Զանգվածային սպանություն Նեշվիլի դպրոցում

Զանգվածային սպանություն Նեշվիլի դպրոցում, տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 27-ի առավոտյան (տեղական ժամանակով) Միացյալ Նահանգների հարավում գտնվող Նեշվիլ քաղաքում՝ Թենեսի նահանգի մայրաքաղաքում։ Հրաձգության հետևանքով զոհվել է 6 մարդ (3 աշխատակից և 3 երեխա), իսկ մարդասպանը գնդակահարվել է ոստիկանների կողմից։ Սկզբում ոստիկանությունը պարզել է, որ մարդասպանը կին է, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ նա տրանսգենդեր տղամարդ է և օգտագործել է he/him դերանունները[5][6][7]։ Մարդասպանին անվանել են Օդրի Էլիզաբեթ Հեյլ (անգլ.՝ Audrey Elisabeth Hale), նա հայտնի է եղել նաև որպես Էյդեն (անգլ.՝ Aiden)[8][9]։

Զանգվածային սպանություն Նեշվիլի դպրոցում
Սպանության ձևզանգվածային կրակոցներ, Հրաձգություն կրթական հաստատությունում և child murder?
Երկիր ԱՄՆ
Մասն էmass shooting in the United States? և list of school shootings in the United States?
Կոորդինատներ
Ամսաթիվմարտի 27, 2023
Սպանվածներ7 մարդ[1][2]
Վիրավորներ1[3]
Զենք՝AR-15 style rifle?[4], handgun?[4], Kel-Tec SUB-2000?[4], Ատրճանակ և AR-15 style pistol?

Իրադարձությունների ընթացք խմբագրել

Հրաձգությունը տեղի է ունեցել «Կովենանտ» մասնավոր պրեսբիտերական դպրոցում[8]։ Հրաձիգը մեքենայով հասել է դպրոց՝ այն թողնելով ավտոկայանատեղիում[10]։ Առավոտյան ժամը 9:57-ին Հեյլին հաղորդագրություն է ուղարկել հին ընկերոջը, որում ասվել է, որ ավելի վաղ հաղորդագրությունը «ինքնասպանության գրություն» է, և որ ինքը պատրաստվում է մահանալ այդ օրը[11]։ Այնուհետև նա ուժով մտել է դպրոց՝ կրակելով կողային դռան միջով, նախքան երկու հարձակողական հրացաններից և ատրճանակից կրակ բացելը աշակերտների և անձնակազմի վրա։ Հեյլը բարձրացել է երկրորդ հարկ, գնդակահարել ինը տարեկան երեք երեխաների և դպրոցի երեք մեծահասակ աշխատակցի վրա, իսկ հետո սպանվել է ժամանած ոստիկանների կողմից[8]։ Նրանցից մեկը վնասվածքներ է ստացել ապակու բեկորներից[12]։ Հանցագործության դրդապատճառները մնում են անհայտ։ Հեյլի տանը հայտնաբերվել են մի քանի միավոր զենքեր, դպրոցի քարտեզ և մանիֆեստ[8]։

Արձագանք խմբագրել

ԱՄՆ-ում հրաձգությունը դարձել է 128-րդ զանգվածային հրաձգությունը և կրկին հարցեր է բարձրացրել զենքի տրամադրման խստացման վերաբերյալ[13][14]։

Հանցագործի ինքնություն խմբագրել

Հեյլը «Կովենանտ» դպրոցի նախկին աշակերտ էր, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը (ըստ քննիչների վարկածներից մեկի՝ վիրավորանքը, որ Հեյլը ստիպված է եղել հաճախել այդ դպրոցը, կարող էր դառնալ նրա հանցագործության շարժառիթը)։ Այնուհետև նա դարձել է նկարազարդող և գրաֆիկական դիզայներ՝ ավարտելով Նոսի արվեստի և դիզայնի քոլեջը[8]։ Ոստիկանության պետ Ջոն Դրեյքն ասել է, որ Հեյլը կրակոցի պահին հսկողության տակ է եղել հուզական անհանգստության պատճառով և օրինական կերպով ձեռք է բերել յոթ հրազեն, այդ թվում՝ երեքը, որոնք հայտնաբերվել են կրակոցի վայրում, 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում[15]։ Մարդիկ, որոնք ճանաչում էին Հեյլին, ասում էին, որ նա դժվարությամբ է հաղթահարել 2022 թվականի ամռանը դասընկերուհու մահը։ Հեյլը ճանաչում էր նրան ավագ դպրոցից. նրանք բասկետբոլի թիմակիցներ էին[16]։

Զոհեր խմբագրել

Պատահական սպանվել է վեց մարդ[17], այդ թվում՝ երեք ուսանող և երեք աշխատակից։ Նրանցից 5-ի մահը վրա է հասել հիվանդանոցում, իսկ մեկը մահացել է դեպքի վայրում[18]։ Զոհերի թվում էին Էվելին Դիքհաուսը, Ուիլյամ Քինին և Հալի Սքրագսը․ նրանցից յուրաքանչյուրը 9 տարեկան էր[19], ինչպես նաև ուսուցչի տեղակալ Սինթիա Փիկը, պահակ Մայք Հիլը և դպրոցի տնօրեն Քեթրին Քունսեն։ Բացի այդ, ոստիկաններից մեկը ապակու բեկորներից ձեռքի հատվածում կտրվածքներ է ստացել[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. News B. N. O. Woman opens fire at Tennessee elementary school, killing 6 — 2023.
  2. Seven dead: three children killed plus the shooter dead at The Covenant School on Monday — 2023.
  3. News B. N. O. Woman opens fire at Tennessee elementary school, killing 6BNO News, 2023.
  4. 4,0 4,1 4,2 Eric Levenson,Melissa Alonso,Nouran Salahieh Covenant School shooter was under care for emotional disorder and hid guns at home, police sayCNN.com, 2023.
  5. Li, David K.; Ortiz, Erik; Lenthang, Marlene (2023 թ․ մարտի 28) [Originally published March 27, 2023]. «Nashville Christian school shooter appears to be a former student, police chief says». NBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. Hernandez, Joe; Doubek, James (2023 թ․ մարտի 27). «3 children and 3 adults are dead in a shooting at a Christian school in Nashville». NPR. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. Wegner, Rachel; Davis, Molly; Sharon, Keith (2023 թ․ մարտի 28). «'Truly horrific': Nashville mourns after mass shooting at elementary school». The Tennessean. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Massie, Graeme (2023 թ․ մարտի 27). «Audrey Hale, 28, named as Nashville school shooter as map and manifesto found». The Independent (անգլերեն). Los Angeles. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. The Associated Press. «What we know about the alleged Nashville school shooter» (անգլերեն). KWTX-TV. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. Hara, Amanda; Garcia, Tony (2023 թ․ մարտի 27). «Nashville school shooter fired at glass doors to gain entry, fired at police» (անգլերեն). WSMV-TV. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. «She checked her Instagram. She didn't expect a message from The Covenant School shooter». News Channel 5 Nashville (WTVF) (անգլերեն). 2023 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  12. «Nashville school shooter was transgender, had 'manifesto,' police say». The Washington Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  13. ««Мы должны остановить насилие». Байден требует запретить продажу автоматов в США». Газета.Ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  14. Stephen Collinson (2023 թ․ մարտի 28). «America's kids are failed again | CNN Politics». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  15. Levenson, Eric; Alonso, Melissa; Salahieh, Nouran (2023 թ․ մարտի 29) [Originally published March 28, 2023]. «Covenant School shooter was under care for emotional disorder and hid guns at home, police say». CNN. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  16. Ortiz, Erik; Li, David K. (2023 թ․ մարտի 27). «The Nashville school shooter fell into an emotional spiral after the recent death of a close friend, ex-classmate says». NBC News. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  17. Levenson, Mallika Kallingal,Nouran Salahieh,Eric (2023 թ․ մարտի 30). «Some 911 calls from Nashville's Covenant School shooting are released | CNN». CNN. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Trevor Hughes. «Who is the Nashville school shooter who killed six at private Christian school?». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  19. «Victims, suspect in Nashville school shooting identified | Rush Hour». NewsNation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  20. The Washington Times https://www.washingtontimes.com. «Nashville school shooter was transgender, had 'manifesto,' police say». The Washington Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)