Երջանկություն (ֆիլմ, 2017)
Երջանկություն, (ֆր.՝ Félicité) 2017 թվականին արտադրված միջազգային դրամատիկական ֆիլմ՝ բեմադրված սենեգալցի ռեժիսոր Ալեն Գոմիսի կողմից[5]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 11–ին՝ Բեռլինի 67–րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ այն հանդես է եկել մրցակցային ծրագրով՝ ստանալով Գրան–պրի՝ «Արծաթե արջ»[6][7]։ Սենեգալը ֆիլմը 2018-ի Օսկար մրցանակաբաշխությանն առաջադրել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[8]։ Այն դարձել է սենեգալյան առաջին ֆիլմը, որը հավակնում էր այս անվանակարգին[9]։
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Թեմա | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մշակույթ[3], Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երաժշտություն[3], parenthood?[3], աղքատություն[3], կապվածություն[3] և ինքնավարություն[3] |
Թվական | փետրվարի 11, 2017 և հոկտեմբերի 5, 2017 |
Լեզու | լինգալա[4][1] |
Ռեժիսոր | Ալեն Գոմիս[2] |
Սցենարի հեղինակ | Ալեն Գոմիս |
Դերակատարներ | Վերո Չանդա Բեյա Մպուտու և Kasai Allstars? |
Երաժշտություն | Kasai Allstars? |
Պատմվածքի վայր | Կինշասա[3] |
Տևողություն | 123 րոպե |
![]() |
Սյուժե
խմբագրելՖելիսիտեն հպարտ և ինքնուրույն երգչուհի է, աշխատում է Կինշասաայի խորտկարաններից մեկում։ Ամեն անգամ, երբ նա բեմ է դուրս գալիս, թվում է, թե նա այս աշխարհը և իր առօրյա հոգսերը թողնում է ետևում։ Իր հանդիսատեսը արագ վարակվում է երգի ռիթմով, հզոր ու թախծոտ մեղեդիով։ Ֆելիսիտեի կյանքը փոխվում է, երբ նրա 14–ամյա տղան մոտոցիկլետով վթարի է ենթարկվում։ Մինչ նա գտնվում էր հիվանդանոցում, կինը հուսահատ փորձում է գումար հավաքել, որն անհրաժեշտ էր թանկարժեք վիրահատության համար։ Խորտկարանի մշտական հաճախորդներից մեկը՝ լովելաս Տաբուն, Ֆելիսիտեին առաջարկում է իր օգնությունը։ Նա, չկամենալով, համաձայնվում է։ Չնայած նրան, երբ Տաբուն խմում էր, անկառավարելի էր դառնում, նրա և Ֆելիսիտեի միջև աստիճանաբար սեր է առաջանում։
Դերերում
խմբագրել- Վեռո Տշանդա Բեիյա Մպուտու–Ֆելիսիտե
- Գաետան Կլաուդիյա–Սեմո
- Պապի Մպակա–Տաբու
- Նադին Նդեբո–Հորտենզիա
- Էլբաս Մանուանա–Լուիզան
- Դիպլոմ Ամեկինդրա
- Սելեստին Մոկոնո
- Ֆրանսուա Կասոնգա–ուսուցչապետ
- Պրինս Մբազի–Լեժե
- Ֆերդինան Մինգա–Ռենառ
- Ազիզա Կենգումբե–մատուցողուհի
- Ժոզե Լուզալա– խոհարար Նգանդա
- Պլեզիր Մումբուլա
- Նատան Մուլումբա– ավազակ
- Կլոդին Լումբու– բուժքույր
- Kasai Allstars խումբ
- Սիմֆոնական նվագախումբ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Unifrance — 1949.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Félicité (լինգալա) — 2017.
- ↑ Cakarel E. MUBI — 2007.
- ↑ «Alain Gomis puts the finishing touches to Félicité». Cineuropa.
- ↑ «Aki Kaurismäki, Oren Moverman, Agnieszka Holland, Andres Veiel, and Sally Potter – First Films for the Competition of the Berlinale 2017». Berlinale. 15 грудня 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 16 лютого 2016-ին.
- ↑ «On Body and Soul wins Berlin's heart» (англ).
{{cite web}}
: Unknown parameter|web-site=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kilday, Gregg. «Oscars: 92 Films Submitted in Foreign-Language Category». The Hollywood Reporter.
- ↑ «92 Countries in Competition in for 2017 Foreign Language Film Oscar». Academy of Motion Picture Arts and Sciences.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Երջանկություն (ֆիլմ, 2017)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երջանկություն (ֆիլմ, 2017)» հոդվածին։ |