Ուղեծրային արագություն, համակարգի բարիկենտրոնի նկատմամբ մարմնի (մոլորակ, բնական կամ արհեստական արբանյակ, բազմակի աստղ) պտտման արագությունն է, որպես կանոն ավելի մեծ զանգվածով մարմնի շուրջ։

Սահմանում

խմբագրել

Բևեռային կոորդինատներում ուղեծրային արագության հավասարումը ( ) կեպլերյան շարժման ժամանակ կոնական հատույթով (էլիպսով, պարաբոլով կամ հիպերբոլով) ունի հետևյալ տեսքը[1]՝

 

որտեղ։

  •   - ձգողական պարամետր, որը հավասար է G(M+m) ընդհանուր երկու մարմինների խնդրի մեջ, կամ GM - մասնակիի մեջ, որտեղ՝ G - ձգողական հաստատունն է, M - կենտրոնական մարմնի զանգվածը, m - պտտվող մարմնի զանգվածը,
  •   - Կոնական հատույթի կիզակետային պարամետրը
  •   - էքսցենտրիսիտետը (  էլիպսի համար,   պարաբոլի համար,   հիպերբոլի համար)
  •   - իրական անոմալիան, անկյունը կիզակետում գտնվող կենտրոնից ուղղված դեպի իրեն ամենամոտ ուղեծրի կետը ուղղության և պտտվող մարմնի շառավիղ-վեկտորի միջև

Ուղեծրային արագությունը կարող է հաշվարկվել նաև հետևյալ հավասարումներով՝

  • ընդհանուր դեպքում՝  

որտեղ՝

  •   - ձգողական պարամետր
  •   - պտտվող մարմնի և կենտրոնական մարմնի միջև հեռավորություն
  •   - տեսակարար ուղեծրային էներգիա
  •   - մեծ կիսաառանցքի երկարություն

Ընդ որում

  • էլիպտիկ արագությունները   համապատասխանում են էլիպտիկ հետագծով շարժմանը
  • պարաբոլիկ արագությունը   համապատասխանում է պարաբոլիկ հետագծով շարժմանը և նույնպես կոչվում է երկրորդ տիեզերական արագություն
  • հիպերբոլիկ արագությունը   համապատասխանում ե հիպերբոլիկ հետագծով շարժմանը

Երկրի ուղեծրեր

խմբագրել
Ուղեծիր Ծանրության կենտրոնների
միջև հեռավորություն
Երկրի մակերևույթից
բարձրությունը
Ուղեծրային արագություն Ուղեծրային պարբերություն Ուղեծրային էներգիա
Երկրի մակերևույթը, համեմատության համար 6,400 կմ 0 կմ 7,89 կմ/վ - -62,6 ՄՋ/կգ
Ցածր հիմնական ուղեծիր 6,600 - 8,400 կմ 200 - 2,000 կմ Շրջանաձև ուղեծիր՝ 6,9 - 7,8 կմ/վ
էլիպտիկ ուղեծիր՝ 6,5 - 8,2 կմ/վ
89 - 128 ր -17,0 ՄՋ/կգ
Բարձր էլիպտիկ ուղեծիր Մոլնիա 6,900 - 46,300 կմ 500 - 39,900 կմ 1,5 - 10,0 կմ/վ 11 ժ 58 ր -4,7 ՄՋ/կգ
Գեոհաստատուն ուղեծիր 42,000 կմ 35,786 կմ 3,1 կմ/վ 23 ժ 56 ր -4,6 ՄՋ/կգ
Լուսնի ուղեծիր 363,000 - 406,000 կմ 357,000 - 399,000 կմ 0,97 - 1,08 կմ/վ 27,3 օր -0,5 ՄՋ/կգ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մ. Բ. Բալկ (1965). Տիեզերական թռիչքի դինամիկայի էլեմենտները. Մոսկվա: Նաուկա. էջեր 61–62.