«Երկուսը և մեկը» (ռուս.՝ «Двое и одна»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Էդուարդ Գավրիլովը[1] Գալինա Շչերբակովայի «Քեռի Խլորը և Կորյակինը» պատմվածքի հիման վրա։

Երկուսը և մեկը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1988
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷդուարդ Գավրիլով
Սցենարի հեղինակԳալինա Շչերբակովա
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն85 րոպե

Սյուժե խմբագրել

Գնացքի տակ ընկած կնոջ անհեթեթ մահը միավորում է ֆիլմի երեք հերոսներին՝ նրա որբ մնացած դուստր Օլգային, փոքր կոոպերատիվ թերթի լուսանկարիչ Վսեվոլոդ Ֆրոլովին, որի հետ Վալենտինան ծանոթացել էր մահից մի քանի շաբաթ առաջ, և Անդրեյ Կորյակինին՝ աղջկա հորը և Վալենտինայի նախկին ամուսնուն, որը երբեք չի տեսել իր դստերը, այլ միայն ալիմենտ է վճարել և ընդհանրապես չի հետաքրքրվել նրա կյանքով։

Վեցամյա խելամիտ և ինքնուրույն Օլյան համաձայն է «Խլորին» (թլվատության պատճառով նա այդպես աղավաղված է արտասանում Վսեվոլոդի ազգանունը) համարել իր հայրը, քանի որ նա և Վալենտինան արդեն որոշել էին ամուսնանալ և խանութում նոր բազմոց էին պատվիրել։ Մոր հուղարկավորության ժամանակ Օլյային տանում են ապրելու Վսեվոլոդի մոտ՝ ասելով, որ մայրը գործուղման մեջ է։ Այնուամենայնիվ, Ֆրոլովի հարևանը պատմում է, թե իրականում ինչ է պատահել մոր հետ՝ հավատալով, որ սխալ է ճշմարտությունը թաքցնել երեխայից։

«Չհասցրիք ամուսնանալ, բայց արդեն այրի եք դարձել…»

Շուտով գալիս է Օլյայի հայրը՝ Անդրեյ Կորյակինը։ Աղջիկը կարծում է, որ անծանոթ տղամարդը իրեն կտանի իր մոտ և խնդրում է հեռանալ։ Բայց Ֆրոլովի հանկարծակի ուղևորությունը մեկ այլ քաղաք օգնում է Օլային և Կորյակինին ընկերանալ, և Վսեվոլոդի վերադարձից հետո նա այլևս չի թողնում հեռանալ իր երկու հայրերից ոչ մեկին։

Դերերում խմբագրել

  • Գեորգի Բուրկով – Վսեվոլոդ Իվանովիչ Ֆրոլով (Քեռի Խլոր), «Вперёд» թերթի ֆոտոլրագրող
  • Մաշա Կոմարինսկայա – Օլյա Կորյակինա
  • Ելենա Մայորովա – Վալենտինա, Օլյայի մայրը
  • Յուրի Աստաֆիև – Անդրեյ Կորյակին, Օլյայի հայրը
  • Նադեժդա Ֆեդոսովա – պառավ Մաշա
  • Վադիմ Զախարչենկո – Լապկին, թերթի խմբագիր
  • Յուրի Բելով – գերեզմանատան աշխատող
  • Աննա Ֆրոլովցևա – Ֆրոլովի գործընկերը
  • Մարիա ՎինոգրադովաՖրոլովի հարևանուհին
  • Յուրի Սարանցև – Վալենտինայի ազգականը
  • Վերա Պետրովա – ազգական
  • Նատալյա Խորոխորինա – Ռիտա, Կորյակինի հարևանը հանրակացարանում
  • Վիկտոր Ֆիլիպով – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Գալինա Շչերբակովա
  • Ռեժիսոր՝ Էդուարդ Գավրիլով
  • Օպերատոր՝ Իննա Զարաֆյան
  • Նկարիչ՝ Եվգենի Շտապենկո
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Լվովսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Նեյման
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Մոնտաժող՝ Թամարա Կրիվոշեինա[2]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել Է Մոսկվայի թաղամասերից մեկում և Սխոդնյա քաղաքում (ներկայում այն Խիմկի միկրոշրջանն Հոկտեմբերյան երկաթուղու մոտ)։
  • Ֆիլմի սկզբում ցուցադրվում են «Բրեմենյան երաժիշտների հետքերով» և «Տուն ընձառյուծի համար» մուլտֆիլմերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երկուսը և մեկը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Երկուսը և մեկը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքիի հղումներ խմբագրել