«Տուն ընձառյուծի համար» (ռուս.՝ Дом для леопарда), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ երեխաների համար, որը նկարահանվել է 1979 թվականին, ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովի կողմից[1]։ Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչպես են գազանները օգնում խենթ ընձառյուծին տուն գտնել։

Տուն ընձառյուծի համար
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱնատոլի Ռեզնիկով
Բեմադրող նկարիչՎյաչեսլավ Նազարուկ
ԵրաժշտությունԲորիս Սավելև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Տևողություն10 րոպե
Թվական1979

Սյուժե խմբագրել

Ջունգլիներում սկսվել է անձրևների սեզոնը։ Բոլոր կենդանիները թաքնվում են իրենց տներում, միայն մի ընձառյուծ տուն չուներ։ Նրա կինը և երեխաները թաքնվում են արմավենու տակ, իսկ ընձառյուծը քնում է անձրևի տակ, և նրան ոչինչ չի հետաքրքրում։ Նապաստակը անցնում է նրա մոտով և ամոթանք տալիս ընձառյուծին, ասելով, որ ինքը, որպես ընտանիքի հայր, պետք է հոգ տանի իր ընտանիքի համար։ Իր նկատողությամբ նապաստակը շատ է բարկացնում ընձառյուծին, բայց ընձառյուծի կինը նույնպես սկսում է ամոթանք տալ ամուսնուն, և վերջինս գնում է տուն որոնելու։ Եվ քանի որ նա չէր ուզում ինքը կառուցել, որոշում է պատրաստի տուն ձեռք բերել։

Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Երկար ժամանակ բնակարան փնտրելուց հետո ընձառյուծը հանդիպում է կապիկին, որը գեղեցիկ տուն ուներ, և որոշում է այն խլել նրանից, հետո գնում է իր ընտանիքի հետևից` նոր տունը նրանց ցույց տալու համար։ Կապիկը նստած լալիս է և չգիտի, թե ինչ անել այս իրավիճակում։ Բայց հետո նույն նապաստակը հասնում է օգնության և սովորեցնում կապիկին, թե ինչպես կարելի է խորամանկությամբ տունը հետ վերցնել։

Նապաստակի խորհուրդները շատ են օգնում. նախ ծաղկամանների օգնությամբ նրանք վախեցնում են ընձառյուծի կնոջն ու նրա ձագերին։ Սակայն ընձառյուծն օգնության է կանչում մի վնասակար կապիկի, որը պարբերաբար ավերում էր սողացող թռչնի բույնը։ Բայց այստեղ էլ նապաստակը նրան հեռացնում է, և ընձառյուծն ստիպված է լինում կառուցել իր սեփական տունը։ Նրա ակամա օգնական վնասակար կապիկը իսկապես ստանում է իրեն արժանին. հերթական թռչնի բույնն ավերելիս նա իր գլխին կոկոս է գցում։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր` Անատոլի Ռեզնիկով
  • Սցենարի հեղինակ` Ռամիլ Սոբոլյով
  • Բեմադրող նկարիչ՝ Վյաչեսլավ Նազարուկ
  • Օպերատոր` Վլադիմիր Միլովանով
  • Կոմպոզիտոր` Բորիս Սավելև
  • Հնչյունային օպերատոր` Նելլի Կուդրինա
  • Դերերը հնչյունավորել են՝ Ալեքսանդր Օչերետյանսկի, Արկադի Մինակով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Յուրի Բուտիրին, Սվետլանա Սիչկար, Անդրեյ Կոլկով, Յուրի Բելով, Տատյանա Վելիկորոդ, Սեմյոն Պետեցկի, Ալեքսանդր Լևչիկ
  • Ֆիլմի վրա աշխատել են` Իգոր Շկամարդա, Ալեքսանդր Ռասպոպով, Ելենա Ստրոգանովան, Ժաննա Կորյակինա, Մարինա Տրուսովա, Օլյա Խորովա, Լյուբով Խորոշկովա, Իրինա Չերենկովա, Լ. Ռիբչևսկայա, Վալերիա Կոնովալովա, Ե. Բոբրովսկայա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմում ոչ մի բառ չի ասվում, բացի կենդանիների հնչյուններից։

Վերաթողարկում DVD ձևաչափով խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Պստիկ ջրարջը», տեսաերիզի վրա ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլերը.

«Պստիկ ջրարջը»(1974), «Սատանիկ №13» (1982), «Փափուկ պոչով սատանիկը» (1985), «Տուն ընձառյուծի համար»(1979), «Ներկված աղվեսը» (1953), «Գայլը և յոթ այծերը նոր ճանապարհին» (1975)[2]։

  • «13 պատմություն», տեսաերիզի վրա ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլերը.

«Սատանիկ №13»(1982), «Փափուկ պոչով սատանիկը» (1985), «Չեմուչումիկ» (1986), «Մի կովբոյ, երկու կովբոյ» (1981), «Դիմավորեք տատիկին»(1984), «Ինչո՞ւ փղերը» (1980), «Լաթի կտորն ու ամպը» (1977), «Բաց պատուհանը» (1986), «Ինչպես ծերուկը վաճառեց կովին» (1980), «Տուն ընձառյուծի համար» (1979), «Ծովահենի նշումները» (1989)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Анатолий Резников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  2. DVD «Крошка Енот»
  3. DVD «13 историй»

Արտաքին հղումներ խմբագրել