Զազա Ջանաշիա
Զազա Զուրաբովիչ Ջանաշիա (վրաց.՝ ზაზა ზურაბის ძე ჯანაშია, փետրվարի 10, 1976[1][2], Զուգդիդ, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Զազա Զուրաբովիչ Ջանաշիա | |||||||||||||||||
Ազգությունը | վրացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Վրաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1976[1][2] (48 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Զուգդիդի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջանաշիան իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է մոսկովյան «Լոկոմոտիվի» կազմում։ 1997-2001 թվականների ընթացքում Զազան հադնես է եկել Վրաստանի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
խմբագրել1996 թվականին 20-ամյա Ջանաշիան պայմանագիր է կնքել ռուսական «Լոկոմոտիվ»-ի հետ։ Ռուսական թիմի կազմում Զազա Ջանաշիան հանդես է եկել մինչև 2001 թվականը՝ դառնալով Ռուսաստանի քառակի գավաթակիր։ Թիմի կազմում իր վերջին գոլը Ջանաշիան խփել է 2001 թվականի հունիսի 20-ին՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի խաղում։
2002 թվականին Ջանաշիան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է թբիլիսյան «Լոկոմոտիվ»[3], որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան։
2004 թվականին Զազա Ջանաշիան տեղափոխվել է ռուսական «Բալտիկա», որի կազմում էլ ավարտել է իր կարիերան։
Միջազգային կարիերա
խմբագրելՎրաստանի ազգային հավաքականի կազմում Ջանաշիան իր դեբյուտը նշել է 1997 թվականի հունիսի 7-ին՝ Մոլդովայի հավաքականի դեմ խաղում։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ռուսաստանի փոխչեմպիոն - 1999, 2000, 2001
- Ռուսաստանի գավաթակիր - 1996, 1997, 2000, 2001
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Джанашия: люди запомнили меня». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.