Երևանի ուսուցչական սեմինարիատ

մանկավարժական ուսումնական հաստատություն

Երևանի ուսուցչական սեմինարիատ, մանկավարժական ուսումնական հաստատություն, որն ուսուցիչներ Էր պատրաստում տարրական դպրոցների համար։

Հիմնադրում

խմբագրել

Հիմնադրվել է 1881 թվականին (այժմյան Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի շենքում, Աբովյան փողոց), եռամյա դասընթացով։ Սեմինարիային կից գործել են նախապատրաստական բաժին, տարրական դպրոց (ուր սաներն անց են կացրել իրենց մանկավարժական պրակտիկան) և Երևանի առաջին օդերևութաբանակաև կայանը (1883 թվական)։

Դասավանդվող լեզուներ

խմբագրել

Դասավանդվել են էին սլավոներեն, ռուսաց լեզու, մաթեմատիկա, երկրաչափություն, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, գծագրություն, մանկավարժություն, դասավանդման մեթոդիկա, գյուղատնտեսություն, երաժշտություն, մարմնամարզություն։ Աշակերտները (հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ և այլ ազգության երեխաներ) հմտանում Էին նաև արհեստների մեջ։ Հիմնական ծրագրից բացի սովորել են մայրենի լեզուն և կրոնը։

Աշակերտներ

խմբագրել

1881-1895 թվականին սեմինարիան ունեցել է 123 շրջանավարտ (67 հայ, 25 ադրբեջանցի, 10 վրացի, 8 ռուս, 13 այլազգի)։

Երևանի ուսուցչական սեմինարիատում դասավանդել են հայ, ռուս, ուկրաինացի, ադրբեջանցի, առաջավոր մանկավարժներ (Վ․ Դևրիցկի, Ս․ Սուսնովսկի, Ս․ Բեկնազարյան, Ա․ Մելիքյան)։ Սովորել են Գ․ Աղաջանյանը, Տ․ Սարուխանյանը, Շ․ Ամիրխանյանը և ուրիշներ։ 1915 թվականին սեմինարիայի շենքը զբաղեցրել է կայազորը, իսկ ուսումնական հաստատությունը տեղափոխվել է Արմավիր և հետագայում վերածվել ուսուցչական եռամյա դասընթացի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 580