակի մերձակայքում տեղի են ունեցել ԿԱԲ-ի մարտիկների մի քանի հարձակումներ հարավսլավական ոստիկանների վրա, ինչի հետևանքով զոհվել է Հարավսլավիայի միութենական հանրապետության ՆԳՆ 4 աշխատակից[5]։ Հունվարի 14-ի երեկոյան ոստիկանությունը շրջապատել է գյուղը, քանի որ կասկածում էր, որ այնտեղ թաքնվում են ոստիկան Սվետիսլավ Պրժիչին սպանողները, որը հունվարի 10-ին մահացել է Սլիլովո գյուղի դարանակալում։ Ուրբաթ առավոտյան ժամը 7-ին ոստիկանությունը սկսել է գյուղի գնդակոծությունը հարակից երկու բլուրների կողմից, միաժամանակ գնդակոծվել են նաև հարևան Պետրա, Մալոպոլցե և Ռենայա գյուղերը։

Ներքին գործերի նախարարության պնդմամբ՝ ոստիկանական ստորաբաժանումների կողմից գյուղ մտնելու փորձի ժամանակ նրանց վրա կրակ է բացվել հրաձգային զենքից և ականանետերից, իսկ ԿԱԲ-ի մարտիկները թաքնվել են խրամատներում և հանպատրաստից պատրաստված բունկերներում։ Պաշտպանության ճեղքումից հետո ապստամբները նահանջել են գյուղից հարավ գտնվող սարեր։ Հարավսլավական ոստիկանության տվյալներով՝ մարտում սպանվել են մի քանի տասնյակ ապստամբներ, որոնց մեծ մասը կրում էր ԿԱԲ համազգեստը։ Միևնույն ժամանակ հարավսլավացիների ավար են դարձել մի քանի գնդացիրներ, երկու դիպուկահար հրացաններ, մի քանի տասնյակ ավտոմատներ, ձեռքի նռնակներ, ռադիոկայան և այլն։ Հարավսլավական կողմից վիրավորվել է մեկ ոստիկան, մի քանի ավտոմեքենա վնասվել է գնդակոծությունից[5]։

Գյուղի բնակիչները արևմտյան լրատվական գործակալությունների լրագրողներին պատմել են, որ ոստիկանությունը, խուզարկելով գյուղը, ձերբակալել է 26 տղամարդու, որոնցից մեկին մահացած են գտել հաջորդ օրը։ Ռաչակի բնակիչներից Մուսա Յակուպին «The Guardian» թերթի թղթակցին պատմել է, թե ինչպես է ոստիկանությունը ծեծել ձերբակալված տղամարդկանց, իսկ հետո ստիպել բնակիչների մի խումբ փախչել բլրի վրայով, ինչի հետևանքով գյուղացիները խաչաձև կրակի տակ են ընկել ոստիկանության և ԿԱԲ-ի մարտիկների կողմից[5]։

Հունվարի 16-ի առավոտյան տարբեր ԶԼՄ-ների լրագրողները Բեբուշ լեռան վրա զննել են զոհվածների մի քանի մարմիններ, ևս մի քանի մարմիններ հայտնաբերվել են հենց գյուղում, որն այդ ժամանակ կրկին վերահսկում էին ալբանական ապստամբները[5]։ Ընդհանուր առմամբ, լրագրողների կողմից 23 դի է հայտնաբերվել լեռան վրա և 16 դի՝ գյուղում։ Լրագրողների նկարագրություններով՝ շատերը սպանվել են մոտ հեռավորությունից գլխին արձակված կրակոցով, մարմիններից մեկը գլխատվել է։

ԿԱԲ-ը խոստովանել է, որ 8 սպանվածներ եղել են իր մարտիկները։ Հունվարի 16-ին դեպքի վայր է ժամանել Ուիլյամ Վոլքերը, որը բանակցություններ է վարել ԿԱԲ-ի տեղի հրամանատարի հետ։ Միևնույն ժամանակ բրիտանացի գեներալ Դրևենկիևիչը հարավսլավական ոստիկանությանը համոզում էր գյուղ չմտնել, որպեսզի խուսափի նոր բախումներից։ Հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը ալբանացիները բոլոր մարմինները տեղափոխել են տեղական մզկիթ[5]։

Քանի որ Հարավսլավիայի փորձագետները հրաժարվել են գյուղ մտնել առանց ոստիկանության ուղեկցության, ինչը պահանջում էր Դրևենկիյիչը, հունվարի 18-ին գյուղի նոր գրոհի է ենթարկվել։ Շուրջ 60 ոստիկան զրահատեխնիկայի աջակցությամբ մտել է գյուղ, ինչը թույլ է տվել դատավոր Դանիցե Մարինկովիչին երեք միջազգային դիտորդների ուղեկցությամբ ստուգել դիակները և տանել դրանք Պրիշտինա՝ հետագա փորձաքննության համար[6]։

Հետաքննություն խմբագրել

Սերբական և բելառուսական փորձագետների եզրակացություններ խմբագրել

Բելառուսական և սերբական փորձագետների համատեղ հետազոտությունը երկրամասում ԵԱՀԿ առաքելության երկու ներկայացուցիչների ներկայությամբ սկսվել է հունվարի 19-ին[5]։ Դիահերձումը վարում էր պրոֆեսոր Վույադին Օթաշևիչը։ Ըստ փորձագետների եզրակացությունների` գյուղում հայտնաբերված 40 դիակները մահապատժի չեն ենթարկվել[7] և նրանց ձեռքերի վրա հայտնաբերվել են վառոդի հետքեր, ինչը վկայում է սպանվածների` զենք պահելու և ալբանական անջատողականներին պատկանելու մասին[8]։

Ինչպես պնդում է Ելենա Գուսկովան, Բելառուս փորձագետներից հետո փորձաքննություն են անցկացրել Ֆինլանդիայի մասնագետները։ Նրանց կարծիքով՝ սպանվածների մեծ մասը ալբանացի զինվորականներ էին, որոնք հետո քաղաքացիական հագուստ են հագել։ Մատերի վրա վառոդի հետքեր են հայտնաբերվել, իսկ գնդակային անցքերը հայտնաբերվել են մարմինների, բայց ոչ հագուստի վրա։ Սակայն նրանց զեկույցը չի հրապարակվել[9][10]։

Եվրամիության հանձնաժողովի եզրակացություններ խմբագրել

Եվրամիության հանձնաժողովը՝ Հելենա Ռանտայի ղեկավարությամբ, որը բաղկացած է հիմնականում ֆինն մասնագետներից, հերքել է սերբ-բելառուսական փորձագետների եզրակացությունները։ ԵՄ հանձնաժողովը եկել է հետևյալ եզրակացություններին[11][12]

  • Զոհերը անզեն քաղաքացիական անձինք էին, որոնք գնդակահարվել էին դիմահար։
  • Մարմինները տեղաշարժվել են մինչև ստուգումը, սակայն ԿԱԲ-ի կողմից կոտորածի բեմականացմանը կասկածելու ոչ մի հիմք չկա։
  • Սերբ փորձագետների եզրակացությունները ապացույցների կեղծման մասին արվել են նախքան դիահերձումը։
  • Հունվարի 17-21-ը մարմինների գտնվելը սերբական ուժերի վերահսկողության ներքո մեծացրել է այն հավանականությունը, որ մարմինները տեղափոխվել են սերբական կողմից և փաստերը կեղծվել են նրանց կողմից։
  • Բելառուս և սերբ փորձագետները կիրառել են հնացած տեխնոլոգիաներ, որոնք հանգեցրել են նրանց սխալ եզրակացությունների։
  • Սերբական կողմը ակտիվորեն խոչընդոտել է ՆՀՄՔՏ-ին հետաքննություն անցկացնելու հարցում։

Զոհերից մեկը երիտասարդ կին էր, ևս մեկ զոհ դեռահաս է եղել, մյուսները՝ մեծահասակ տղամարդիկ։ Եվրոպական միության քննիչների պնդմամբ՝ նրանք ոչ մի հաստատում չեն գտել այն կարծիքին, որ սպանվածները կոմբատանտներ են եղել[13]։

Հետագա իրադարձություններ խմբագրել

1999 թվականի հունվարի 29-ին «Հյուման Րայթս Վոթչ» կազմակերպությունը, որը զբաղվում է մարդու իրավունքների խախտումների փաստագրմամբ, հրապարակել է Ռաչակի իրադարձությունների մասին զեկույցը, որը վերնագրված է «Yugoslav Forces Guilty of War Crimes in Racak, Kosovo»[14] և հիմնված է հարձակման ականատեսների հետ տասնչորս տարբեր հարցազրույցների վրա։

Միջազգային դատարանում հանդես գալով որպես փորձագետ՝ ֆիննական հանձնաժողովի գլխավոր փորձագետը պնդում էր, որ հանձնաժողովի եզրակացությունը կեղծված չի եղել[13], թեև հետագայում ինքնակենսագրության մեջ նշել էր, որ իր աշխատանքի ժամանակ Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչները էլեկտրոնային փոստով կարծիք են հայտնել եզրակացությունների ձևակերպման վերաբերյալ[15]։

Համբուրգի դատական բժշկության ինստիտուտի տնօրեն Կլաուս Պյուշելը, որը ուսումնասիրել է ֆիննական պաթոլոգոանատոմների եզրակացությունը, հայտարարել է, որ փորձաքննությունը ոչ մի ապացույց չի ցույց տվել, որ սպանվածները խաղաղ բնակիչներ են եղել, առավել ևս, որ նրանք սպանվել են սերբ զինվորականների կողմից[16]։ Ըստ Ռաչակում հայտնաբերված 45 զոհերի վերաբերյալ ֆինն ու բելառուս փորձագետների ուսումնասիրությունների արդյունքների՝ 39-ը ՊԱԿ-ի մարտիկներ են եղել, որոնք սպանվել են սերբական ոստիկանության հետ մարտերում և բերվել են Կոսովոյի այլ շրջաններից։ Կլաուս Պուշելը կողմ է եղել այդ եզրակացություններին[17]։

2006 թվականի հուլիսի 10-ին, Սլոբոդան Միլոշևիչի մահից չորս ամիս անց, Հաագայի տրիբունալը հանել է Ռաչակում զանգվածային սպանության մասին կետը սերբ գեներալներին ներկայացված մեղադրական ցուցակից[18]։

Վեճեր մահվան փաստի մասին խմբագրել

Սլոբոդան Միլոշևիչի պնդմամբ՝ Հաագայի տրիբունալում «Ռաչակում ոչ մի զանգվածային սպանություն չի եղել»[19], իսկ «խաղաղ բնակիչների գնդակահարությունը բեմադրվել է Կոսովոյի Ազատագրության Բանակի ալբանացի մարտիկների կողմից»։ Հարավսլավիայի նախկին նախագահի խոսքով՝ ալբանացի անջատողականները մարտում սպանված զինվորներին քաղաքացիական հագուստ են հագցրել[20][21] և դիակները հավաքել ընդհանուր գերեզմանում՝ միջազգային հանրությանը Հարավսլավիայի դեմ ավելի կոշտ միջոցների մղելու համար[22]։

Դատավարության ժամանակ պրոֆեսոր Սլավիշ Դոբրիչանինը, ով Պրիշտինայի դատաբժշկական փորձագետ է, դատավարության ընթացքում հանդես գալով որպես վկա, կասկածի տակ է դրել Հելենա Ռանտայի փաստարկները[23]։

Իր հերթին ամերիկացի դիվանագետ Ուիլյամ Ուոլքերը (անգլ.՝ William Walker), որը Կոսովոյում գլխավորել է միջազգային վերահսկողական առաքելությունը, հայտարարել է, որ «մարտի և հագուստը փոխելու ոչ մի նշան հետաքննությունը չի բացահայտել»[22], ինչպես նաև` քննադատել է Միլոշևիչի տարբերակը[22]։ Ուոլքերը պնդում էր, որ նախկին հարավսլավական առաջնորդը շատ լավ գիտեր այն մասին, թե ինչ էր կատարվում Կոսովոյում և ստում էր Կոսովոյի ալբանացիների սպանությունների մասին[21]։ Նրա խոսքով՝ իրենց առաջին իսկ տեսած զոհերը տարեց ալեհեր մարդիկ են եղել[20][21]։ Որոշ դիտորդների կարծիքով՝ Ուոլքերի հայտարարությունը կարևոր դեր է խաղացել համաշխարհային հասարակական կարծիքի ձևավորման գործում, ինչը, ինչպես պնդում են, հանգեցրել է Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմին[19][21][24]։

Կրագուևաց քաղաքի շրջանային դատարանի դատավոր Դանիել Մարինկովիչը քննադատել է Ուոլքերի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ այն կանանց և երեխաների մարմինները, որոնք Ուոլքերը գտել է Ռաչակում, քննչական խմբին չի հաջողվել հայտնաբերել[8]։

Սակայն բրիտանացի գեներալ-մայոր Ջոն Դրևենկիևիչը (անգլ.՝ John Drewienkiewicz) (Ուոլքերի ռազմական խորհրդական), որը նաև ԵԱՀԿ առաքելությամբ Կոսովոյում էր գտնվում, հաստատում է, որ Ռաչակի շրջակայքում դաժան մարտ է տեղի ունեցել ալբանական մարտիկների և սերբական ստորաբաժանումների միջև, և որ այդ մարտից հետո «առնվազն 15 ժամ» է անցել, նախքան միջազգային դիտորդները ժամանել են դեպքի վայր և տեսել «գնդակահարվածների դիակները»։ Ընդ որում գեներալը, որն ինքը ներկա է եղել ալբանացիների դիակների հայտնաբերման վայրում, հայտարարել է, որ դրանք գնդակահարվել են սերբ զինվորականների կողմից[22]։

Հիշատակ խմբագրել

2009 թվականի հունվարի 15-ին Կոսովոյի Հանրապետության փոստը փոստային նամականիշ է թողարկել՝ «նվիրված Ռաչակի կոտորածի 10-րդ տարելիցին»[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «INTRODUCTORY STATEMENT BY JUSTICE LOUISE ARBOUR, PROSECUTOR ICTY AND ICTR». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  2. «SECURITY COUNCIL STRONGLY CONDEMNS MASSACRE OF KOSOVO ALBANIANS IN SOUTHERN KOSOVO». {{cite web}}: |archive-url= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |uաrl= ignored (օգնություն)
  3. Lambeth B. NATO’s Air War for Kosovo: A Strategic and Operational Assessment. Р. 11-14.
  4. «Перепечатка оригинального материала на сайте BBC». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Verifikovano usijanje». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  6. «SLUČAJ RAČAK PET GODINA POSLE INSCENIRANOG MASAKRA — Bitka za leševe (3)». Novosti.rs. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Pathologist: 'No Kosovo massacre'». BBC News / Europe. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  8. 8,0 8,1 Антонов, Михаил. (2009 թ․ մարտի 23). «Бомбардировки Югославии. 10 лет спустя». ГТРК «Россия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  9. Гуськова Е.Ю. История югославского кризиса (1990-2000). — М.: Русское право/Русский Национальный Фонд, 2001. — С. 669. — ISBN 5941910037
  10. Югославия в XX веке: очерки политической истории / К. В. Никифоров (отв. ред.), А. И. Филимонова, А. Л. Шемякин и др. — М.: Индрик, 2011. — С. 854. — ISBN 9785916741216
  11. «The Kosovo Verification Mission at Racak» (անգլերեն). balkanwitness.glypx.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Report of the EU Forensic Team on the Racac Incident, 17 March 1999». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  13. 13,0 13,1 «Helena Ranta testifies at Milosevic trial in The Hague». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  14. «Human Rights Watch Report: Yugoslav Forces Guilty of War Crimes in Racak, Kosovo January 29, New York». Ess.uwe.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  15. «Helena Ranta: Foreign Ministry tried to influence Kosovo reports». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  16. Фокина, Ксения. (2000 թ․ մարտի 25). «Расстрела в Рачаке не было». Независимая газета. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. Искендеров, Пётр (2009 թ․ մարտի 24). «Албанцы бежали не от Милошевича». Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. «За что же судят сербских генералов?». Русская линия. 2007 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  19. 19,0 19,1 Поскакухин, Андрей (2004 թ․ սեպտեմբերի 1). «Милошевич обвинил Запад в развале Югославии». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  20. 20,0 20,1 «Американский дипломат обвинил Милошевича в сознательном уничтожении албанцев». Lenta.Ru. 2002 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Милошевич «знал о зверствах в Косове»». Русская служба Би-би-си. 2002 թ․ հունիսի 12. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. 22,0 22,1 22,2 22,3 «На суде в Гааге Милошевич опроверг обвинения в организации массовых расстрелов албанцев». Lenta.Ru. 2002 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  23. «Albanci nisu bili streljani» (սերբերեն). B92. 2005 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  24. Dr. Mark A. Wolfgram Democracy and Propaganda: NATO’s War in Kosovo(անգլ.) // European Journal of Communication. — 2008. — С. 4.
  25. «10. godišnjica masakra u Račku – na novoj poštanskoj marki». postaekosoves.net. 2009 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Гуськова Е.Ю, Агрессия НАТО 1999 года против Югославии и процесс мирного урегулирования. — Москва: Индрик, 2013. — 304 с. — ISBN 978-5-91674-270-1

Արտաքին հղումներ խմբագրել