Երջանկություն, (ֆր.՝ Félicité) 2017 թվականին արտադրված միջազգային դրամատիկական ֆիլմ՝ բեմադրված սենեգալցի ռեժիսոր Ալեն Գոմիսի կողմից[5]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 11–ին՝ Բեռլինի 67–րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ այն հանդես է եկել մրցակցային ծրագրով՝ ստանալով Գրան–պրի՝ «Արծաթե արջ»[6][7]։ Սենեգալը ֆիլմը 2018-ի Օսկար մրցանակաբաշխությանն առաջադրել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[8]։ Այն դարձել է սենեգալյան առաջին ֆիլմը, որը հավակնում էր այս անվանակարգին[9]։

Երջանկություն
Félicité
Երկիր Ֆրանսիա[1][2]
 Գերմանիա[2]
 Սենեգալ[1][2]
 Բելգիա[1][2]
 Լիբանան[2]
Ժանրդրամա
ԹեմաԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մշակույթ[3], Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երաժշտություն[3], parenthood?[3], աղքատություն[3], կապվածություն[3] և ինքնավարություն[3]
Թվականփետրվարի 11, 2017 և հոկտեմբերի 5, 2017
Լեզուլինգալա[4][1]
ՌեժիսորԱլեն Գոմիս[2]
Սցենարի հեղինակԱլեն Գոմիս
ԴերակատարներՎերո Չանդա Բեյա Մպուտու և Kasai Allstars?
ԵրաժշտությունKasai Allstars?
Պատմվածքի վայրԿինշասա[3]
Տևողություն123 րոպե
 Félicité (Film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆելիսիտեն հպարտ և ինքնուրույն երգչուհի է, աշխատում է Կինշասաայի խորտկարաններից մեկում։ Ամեն անգամ, երբ նա բեմ է դուրս գալիս, թվում է, թե նա այս աշխարհը և իր առօրյա հոգսերը թողնում է ետևում։ Իր հանդիսատեսը արագ վարակվում է երգի ռիթմով, հզոր ու թախծոտ մեղեդիով։ Ֆելիսիտեի կյանքը փոխվում է, երբ նրա 14–ամյա տղան մոտոցիկլետով վթարի է ենթարկվում։ Մինչ նա գտնվում էր հիվանդանոցում, կինը հուսահատ փորձում է գումար հավաքել, որն անհրաժեշտ էր թանկարժեք վիրահատության համար։ Խորտկարանի մշտական հաճախորդներից մեկը՝ լովելաս Տաբուն, Ֆելիսիտեին առաջարկում է իր օգնությունը։ Նա, չկամենալով, համաձայնվում է։ Չնայած նրան, երբ Տաբուն խմում էր, անկառավարելի էր դառնում, նրա և Ֆելիսիտեի միջև աստիճանաբար սեր է առաջանում։

Դերերում խմբագրել

  • Վեռո Տշանդա Բեիյա Մպուտու–Ֆելիսիտե
  • Գաետան Կլաուդիյա–Սեմո
  • Պապի Մպակա–Տաբու
  • Նադին Նդեբո–Հորտենզիա
  • Էլբաս Մանուանա–Լուիզան
  • Դիպլոմ Ամեկինդրա
  • Սելեստին Մոկոնո
  • Ֆրանսուա Կասոնգա–ուսուցչապետ
  • Պրինս Մբազի–Լեժե
  • Ֆերդինան Մինգա–Ռենառ
  • Ազիզա Կենգումբե–մատուցողուհի
  • Ժոզե Լուզալա– խոհարար Նգանդա
  • Պլեզիր Մումբուլա
  • Նատան Մուլումբա– ավազակ
  • Կլոդին Լումբու– բուժքույր
  • Kasai Allstars խումբ
  • Սիմֆոնական նվագախումբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Unifrance — 1949.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Félicité (լինգալա) — 2017.
  4. Cakarel E. MUBI — 2007.
  5. «Alain Gomis puts the finishing touches to Félicité». Cineuropa.
  6. «Aki Kaurismäki, Oren Moverman, Agnieszka Holland, Andres Veiel, and Sally Potter – First Films for the Competition of the Berlinale 2017». Berlinale. 15 грудня 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 16 лютого 2016-ին.
  7. «On Body and Soul wins Berlin's heart» (англ). {{cite web}}: Unknown parameter |web-site= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Kilday, Gregg. «Oscars: 92 Films Submitted in Foreign-Language Category». The Hollywood Reporter.
  9. «92 Countries in Competition in for 2017 Foreign Language Film Oscar». Academy of Motion Picture Arts and Sciences.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երջանկություն (ֆիլմ, 2017)» հոդվածին։