Ահաբեկչություն Գազիանթեփում (օգոստոս, 2016)

Ահաբեչկություն Գազիանթեփում 2016 թնականի օգոստիսի (թուրքերեն՝ Ağustos 2016 Gaziantep saldırısı), ահաբեկչական գործողություն Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 20-ին հարսանեկան արարողության ժամանակ։ Մահապարտ ահաբեկիչը ներխուժել է հարսանեկան արարողության երեկույթ և պայթեցրել ռումբը, ինչի արդյունքում զոհվել է 30, վիրավորվել՝ 94 մարդ[1]։ Զոհերի և վիրավորների մեծ մասը եղել են քրդեր։ Քրդամետ Ազգերի դեմոկրատակական կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ սա ահաբեկչական գործողություն է ուղղված է ոչ միայն Թուրքիայի, այլև քուրդ ժողովրդի դեմ[2]։ Մինչ այդ, Արդարություն և զարգացում կուսակցությունը արդեն իսկ մեղադրել էր ԻԼԻՊ-ին և Քրդական բանվորական կուսակցությանն ահաբեկչական գործողությունն իրականացնելու մեջ։ Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն հիմնական կասկածյալը համարվում է Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը[3][4]։ Թուրքական ոստիկանությունը պարզել է արդեն, որ մահապարտ ահաբեկիչը կին է եղել, ով Թուրքիա է ներթափանցել Սիրիայի տարածքից[5]։ Euronews-ի փոխանցմամբ էլ հարսանիքի մասնակիցների մեծ մասը եղել են Ազգերի դեմոկրատական կուսակցության անդամներ[6]։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշ երեկոյան հրավիրված ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ որոշ տարրեր ցանկանում են Թուրքիայի քաղաքացիներին դեմ առ դեմ հանել, ինչը սակայն նրանց չի հաջողվի։ Նա դատապարտել է Գազիանթեփում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին[7]։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր հատուկ բանագնաց Մեհմետ Շիմշեքին ուղարկել է դեպքի վայր։ Շիմշեքը ահաբեկչությունից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչության հիմնական նպատակը Թուրքիայի խաղաղությունն ու կայունությունը խաթարելն է[8]։ Թուրքական պետական Anadolu գործակալությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն զոհերի թիվը հասել է հիսունի[9]։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ մինչ ահաբեկչական գործողությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էին, որ Բաշշար ալ-Ասադ կարող է տեղ ունենալ նոր կառավարությունում։

Ահաբեկչություն Գազիանթեփում
Ağustos 2016 Gaziantep saldırısı
Տեսակմահապարտ ահաբեկիչ և ահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր{{{2}}} Թուրքիա
Գրոհի վայրԳազիանթեփ
ՏեղադրանքՇահինբեյ
Գրոհի նպատակահաբեկչության իրականացում
Տարեթիվ20 Օգոստոսի 2016 (2016-08-20) 22:50
Գրոհի միջոցպայթուցիկ սարք
Զենքպայթուցիկ ռումբ
Զոհվածներ50+
Վիրավորներ94+
Ահաբեկիչների քանակ1
Ահաբեկիչներմահապարտ ահաբեկիչ
ԿազմակերպիչներԻրաքի և Լևանտի իսլամական պետություն ԻԼԻՊ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «30 killed, 94 injured as blast rips through wedding ceremony in Turkey (GRAPHIC)». rt.com. Russia Today. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  2. «HDP'den Gaziantep açıklaması: Parti üyelerimizin düğününe yapılan saldırıyı lanetliyoruz». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Bomb attack on wedding kills at least 27 in southern Turkey: Erdogan». reuters.com. Reuters. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  4. AFP (2016 թ․ օգոստոսի 21). «At least 30 killed in Turkey wedding attack near Syria border». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  5. AFP (2016 թ․ օգոստոսի 21). «At least 30 killed in Turkey wedding attack near Syria border». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  6. http://www.euronews.com/2016/08/21/kurdish-wedding-devastated-by-bomb-attack-in-se-turkey
  7. http://www.trt.net.tr/armenian/t-owrk-ia/2016/08/21/nakhagahn-andradardzel-e-gaziaynt-ap-i-hardzakmane-556029
  8. http://www.trt.net.tr/armenian/t-owrk-ia/2016/08/21/ahabekch-akan-hardzakowm-gaziaynt-ap-owm-556005
  9. http://haqqin.az/news/78201