Եղիազար Լազարյան

(Վերահղված է Ե. Լազարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղազար Նազարեթի Լազարյան (1788[1][2] կամ փետրվարի 17, 1797(1797-02-17), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - մոտ 1870-ականներ[1][2] կամ հոկտեմբերի 14, 1871(1871-10-14), Ռուսաստան և Բրյուսել, Բելգիա), ռուսական բանակի գնդապետ էր, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, 1828 թվականի պարսկահայերի գաղթի կազմակերպիչներից։

Եղիազար Լազարյան
1788[1][2] կամ փետրվարի 17, 1797(1797-02-17) - մոտ 1870-ականներ[1][2] կամ հոկտեմբերի 14, 1871(1871-10-14)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահվան վայրՌուսաստան կամ Բրյուսել, Բելգիա
ԳերեզմանBrzeg Dolny
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումգնդապետ[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-պարսկական պատերազմ և Ռուս-թուրքական պատերազմ
ԿրթությունՀաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտ
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Առյուծի և Արևի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան

Գործունեությունը խմբագրել

1814 թվականից ծառայել է ցարի թիկնապահ գվարդիական հեծյալ գնդում։ 1827 թվականի հոկտեմբերին մասնակցել է Ատրպատականի և Թավրիզի գրավմանը, Եղել Թավրիզի պարետ, մասնակցել Դեհկարխանի և Թուրքմենչայի հաշտության բանակցություններին։ 1828 թվականի փետրվարին Պասկեվիչը Լազարյանին նշանակել է պարսկահայերի գաղթի հանձնաժողովի պետ։ 1828-1829 թվականներին այդ հանձնաժողովը Ատրպատականից Հայկական մարզ ու Արցախ գաղթեցրեց ավելի քան 50 հազար (8249 ընտանիք) հայ։ Դրա համար նա պարգևատրվել է Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով։ Ներսես Աշտարակեցու աքսորվելուց (1828) հետո Լազարյանը հայկական աշխարհազոր ստեղծելու և հայկական պետականությունը վերականգնելու մեղադրանքով արտաքսվել է Կովկասից։ Վերադառնալով Պետերբուրգ՝ Լազարյանը թողել է զինվորական ծառայությունը։ 1830 թվականին պարգևատրվել է Առյուծ և Արև պարսկական շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիազար Լազարյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիազար Լազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469