Երևանի դեկորատիվ գործվածքների ֆաբրիկա

Երևանի դեկորատիվ գործվածքների գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։ Հիմնադրվել է 1940 թվականին[1]։ 1959 թվականին տեղակայվել են առաջին տասը մեխանիկական գործող մակարդային հաստոցները, արտադրվել մահճակալի ծածկոցներ, սեղանի սփռոցներ։ 1974 թվականին թողարկվել է թավիշ (18 հազար մ), կարպետ (12 հազար հատ), գոբելեն (637 հազար մ), որը հիմնական արտադրատեսակն է եղել և օգտագործվել կահույքի պաստառապատման համար, ծոպերիզ (620 հազար մ) և այլ կտորեղեն (650 հազար մ)։

Հայկական կարպետ

Ֆաբրիկան հագեցված է եղել խորհրդային և արտասահմանյան նորագույն համարվող մեքենաներով ու սարքերով։ Թողարկվող արտադրանքի 30%-ն առաքվել է ԽՍՀՄ տարբեր քաղաքներ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Նովորոսիյսկ, Օդեսա, Քիշնև, Տաշքենդ։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 25 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։