Վալերի Բրյուսովի թանգարան

Վալերի Բրյուսովի թանգարան, Վալերի Բրյուսովի թանգարանը Երևանում։ Գտնվում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Թումանյան 42 հասցեում։

Վալերի Բրյուսովի թանգարան
Թանգարան.png
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
ՀասցեԹումանյան փողոց 42, Երևան, ՀայաստանԹումանյան փողոց
Հիմնադրվել է2010
ՏնօրենԱննա Չուլյան
Հավաքածուի չափս240
Կայքbrusovcenter.info
Քարտեզ
Քարտեզ

ՊատմությունԽմբագրել

Վալերի Բրյուսովի թանգարանը որպես առանձին կառույց հիմնադրվել է 2010 թ.՝ անջատվելով «Բրյուսովյան գիտական կենտրոն»-ից։

ՑուցանմուշներԽմբագրել

Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 240 օրինակ նմուշ, այդ թվում՝ հեղինակի կենդանության օրոք լույս տեսած նրա գրքերը (1894-1924), պատանի տարիներին նրա հիմնադրած «Листок» և «Начало» ձեռագիր ամսագրերը, հայ գրողների, գրականագետների, հասարակական գործիչների մակագրված և Բրյուսովին նվիրած գրքեր, նրա մահվան դիմակն ու ձեռքի ծեփակերտը (հեղ.՝ ակադեմիկոս Ս. Մերկուրով), նկարներ Բրյուսովի տանից (հեղ.՝ Ն. Մոզալևսկայա «Բրյուսովի կաբինետը», Ս. Մալյուտին «Վալերի Բրյուսով»)։ Թանգարանը բաղկացած է հետևյալ ցուցադրություններից՝ «Բրյուսովի կենսագրություն և ստեղծագործություն», «Վ. Բրյուսովի կենդանության օրոք լույս տեսած գրքեր (1894-1924)», «Բրյուսովը և Հայաստանը», «Բրյուսովը՝ համաշխարհային գրականության թարգմանիչ», «Բրյուսովը և իր դարաշրջանը», «Բրյուսովյան ընթերցումների պատմություն»[1]։

ԳործունեությունԽմբագրել

Ուսանողների, համալսարան այցելող հյուրերի և տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար թանգարանում պարբերաբար հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով անցկացվում են էքսկուրսիաներ, ինչպես նաև ուսանողների, դպրոցների աշակերտների համար՝ թեմատիկ դասախոսություններ։

Թանգարանի մուտքն ազատ է։

ՀասանելիությունԽմբագրել

2016 թ. Վ.Բրյուսովի թանգարանը ներառվել է «Հայաստանի և Արցախի թանգարանների» շտեմարանում, իսկ 2017 թ.-ին՝ «Համալսարանական թանգարանների և հավաքածուների համաշխարհային շտեմարանում» (Worldwide database of University Museums and Collections)[2]:

Վ.Բրյուսովի թանգարանի վիրտուալ հավաքածուներ ստեղծելու նպատակով 2017 թ., առաջինը Հայաստանում, Google Cultural Institute-ի հետ կնքվել է պայմանգիր, իսկ 2018 թ. սեպտեմբերին «Բրյուսովյան ընթերցումներ-2018» միջազգային գիտաժողովին իրականացվել է «Բրյուսովը և հայկական պոեզիան» և «Բրյուսովը և երաժշտությունը» վիրտուալ հավաքածուների շնորհադեսները, որտեղ ներկայացված են թանգարանի ունիկալ նյութերը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Exposition»։ brusovcenter.info (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-11-ին։ Վերցված է 2018-11-21 
  2. Worldwide Database of University Museums and Collections, Valery Bryusov Museum
  3. Brusov Museum