Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց
Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ131 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում[1]։ 1966 թվականից կոչվում է բուլղարացի նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի անունով[2]։
Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1963 |
Անվանված է | Պեյո Յավորով |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Աջափնյակ, Ա. Արզումանյան փողոց 22 |
Կայք | yerevan131.schoolsite.am |
Պատմություն
խմբագրելԴպրոցը հիմնադրվել է 1963 թվականին։ Դպրոցի հիմնադիր տնօրենն է եղել Մերուժան Համբարձումի Իսպիրյանը։ Դպրոցի շենքը եղել է սովորական տիպային 1 կառույց, ունեցել է մեկ մասնաշենք, որտեղ երեք հերթով սովորել են 2100 աշակերտներ։ Աշակերտների թվի և դպրոցի աճող հեղինակության արդյունքում վերանայվել են շենքային պայմանները և կառուցվել է փոքրերի մասնաշենքը, որը հետագայում կամրջվել է միջին մասնաշենքով և դպրոցն ապահովել միահերթ ուսուցմամբ։ Դպրոցական շենքը բաղկացած է իրարից անջատ երկու շենքերից, որոնցից մեկում տեղավորված են 1-5-րդ դասարանները։ Դպրոցում գործում է մարզական, հուլունքագործության, նկարչական, իկեբանայի խմբակները, «Ժպիտներ» պարախումբը, երգչախումբ։ Առաջին հարկում է գտնվում Սիլվա Կապուտիկյանի անունը կրող գրադարանը։
Դպրոցի առջև տեղադրվել է Պեյո Յավորովի կիսանդրին (քանդակագործ` Գրիգոր Ահարոնյան)։
Դպրոցի թանգարաններ
խմբագրել- «Պեյո Յավորով» թանգարան
- «Վարդգես Սուրենյանց» գեղեցիկ արվեստների կենտրոն
- «Վարդուհի Վարդերեսյան» արտիստական թանգարան
- Թանգարանը բաղկացած է երկու սրահից և գերհագեցած է թեմատիկ նյութերով։
- Գուրգեն Դալիբալթայանի անվան ռազմական փառքի սրահ
Հայտնի շրջանավարտներ
խմբագրել- Հրանտ Գրիգորյան -
Քիմիական գիտությունների թեկնածու
- Էդվարդ Դանիելյան, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու
- Գրիգոր Հակոբյան - Բանասիրական գիտությունների դոկտոր
- Ռուբեն Համբարձումյան - Տեխնիկական գիտությունների թեկնածու
- Աղասի Ենոքյան - Քաղաքագետ, վերլուծաբան
- Վահան Բեյբության - Կենսաքիմիական գիտությունների թեկնածու
- Արսեն Ավագյան - Բժշկական գիտությունների թեկնածու
- Տիգրան Ալեքսանյան - Բժշկական գիտությունների թեկնածու, ՌԴ 2012 թ. լավագույն պլաստիկ վիրաբույժ
- Հրանտ Նազարյան - Սահմանադրական դատարանի անդամ
- Անուշավան Բրուտյան - ՀՀ ՆԳՆ գեներալ
- Խորեն Հովհաննիսյան - ֆուտբոլիստ
- Տիգրան Վարդանյան - Լազերային ֆիզիկայի մասնագետ, աստրոֆիզիկոս, գիտությունների թեկնածու
- Սամվել Սահակյան-Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Մոսկվայի պատվավոր շինարար
- Արթուր Ումրոյան - Երգիչ-հաղորդավար
- Նաիրա Իսպիրյան - Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՃՀ դասախոս
- Աշոտ Վասիլյան - ՀՀ ՆԳՆ փոխգնդապետ
- Արամ Նիկոլյան - Դիզայներ, Ֆլորենցիայի ակադեմիայի շրջանավարտ, միջազգային մրցույթների մրցանակակիր, Հանրային հեռուստատեսության ոճաբան
- Հասմիկ Ղարիբյան -դերասանուհի
- Արսեն Գրիգորյան - երգիչ
- Գայանե Կիրակոսյան - Բժշկական գիտությունների թեկնածու
- Արսեն Գաբրիելյան - Բժշկական գիտությունների թեկնածու
- Սյունե Սևադա - Լրագրող, արձակագիր, բլոգեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Schools of Yerevan | ognirdprocid.am». www.ognirdprocid.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-01-05 Wayback Machine