Երրորդ տիեզերական արագություն
Երրորդ տիեզերական արագություն կոչվում է այն նվազագույն արագությունը, որն անհրաժեշտ է հաղորդել Երկրի մակերևույթին մոտ գտնվող մարմնին, որպեսզի այն կարողանա հաղթահարել Երկրի ու Արեգակի գրավիտացիոն ձգողությունը և լքի Արեգակնային համակարգի[1] սահմանները։
Ստացումը
խմբագրելԵրրորդ տիեզերական արագությունը կարելի հաշվել հետևյալ բանաձևով[2].
որտեղ v -ն՝ մոլորակի ուղեծրային արագությունն է, v2 -ը՝ մոլորակի համար երկրորդ տիեզ. արագություն։ Տեղադրելով թվային արժեքները (Երկրի համար v = 29,783 կմ/վ, v2 = 11,182 կմ/վ), կստանանք.
- 16,650 կմ/վ
Պրակտիկ ձեռքբերումներ
խմբագրելԵրկրից մեկնումի ժամանակ, լավագույն ձևով օգտագործելով առանցքային պտույտը (≈0,5 կմ/վ) և մոլորակի ուղեծրային արագությունը (≈29,8 կմ/վ), տիեզերական սարքը կարող է հասնել երրորդ տիեզերական արագությանն Երկրի նկատմամբ ն ~16,6 կմ/վ-ի դեպքում։ Մթնոլորտային դիմադրությունը բացառելու համար ենթադրվում է, որ տիեզերական սարքը ձեռք է բերում այդ արագությունը Երկրի մթնոլորտից դուրս։ Երրորդ տիեզերական արագությանը հասնելու համար էներգետիկ տեսանկյունից առավել շահավետ մեկնարկը պետք է կատարել հասարակածին մոտ, օբյեկտի շարժումը պետք է համուղղված լինի Երկրի առանցքային և Արեգակի շուրջ ուղեծրային շարժումներին։ Դրա հետ մեկտեղ սարքի շարժման արագությունը Արեգակի նկատմամբ պետք է հավասար լինի.
- 29,8 + 16,6 + 0,5 = 46,9 կմ/վ.
Երրորդ տիեզերական արագություն զարգացրած սարքի հետագիծը պարաբոլի ճյուղի մաս կլինի, իսկ Արեգակի նկատմամբ արագությունը աստիճանաբար կձգտի զրոյի։
2015 թ.-ի սկզբի դրությամբ միայն մեկ տիեզերական սարք է լքել Երկիրը երրորդ տիեզերական արագությամբ։ Առավելագույն արագությունը, որով լքել են Երկիրը, ձեռք է բերել Նոր հորիզոններ ՏՍ(տիեզերական սարք)-ը — 16,26 կմ/վ[3] (գելիոցենտիկ արագությունը 45 կմ/վ), իսկ Յուպիտերի շուրջ գրավիտացիոն մանևրի հաշվին 2007 թվականին այն մեծացրեց իր արագությունը 4 կմ/վ, և իր առաքելության հիմնական մասի ավարտին կլքի Արեգակնային համակարգը մոտ 14 կմ/վ գելիոցենտրիկ արագությամբ։ Նման ձևով արագությունը մեծացրել էին նաև այլ ՏՍ-եր, որոնք արդեն լքել են Արեգակնային համակարգը՝ (Վոյաջեր-1, Վոյաջեր-2, Պիոներ-10 և Պիոներ-11)։ Դրանք բոլորը լքել էին Երկիրը երրորդ տիեզերական արագությունից զգալիորեն փոքր արագություններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Երրորդ տիեզերական արագություն- հոդված Մեծ Սովետական հանրագիտարանից (երրորդ գիրք)։
- ↑ Գալուզո Ի. Վ. Աստղագիտություն. ուս. ձեռնարկ 11-րդ դ.-ի համար / Ի. Վ. Գալուզո, Վ. Ա. Գոլուբյով, Ա. Ա. Շիմբալյով. — 2-րդ հրտ., վերանայում — Մինսկ։
- ↑ New Horizons Mission to Pluto - Windows to the Universe