Զայոն Լաթիֆ Ուիլյամսոն (անգլ.՝ Zion Lateef Williamson, հուլիսի 6, 2000(2000-07-06)[1], Սոլսբերի), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբում։

Զայոն Ուիլյամսոն
Zion Williamson

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Օռլեանս Պելիկանս
Դիրքը Թեթև հարձակվող/ ծանր հարձակվող
Համար № 1
Ի ծնե տրված անունը Զայոն Լաթիֆ Ուիլյամսոն
Zion Lateef Williamson
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6, 2000 (23 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սոլսբերի, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 129 կգ
Դպրոց «Սպարտանբուրգ դեյ» ավագ դպրոց
(Սպարտանբուրգ, Հարավային Կարոլինա)
համալսարան Դյուք (2018-2019)
Դրաֆթի տարի 2019 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Օռլեանս Պելիկանս (2019-այժմ)
Մրցանակներ
  • NBA աստղ (2021)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2020)
  • McDonald's All-American (2018)
  • Հարավային Կարոլինայի Միստր բասկետբո (2018)

Համալսարանային առաջնությունում (NCAA) ներկայացրել է Դյուքի համալսարանի «Բլու դևիլս» ուսանողական թիմը։

Ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Սոլսբերի քաղաքում, հաճախել է «Սպարտանբուրգ դեյ» ավագ դպրոցը, որի հավաքականի կազմում երեք անգամ նվաճել է նահանգային գավաթը, ինչպես նաև արժանացել «Հարավային Կարոլինայի Միստր Բասկետբոլ» տիտղոսին։ Բացի այդ, հաղթանակ է տարել նաև «McDonald's All-American» դպրոցական աստղերի հանդիպմանը և ընդգրկվել բազմաթիվ խորհրդանշական հավաքականներում։ Դպրոցական տարիներին հայտնի է դարձել իրացրած առաձնահատուկ սլեմ դանկերի շնորհիվ։

Դպրոցական կարիերան ավարտելուց հետո համալսարանային առաջնությունում ներկայացրել է Դյուքի համալսարանը։ Մեկ ուսումնական տարի համալսարանային թիմում հանդես գալուց հետո ընտրվել է NBA-ի 2019 թվականի դրաֆթի առաջին ընտրությամբ՝ «Նյու Օռլեանս Պելիկանսի» կողմից[2][3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Basketball Reference // Basketball-Reference.com
  2. Wasserman, Jonathan (2019 թ․ հունվարի 15). «2019 NBA Draft Big Board: RJ Barrett Is Still Zion Williamson's Biggest Threat». Bleacher Report. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  3. Վու, Ջերեմի (2019 թ․ փետրվարի 17). «NBA Draft Big Board 3.0: Zion Williamson Remains on Top, Ja Morant Moves Into Top Three». Sports Illustrated. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  4. Օ՛Դոնել, Ռիկի (2019 թ․ հունվարի 23). «NBA mock draft 2019: Zion Williamson is No. 1. What happens after that?». SB Nation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  5. «NBA Draft – Best Available». ESPN. 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զայոն Ուիլյամսոն» հոդվածին։