Զանգվածային սպանություններ Հանաուում (2020)

Կրակահերթ Գերմանիայի Հանաու քաղաքի երկու նարգիլե-սրճարանում։ Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 19-ին, ինչի արդյունքում զոհվել է 11 և վիրավորվել 5 մարդ։

Զանգվածային սպանություններ Հանաուում
HanauAnschlagsziele2020.svg
Տեսակհրաձգություն, right-wing terrorism? և զանգվածային կրակոցներ
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏեղադրանքՀանաու[1]
Տարեթիվփետրվարի 19, 2020[2]
ԶենքGlock 17?[3]
Զոհվածներ10 մարդ[4]
Վիրավորներ5[4]
Ահաբեկիչների քանակ1[1][4]
Commons-logo.svg Hanau shootings Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Փետրվարի 19-ի երեկոյան Հանաու քաղաքի նարգիլե-սրճարաններից մեկը ներխուժեց մի տղամարդ և սկսեց կրակել սրճարանում գտնվողների վրա՝ սպանելով երեքին, որից հետո դիմել է փախուստի և հայտնվել մեկ այլ նարգիլե-սրճարանում, որտեղ էլ սպանել է ևս 5 այցելուի։ Մի քանի ժամ անց մահացել է կրակոցներից արձակած վիրավորներից մեկը։ Ժամեր անց ոստիկանությունը սեփական բնակարանում հայտնաբերել էր կասկածյալի, ինչպես նաև նրա 72 տարեկան մոր դին։

Սպանվածներից երեքը Գերմանիայի քաղաքացիներ են (երկու քուրդ, մեկ գնչու), երկուսը՝ Թուրքիայի, մեկը՝ Բուլղարիայի, մեկը՝ Ռումինիայի։ Ութերորդ զոհը ծնունդով Բոսնիա և Հերցեգովինա էր։ Իններորդը երկքաղաքացի էր՝ Աֆղանստանի և Գերմանիայի[5][6][7][8]։

Ենթադրվում է, որ սպանություններ կատարելուց հետո նա գնդակահարել է մորը, հետո ինքնասպան եղել[5]։

Սպանության մեջ կասկածվող 43-ամյա Տոբիաս Ռատիենը, որը որսորդական հրազեն պահելու իրավունք ուներ, ենթադրվում է, որ եղել է ծայրահեղ աջ նեոազգայնական գաղափարների կրող, սպանություններ գործելուց առաջ նա ՅուԹյուբում անգլերեն տեսաերիզ էր տեղադրել, որն անվանել էր «անհատական ուղերձ ԱՄՆ բոլոր բնակիչներին»։ Ուղերձը որևէ բռնություն իրականացնելու գործողություն չի պարունակում[5][9][10][11]։

Փետրվարի 21-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Խորստ Զեեխոֆերը հայտնել է, որ «Հանաուի հանցագործությունը միանշանակ ռասիզմի հողի վրա կատարված ահաբեկչություն է»[5]։

ԱրձագանքԽմբագրել

Զանգվածային սպանությունների հետ կապված՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղյալ է հայտարարել դեպի Լեոպոլդինա ուղերթը։ Նրան այնտեղ փոխարինել է նախարար Հենդրիկ Հոփենշտեդտը[12]։

2020 թվականի փետրվարի 20-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը այցելել է Հանաու և ծաղկեպսակ դրել երկու նարգիլե սրճարաններում, որտեղ մահացել են 9 մարդ[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Tödliche Schüsse: Was über den Anschlag in Hanau bekannt istDas Erste, 2020.
  2. 2,0 2,1 Germany shooting: What we know about the Hanau attackBBC, 2020.
  3. Köpke J. Hanau-Attentäter bestellte Tatwaffe in Onlineshop (գերմ.) // RedaktionsNetzwerk DeutschlandVerlagsgesellschaft Madsack, 2020.
  4. 4,0 4,1 4,2 McHugh D., Rising D., Jordans F. German gunman calling for genocide kills 9 peopleAP, 2020.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Что известно о теракте в немецком городе Ханау
  6. Germany hessenschau de, Frankfurt (փետրվարի 21, 2020)։ «Opfer des Anschlags: Neun junge Hanauer, mitten aus dem Leben gerissen»։ hessenschau.de։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին։ Վերցված է 2020-02-23 
  7. Press The Associated (փետրվարի 20, 2020)։ «Germany's Immigrant Community in Hanau Reeling After Attack»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-02-ին։ Վերցված է 2020-02-23 
  8. «German gunman calling for genocide kills 9 people»։ AP NEWS։ փետրվարի 20, 2020 
  9. Стрельба в Германии 19.02.2020 — нападающий и его мать мертвы
  10. «Has Germany done enough to tackle far-right violence?»։ BBC News (en-GB)։ 2020-02-20։ Վերցված է 2020-02-20 
  11. Hume Tim (փետրվարի 29, 2020)։ «'Not a Classical Neo-Nazi': What We Know About the German Hookah Bar Terrorist»։ Vice News։ «Instead, judging by the material he posted online, Tobias Rathjen appears to have been driven by a toxic mix of racist, conspiracist, and incel ideology, and likely suffered from serious mental health problems, experts say.» 
  12. «Меркель отменила плановую поездку из-за стрельбы в Ханау»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-20-ին։ Վերցված է 2021-09-02 
  13. Президент ФРГ назвал стрельбу в Ханау «актом террористического насилия»| Новости из Германии о Германии | DW | 20.02.2020