Երկրի արտաքին միջուկ, հեղուկ շերտը ունի 2266 կիլոմետր հաստություն։ Այն կազմված է երկաթից և նիկելից։ Միջուկը գտնվում է երկրագնդի պինդ ներքին միջուկի վերևում և նրա վերին մանթիայից ներքև[1]։ Նրա արտաքին սահմանը գտնվում է Երկրի մակերևույթից 2890 կմ ներքև։ Ներքին միջուկից արտաքին միջուկի անցումը գտնվում է Երկրի մակերևույթից մոտ 5150 կմ խորության վրա։

Երկրի կտրվածքի վրա արտաքին միջուկը նշված է 6 թվանշանով:

Արտաքին միջուկի ջերմաստիճանի միջակայքը արտաքին շրջաններում կազմում է 4400 °C-ից մինչև ներքին միջուկից ոչ հեռու 6100 °C։ Արտաքին միջուկը բավարար ճնշման տակ չի գտնվում, որպեսզի պինդ լինի, ուստի հեղուկը, նույնիսկ եթե այն ներքին միջուկի նման կազմ ունի, մնում է հեղուկ[2]։ Երկրի արտաքին միջուկում երբեմն հանդիպում են նաև ծծումբ և թթվածին։

Նշանակություն խմբագրել

 

Արտաքին միջուկի հեղուկում գտնվող մրրկային հոսանքները, ենթադրվում է, որ ազդում են Երկրի մագնիսական դաշտի վրա։ Մագնիսական դաշտի միջին լարվածությունը երկրի ներքին միջուկում 25 Գաուս է, այն 50 անգամ ավելի ուժեղ է, քան մակերևույթի մագնիսական դաշտը[3][4]։ Կյանքը Երկրի վրա առանց արտաքին միջուկի բոլորովին այլ կլիներ։ Արտաքին միջուկում հեղուկ մետաղների կոնվեկցիան ստեղծում է Երկրի մագնիսական դաշտը[5]։ Այն տարածվում է Երկրից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա և մոլորակի շուրջ ստեղծում մի տեսակ պաշտպանիչ պղպջակ, որը պաշտպանում է նրան արեգակնային քամուց։ Առանց այդ դաշտի արեգակնային քամին կթափանցեր ուղիղ Երկրի մթնոլորտ, որը կհանգեցներ ջրի անկայունացման և բոլոր օվկիանոսների ոչնչացման։ Արդյունքում, Երկրի մթնոլորտը այնքան կտաքանար, որ մոլորակը գրեթե անկենդան կլիներ։ Գիտնականները գտնում են, որ նման իրավիճակ պատահել է Վեներայի հետ[6]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Earth's Interior». Science & Innovation. National Geographic. 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. Gutenberg, Beno Physics of the Earth's interior. — Academic Press, 2016. — С. 101—118. — ISBN 978-1-4832-8212-1
  3. First Measurement Of Magnetic Field Inside Earth’s Core
  4. Home : Nature Status
  5. «Dot5Hosting» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  6. Structure of the Earth Արխիվացված 2013-03-15 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել