Չորրորդ տիեզերական արագություն
Չորրորդ տիեզերական արագություն, այն նվազագույն արագությունը, որն անհրաժեշտ է մարմնին, գալակտիկայի ձգողությունը տվյալ կետում հաղթահարելու համար։
Չորրորդ տիեզերական արագությունը գալակտիկայի բոլոր կետերում հաստատուն չէ, այլ կախված է կոորդինատից։ Ըստ հաշվարկների, մեր Արեգակի շուրջը Չորրորդ տիեզերական արագությունը կազմում է մոտ 550 կմ/վ: Արժեքը շատ կախված է ոչ միայն մինչև գալակտիկայի կենտրոնը հեռավորությունից, այլ նաև գալակտիկայում նյութերի զանգվածների բաշխումից, որոնց մասին դեռևս չկան ճշգրիտ տվյալներ, հաշվի առնելով այն, որ տեսանելի մատերիան կազմում է գրավիտացնող զանգվածի միայն մի փոքր մասը, իսկ մնացած ամենը՝ մութ մատերիա է։ Գալակտիկայի սկավառակից դուրս զանգվածների բաշխումը մոտավորապես կենտրոնաձև համաչափ է, ինչպես հետևում է գնդաձև աստղակույտերի արագությունների չափումներից և այլ սֆերիկ ենթահամակարգերի օբյեկտներից։
Ստացումը
խմբագրելՉորրորդ տիեզերական արագությունը թվապես հավասար է գալակտիկայի տվյալ կետում գրավիտացիոն պոտենցիալի քառակուսային արմատին (եթե համարենք, որ գրավիտացիոն պոտենցիալը անվերջությունում հավասար է զրոյի)։
- ,
որտեղ φ — գրավիտացիոն պոտենցիալ։
Օրինակներ
խմբագրել- Արեգակի շարժման արագությունը գալակտիկայի կենտրոնի շուրջը կազմում է մոտ 217կմ/վ, և եթե այն նույնիսկ շարժվեր մոտ երեք անգամ ավելի արագ, ապա ժամանակի ընթացքում այն կլքեր Ծիր Կաթինը։
- Կրկնակի համակարգի աստղերից մեկը (օբյեկտ Աղեղնավոր A*, որը գտնվում է մեր գալակտիկայի կենտրոնում) գերզանգվածային սև անցքի ճեղքումից կարող է ձեռք բերել զգալի իմպուլս, երբեմն նաև բավականաչափ մեծ, որպեսզի հաղթահարի գալակտիկայի ձգողությունը (ընդհուպ մինչև 4000 կմ/վ)[1]
- Բաբախիչ B1508+55-ը[2], որն Երկրից հեռու է 7700 աստղային տարի, շարժվում է 1100 կմ/վ արագությամբ, ինչը երկու անգամ մեծ է չորրորդ տիեզերական արագությունից Արեգակի շրջակայքում (550 կմ/վ).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Տիեզերական ինքնանետիչ. Աստղերն ինչպես արկեր». Հանրահայտ մեխանիկա. 2007 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Գերարագ բաբախիչը պատրաստվում է լքել գալակտիկան
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Զասով Ա. Վ., Սուրդին Վ. Գ. Տիեզերական արագություններ: