Երկրաբանական կտրվածք
Երկրաբանական կտրվածք՝ երկրաբանական պրոֆիլ, երկրակեղևից որևէ տեղամասի մակերևույթից խորք գնացող ուղղաձիգ հատվածք։ Սովորաբար կազմվում է երկրաբանական կառուցվածքային տարրերի տարածումներին ուղղահայաց։ Հնարավորություն է ընձեռում բացահայտելու տվյալ տեղամասի խորքային կառուցվածքը։ Երկրաբանական քարտեզի ու դրան կից եկրաբանական կառուցվածքի հորիզոնական և ուղղաձիգ մասշտաբները հիմնականում համընկնում են։ Շերտերի մեղմ թեքության և փոքր հզորության դեպքում եկրաբանական կառուցվածքի ուղղաձիգ մասշտաբը, հորիզոնականի համեմատ, հաճախ մեծացվում է 2, 5, 10 անգամ։ Երկրաբանական կառուցվածքի ճշգրտությունը և ընդգրկման խորությունը կախված է կտրվածքի գծով դիտվող ապարների արմատական մերկացումերի և հանքափորվածքների քանակից, երկրաֆիզիկական չափումների որակից, տվյալ շրջանի երկրաբանական կառուցվածքի բարդության և ուսումնասիրվածության աստիճանից։
Հետագայում կարդացվող խմբագրել
- Kruglinski, Susan. "Journey to the Center of the Earth." Discover.
- Lehmann, I. (1936) Inner Earth, Bur. Cent. Seismol. Int. 14, 3–31
- Schneider, David (October 1996) A Spinning Crystal Ball, Scientific American
- Wegener, Alfred (1915) "The Origin of Continents and Oceans"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 616)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրաբանական կտրվածք» հոդվածին։ |