Երկրակենտրոն համակարգ
Երկրակենտրոն համակարգ, հին և միջիև դարերում իշխող ուսմունք, ըստ որի Երկիրն անշարժ է և գտնվում է տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մյուս մարմինները պտտվում են նրա շուրջը։
ՓաստերԽմբագրել
Արիստոտելի Երկրակենտրոն համակարգում անշարժ Երկիրը շրջապատված է Լուսնին, Մերկուրիին, Վեներային, Արեգակին, Յուպիտերին և Սատուրնին պատկանող յոթ «երկնքով»։ Ութերորդում գտնվում են աստղերը, իսկ իններորդում՝ «ոգին» կամ «առաջին շարժիչ ուժը»։ Մոլորակների տեսանելի բավական բարդ շարժումը բացատրելու համար Արիստոտելն օգտագործում է Եվդոքսի համակենտրոն պինդ և թափանցիկ ոլորտների համակարգը։
ՄակաշրջանակներԽմբագրել
Մ․ թ․ ա․ 2 դարում Տիպարքոսը ոլորտների համակարգը փոխարինել է Ապոլոնիուս Պերգացու առաջարկած մակաշրջանակների (էպիցիկլեր) համակարգով։ Մակաշրջանակների տեսությունում (շարադրված է Պտղոմեոսի «Ալմագեստում») պտտվող ոլորտների փոխարեն ընդունվում է մոլորակների հավասարաչափ շարժումը շրջանագծերով՝ մակաշրջանակներով։ Ենթադրվում է, որ մակաշրջանակները նույնպես շարժվում են և այդ ընթացքում դրանց կենտրոնները գծում են շրջանագծեր։ Մոլորակների շարժումը բավարար ճշտությամբ ներկայացնելու համար, սովորաբար, մեկ մակաշրջանակը բավական չէ և մտցվում է երկրորդը, երրորդը են։ Ընդ որում, ենթադրվում է, որ մոլորակը շարժվում է վերջին մակաշրջանակով, իսկ յուրաքանչյուր մակաշրջանակի կենտրոնը շարժվում է նախորդի շրջանագծով։ Անանիա Շիրակացու Երկրակենտրոն համակարգում, ի տարբերություն պտղոմեոսյան համակարգի, ընդունվում է, որ Արեգակի ուղեծիրը գտնվում է մոլորակների ուղեծրերից դուրս։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Ըստ անցկացված հարցումների, 2011 թվականին համընդհանուր ուսումնասիրության կարծիքով ռուսների 32% համաձայն էին այն փաստի հետ, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։
Արտաքին հղումներԽմբագրել
- Аристотель, О Небе, Книга II, главы 13 и 14.
- Гурев Г. А.։ «Системы мира от древнейших времён до наших дней» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 14 октября 2012
- Лупандин И. В.։ «Лекции по истории натурфилософии» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 14 октября 2012
- Плиний Старший, Естественная История, Книга вторая.Archived 2012-01-06 at the Wayback Machine.
- Crowe M. J., Graney C. M.։ «Life as We Know It» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 14 октября 2012
- Duke D.։ «Ancient Planetary Model Animations» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 14 октября 2012
- Hagen J. G.։ «Systems of the Universe (The original catholic encyclopedia)» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 14 октября 2012
- M. S. Mahoney, Ptolemaic Astronomy in the Middle Ages
- Medieval physically real planetary models.(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 622)։ |