Զագլիկի կամավորական ջոկատներ

Զագլիկի կամավորական ջոկատները կազմավորվել են 1988 թվականին Ա. Հարությունյանի և Ս. Պետրոսյանի հրամանատարությամբ։ Ջոկատներն առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զագլիկից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել է Սուրեն Անտոնյանը։ Զոհվել է 8 ազատամարտիկ։

Զագլիկի կամավորական ջոկատներ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Արցախ
Անվանված էԶագլիկ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ.Հարությունյան, Ս.Պետրոսյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։