Հայաստանը ինտեգրվել է Եվրոպական մի շարք կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդին։ Եվրոպական խորհրդի կրթության հարցերով պատասխանատու հանձնաժողովի կողմից մշակվել է լեզուների իմացության/իրազեկության համընդհանուր համակարգ։ Ըստ այդ համակարգի օտար լեզվի ուսումնառությունը դիտվում է որպես հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը միտված կրթական գործընթաց։ ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված /2007 թ./ օտար լեզուների չափորոշիչներում և ծրագրերում հստակ ընդգծված են օտար լեզուների ուսուցման նպատակները, խնդիրներն ու սկզբունքները, սովորողների հաղորդակցական կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերն ու գործողությունները, որոնք անշուշտ կարելի է զարգացնել միջմշակութային հարաբերությունների, շփումների միջոցով։ Երրորդ օտար լեզվի ուսուցումը կարևոր քայլ է բազմալեզվության հասնելու ճանապարհին, որը հնարավորություն կտա սովորողին ընդարձակելու շփումների ոլորտը, հաղորդակցվելու հնարավորությունները և կնպաստի սովորողի շփման վստահության բարձրացմանը։ Հանրապետության հանրակրթական մի շարք դպրոցներում արդեն հինգերորդ դասարանից դասավանդվում է 3-րդ օտար լեզու /դպրոցի ընտրությամբ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլն/, որը հարաճուն պահանջ է դարձել և համահունչ է միջազգային կրթական պահանջներին։

Երրորդ օտար լեզվի ուսուցման նպատակները խմբագրել

  • Հաղորդական կարողությունների զարգացում
  • Ազատ տեղաշարժման իրավունքից օգտվելու հնարավորությունների իրականացում
  • Ուսումնասիրվող լեզվի մշակույթի, պատմության, աշխարհագրության, սովորույթների, ավանդույթների իմացություն
  • Սովորողների մոտ սեփական երկրի և այլ ազգերի մշակույթների հանդեպ հարգանքի ձևավորում
  • Ինքնակրթությամբ զբաղվելու կարողության ձևավորում։

Երրորդ օտար լեզվի ուսուցման խնդիրները խմբագրել

  • Զարգացնել սովորողների լեզվական խոսքային, հանրամշակութային,

գործաբանական, փոխհատուցման, ուսումնաճանաչողական կարողությունները

  • Բարձրացնել դպրոցից դուրս սովորողի շփման վստահությունը
  • Հարստացնել սովորողի օտարալեզվյան բառապաշարը
  • Ձևավորել ինքնուրույն բանավոր և գրավոր խոսք կառուցելու կարողությունները
  • Զարգացնել ընթերցած նյութը վերլուծելու կարողությունը
  • Զարգացնել սովորողների բանավոր խոսքը՝ կարդացածը ստեղծագործաբար

վերարտադրելու, քննարկելու, տարբեր թեմաներով զրույցներ անցկացնելու, երկխոսություններ կառուցելու միջոցով

  • Զարգացնել ընդհանուր խոսքային՝ խոսելու և լսելով հասկանալու, ինչպես նաև

միջնորդավորված հաղորդակցման՝ ընթերցանության միջոցով օտար լեզվով նյութը հասկանալու և գրավոր խոսքին տիրապետելու հմտությունները։

Երրորդ օտար լեզվի ուսուցման հիմնական սկզբունքները խմբագրել

Երրորդ օտար լեզվի ուսուցման հիմնական սկզբունքներն են՝ Ուսուցումը, դաստիարակությունը պետք է իրականացնել՝ ելնելով հաղորդակցական-ճանաչողական մոտեցումներից Ուսումնական գործընթացի կազմակերպումը պետք է ապահովի ուսումնառության դրդապատճառների ձևավորումը, Պետք է կիրառել սովորողին ծանոթ լեզուների լեզվական երևույթների ձևի ու բո վանդակության բազմապիսի կապեր, Սովորողների մտավոր և ստեղծագործական ունակությունների զարգացումը պետք է զուգակցել լեզուների ուսուցման գործընթացում դաստիարակչական խնդիրների իրականացմանը։ Երրորդ օտար լեզվի ուսուցման կազմակերպման ընդհանուր մոտեցումներ Երրորդ օտար լեզվի ուսուցման կազմակերպման մոտեցումները որոշակիորեն ելնում են արդեն իսկ գործող օտար լեզուների ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երրորդ օտար լեզվի ուսուցումը հիմնականում հետապնդում է շփման, հաղորդակցման, ինքնակրթության կազմակերպման նպատակներ, ուսումնական գործընթացը նպատակաուղղված է կարդալու, լսելու, խոսելու, ինչպես նաև՝ առօրյա թեմաներով որոշակի գործնական գրություններ կազմելու, ձևակերպելու /նամակ, դիմում, անձնական թերթիկի լրացում և այլն/ ուղղությամբ։ Լեզվական նյութը /քերականություն, բառապաշար,հնչյունաբանություն/ պետք է լինի պարզեցված և ընտրողաբար, այսինքն՝ անհրաժեշտ է ընտրել քերականական նյութի ամենաանհրաժեշտ և գործածական կառուցվածքները։ Քերականական նյութի մատուցումն իրականացվում է հիմնականում խոսքային նմուշների և կառույցների գործնական կիրառման միջոցով /դերային խաղեր, երկխոսություններ, ՏՀՏ-ների կիրառում և այլն/։ Ելնելով տարիքային առանձնահատկություններից՝ երրորդ օտար լեզվի ուսուցումը կարելի է կազմակերպել հետևյալ թեմաների շուրջ.ինչպես նաև տալ անհրաժեշտ տեղեկություններ ուսումնասիրվող լեզվի երկրի պատմության, աշխարհագրության, սովորույթների և ավանդույթների մասին։

Խոսքային գործունեության տարբեր տեսակներ խմբագրել

  • Ունկնդրման հմտությունը զարգացնող առաջադրանքներ
  • Խոսքային հաղորդակցական և արտասանական կարողությունները զարգացնող առաջադրանքներ
  • Գրավոր խոսքը հասկանալու և գրավոր խոսք ստեղծելու կարողությունը զարգացնող առաջադրանքներ։

Սովորողներին առաջարկվում է ներկայացնել իրենց, խոսել իրենց ճաշակի, ընկերների, դպրոցի, ընտանիքի, իրական և երևակայական արարքների, ցանկությունների մասին և արտահայտել սեփական կարծիք։ Անկախ այն բանից, թե ինչ դասագիրք է կիրառվում, անհրաժեշտ է ուսուցումը կազմակերպել այնպես, որ 5-րդ և 6-րդ դասարանների սովորողներն ունենան լեզուների իմացության/իրազեկության Եվրոպական համակարգի A1 մակարդակի պահանջներին համապատասխան գիտելիքներ և 7-9-րդ դասարանների սովորողները հիմնական դպրոցի ավարտին ունենան A2 մակարդակի պահանջներին համապատասխան գիտելիքներ։ Երրորդ օտար լեզվի ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է տրամադրել շաբաթական ոչ պակաս, քան երկու ժամ /տարեկան 68 ժամ/: Լեզվական միջավայրի բացակայության պայմաններում անհրաժեշտ է ուսուցումը կազմակերպել այնպես, որ սովորողները հնարավորինս հաճախակի ներգրավվեն 3-րդ օտար լեզվի ուսումնառության գործընթացին, այդ իսկ պատճառով բավարար ժամանակ է պահանջվում թե' լեզվամտածողության ձևավորման, և թե' լեզուն որպես հաղորդակցման միջոց կիրառելու համար։

Արտաքին հղումներ խմբագրել

http://edu.am/