Երկուսը տիեզերքում (ֆիլմ, 2016)
«Երկուսը տիեզերքում» (իտալ.՝ La corrispondenza), ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեի կինոնկարը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Իտալիայում 2016 թվականի հունվարի 14-ին[3]։
Երկուսը տիեզերքում անգլ.՝ The Correspondence | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | թրիլեր |
Թվական | 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե[1] |
Պրոդյուսեր | Իզաբելլա Կոչուզա և Արտուրո Պալյա |
Սցենարի հեղինակ | Ջուզեպե Տորնատորե |
Դերակատարներ | Ջերեմի Այրոնս, Օլգա Կուրիլենկո, Շոնա Մաքդոնալդ, Աննա Սավա, Յեն Քերնս, Պաոլո Կալաբրեզի[2] և Մայք Սարն[2] |
Օպերատոր | Ֆաբիո Զամարիոն |
Երաժշտություն | Էնիո Մորիկոնե |
Պատմվածքի վայր | Սիցիլիա |
Նկարահանման վայր | Էդինբուրգ |
Տևողություն | 122 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելԱստղաֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Էմի Ռայանը (Օլգա Կուրիլենկո), որը նաև կասկադյոր է, երկար ժամանակ գաղտնի հանդիպում է պրոֆեսոր Էդվարդ Ֆերումի հետ, որը շատ ավելի մեծ է Էմիից։ Նրանց շփումը հիմնականում հիմնված է բջջային հեռախոսով հաղորդագրություններ փոխանակելու և սկայպով տեսազանգեր կատարելու վրա, քանի որ Էդվարդն ապրում է Էդինբուրգում։
Հյուրանոցի համարում վերջին հանդիպման ժամանակ պրոֆեսորը Էմիին է նվիրում աստղով պատյան։ Նրանք զանգահարում են միմյանց, երբ Էմին աշխատում է որպես կասկադյոր ֆիլմի նկարահանման ժամանակ, իսկ ՍՄՍ-նամակագրությամբ Էդվարդը կանխատեսում է Էմիի քննության հարցը Հիգսի բոզոնի վերաբերյալ։ Շփվելով սկայպով՝ Էմին բողոքում է պրոֆեսորին, որ իրենք արդեն 2 ամիս չեն տեսել միմյանց։ Այդ պահին գալիս է նոր փաթեթ բանալիներով, որոնք Էմին ինչ-որ ժամանակ կորցրել էր։
Էմին չի բաժանվում հեռախոսից՝ անընդհատ ստուգելով նոր հաղորդագրությունները։ Նրանց ծանոթության վեցերորդ տարեդարձին Էդվարդն ուղարկում է ծաղիկների փունջ և տեսաուղերձով սկավառակ, որն ավարտվում է «Շուտով կտեսնվենք» բառերով։
Էմին գիտաժողովում տեղեկանում է պրոֆեսորի մահվան մասին ցնցող լուրին. նա մահացել էր երկարատև հիվանդությունից հետո (Աստրոցիտոմա)։ Չնայած դրան՝ Էդվարդից շարունակում են նամակներ ստացվել։ Էմին Էդինբուրգ է ժամանում պրոֆեսորի մոտ՝ չհավատալով սիրելիի մահվանը։ Կանխատեսելով Էմիի՝ պրոֆեսորի հայրենի քաղաք ժամանելը՝ Էդվարդը նրան ՍՄՍ է ուղարկում՝ խնդրելով այցելել նոտարին, որը նրան հերթական ծրարն է փոխանցում։
Այս հարաբերությունները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի սյուրռեալիստական են դառնում՝ գլխավոր հերոսին փորձության ենթարկելով. Էդի պահվածքը, ըստ էության, կարելի է դիտել որպես սիրո հրաշալի ապացույց, բայց կարող է պարզվել, որ դա մերժող մարդու նզովքն է և ցավալի կապվածությունը, որը հրաժարվում է ընդունել իրականությունը։ Նա ստեղծել է մի ցանց, որպեսզի հավասարապես ներկա լինի աղջկա կյանքում, չնայած մահին, մի քիչ նման այն աստղերին, որոնք արդեն մարել են, բայց դեռևս տեսանելի են մեզ համար, քանի որ մենք հսկայական հեռավորության շնորհիվ, որը բաժանում է մեզ, տեսնում ենք այն լույսը, որը նրանք արձակել են միլիոնավոր տարիներ առաջ։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ջերեմի Այրոնս | Էդվարդ Ֆերում |
Օլգա Կուրիլենկո | Էմի Ռայան |
Սայմոն Ջոնս | Ջեյսոն |
Ջեյմս Ուորեն | Ռիկ |
Շոնա Մաքդոնալդ | Վիկտորյա |
Օսկար Սանդերս | ՆԻկոլյա |
Պաոլո Կալաբրեզի | |
Աննա Սավա | |
Իրինա Կառա | |
Սեմի Մորենո | |
Մարկ Ֆորդե | |
Մայքլ Սառն | |
Յեն Քերնս |
Քննադատություն
խմբագրելRollingstone-ից Ելիզավետա Կալուգինան ֆիլմն անվանել է սենտիմենտալ դրամա՝ առեղծվածային երանգով և վառ բացված աստղագիտական թեմայով, ինչպես նաև նմանություններ է գտնում «Հ.Գ. Ես սիրում եմ քեզ»-ի հետ[4]։ The Hollywood Reporter-ը Օլգա Կուրիլենկոյի դերը դրամատիկ բենեֆիս է անվանում՝ նշելով Էնիո Մորիկոնեի երաժշտությունը և ռոմանտիզմը համեմատելով մոլագարության հետ[5]։ «Ռոսիյսկայա գազետայի» քննադատը գնահատել է երաժշտությունը և ֆիլմը նմանեցրել բազմաթիվ ուտեստներից պատրաստված չշտապող նրբաճաշակ իտալական ընթրիքին[6]։
Անվանակարգեր
խմբագրելՖիլմը ստացել է 10 անվանակարգ 4 մրցանակներում, ներառյալ 5 անվանակարգ Իտալիայի ազգային Դավիդ դի Դոնաթելլո կինոմրցանակի կողմից[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt3530978/
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Giuseppe Tornatore; Jeremy Irons, Olga Kurylenko, Simon Johns, James Warren (2016 թ․ հունվարի 14). «Correspondence». Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ ««Двое во вселенной» - журнал Rolling Stone». RollingStone (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Рецензия: «Двое во вселенной» с Ольгой Куриленко и Джереми Айронсом». THR Russia (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «В прокат вышел фильм "Двое во Вселенной" с Айронсом и Куриленко». Российская газета. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Giuseppe Tornatore; Jeremy Irons, Olga Kurylenko, Simon Johns, James Warren (2016 թ․ հունվարի 14). «Correspondence». Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Երկուսը տիեզերքում / HD ֆիլմ ՅուԹյուբում
- «Երկուսը տիեզերքում»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: