«Երկերեսանի սիրեկանը» (ֆր.՝ L'Amant double), 2017 թվականին նկարահանված ֆրանս-բելգիական էրոտիկ թրիլեր, որի ռեժիսորը Ֆրանսուա Օզոնն է։ Ֆիլմն ընտրվել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցելու համար, սակայն չի արժանացել «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին[3][4]։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է նախկին թոփ մոդել Մարինա Վակտը։

Երկերեսանի սիրեկանը
ֆր.՝ L'Amant double
Երկիր Ֆրանսիա
Ժանրէրոտիկ թրիլեր, թրիլեր, դրամա, էրոտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
Թվականմայիս 2017, սեպտեմբերի 8, 2017, հունվարի 18, 2018, հունիսի 1, 2018 և հոկտեմբերի 26, 2017[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖրանսուա Օզոն
Սցենարի հեղինակՖրանսուա Օզոն
ԴերակատարներՄարինա Վակտ, Ժերեմի Ռենիե, Ժաքլին Բիսեթ, Միրիամ Բուայե[2], Դոմինիկ Ռեյմոն[2] և Ժան Պոլ Մյուել[2]
ՕպերատորՄանուել Դակոսե
ԵրաժշտությունՖիլիպ Ռոմբի
ՄոնտաժԼաուրա Գարդետտե
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունMandarin et Compagnie - Mandarin Télévision
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ

Կինոնկարի սյուժեն Քերոլ Ջոյս Օութսի «Երկվորյակների կյանքը» (1987) վեպի ազատ ադապտացիան է[5]։

Սյուժե խմբագրել

20-ամյա նախկին ֆոտոմոդելը՝ Քլոյան (Մարինա Վակտ), երկար ժամանակ տառապում է որովայնի ցավերից։ Գինեկոլոգի մոտ ընդունելության ժամանակ նա խորհուրդ է ստանում դիմել հոգեբույժին, քանի որ, ըստ բժշկի, այդ ցավերը ավելի շուտ հոգեսոմատիկ ծագում ունեն։ Քլոյան դիմում է հոգեվերլուծաբան Փոլին (Ժերեմի Ռենիե), գնում է սեանսների և սիրահարվում է նրան։ Փոլը նույնպես սիրահարվում է իր հիվանդին։ Նրանք վարձակալում են բնակարան և սկսում ապրել միասին, իսկ որոշ ժամանակ անց Փոլն առաջարկություն է անում Քլոյային։

Մի անգամ Քլոյան պատահաբար հանդիպում է Փոլի նմանակին, որը նույնպես հոգեթերապևտ էր։ Նա կեղծ անունով գրվում է նրա հետ և պարզում, որ նա Փոլի երկվորյակ եղբայրն է՝ Լուի անունով։ Ինքը՝ Փոլը, վստահեցնում է, որ ինքը ոչ մի եղբայր չունի և չի ունեցել։ Այնուամենայնիվ, Քլոյան սկսում է գնալ Լուիի հոգեթերապիայի սեանսներին և շուտով նա նույնպես դառնում է իր սիրեկանը։ Եթե Փոլը բարի էր և սիրալիր, ապա Լուին դաժան էր և ագրեսիվ։ Քլոյան իմանում է, որ հղի է, բայց չգիտի, թե եղբայրներից որ մեկն է երեխայի հայրը։

Մի անգամ Քլոյան իմանում է, որ Փոլն ավելի վաղ ունեցել է ընկերուհի՝ Սանդրա անունով։ Նա հետաքննություն է անցկացնում և գալիս է Սանդրայի տուն, որը չի կարողանում քայլել և խոսել։ Նրա մայրը (Ժաքլին Բիսեթ) Քլոյային պատմում է, որ Լուին, ներկայանալով որպես Փոլ, հարբեցրել և բռնաբարել է Սանդային։ Սանդրան, իմանալով, որ հղի է Լուիից, փորձել է ինքնասպան լինել և հաշմանդամ դարձել, իսկ Փոլը փորձել է ընդմիշտ մոռանալ իր և իր եղբոր մասին։ Քլոյան որոշում է հեռանալ Լուիից, սակայն նա շարունակում է համառորեն հետապնդել և սպառնալ նրան։ Ի վերջո, Քլոյան սպանում է Լուիին՝ նրան ատրճանակով կրակելով։ Այդ պահին նրա որովայնը հանկարծակի ուռչում է, նրա մեջ սկսվում է շարժումն ու, կտրելով մաշկը, նրանից դուրս է ցցվում փոքրիկ ձեռք։ Քլոյան կորցնում է գիտակցությունը և նրան տեղափոխում են հիվանդանոց։

Փոլը և Քլոյայի մայրը գալիս են հիվանդանոց, ընդ որում Քլոյայի մայրը նույն կինն է, ինչ Սանդրայի՝ Փոլի նախկին ընկերուհու մայրը։ Հիվանդանոցում նրանք իմանում են, որ Քլոյան չի եղել հղի։ Նրա որովայնում գտնվել է մի կիլոգրամանոց կիստա՝ երկվորյակ-պարազիտ, որը հեռացրել են վիրահատության ժամանակ։ Հենց այդ կիստան էր Քլոյայի հալյուցինացիաների պատճառը, որ Փոլն իբր ուներ դաժան եղբայր՝ Լուի անունով և հաշմանդամ ընկերուհի՝ լքյալ Սանդրան։ Քլոյան տառապում է նրանով, որ ինքը, լինելով մոր արգանդում, սպանել և կերել է իր երկվորյակ քրոջը, որին նա տալիս է Սանդրա անունը։ Նրան մխիթարում են՝ ասելով, որ այդ ամենում ինքը մեղավոր չէ։ Քլոյան հաշտվում է իր մոր հետ, որին տարիներ շարունակ ատում էր։ Փոլը և Քլոյան հիվանդանոցից տուն են վերադառնում և սկսում են սիրով զբաղվել։ Այդ պահին Քլոյան տեսնում է իր երկվորյակ Սանդրային, որը պատուհանից նայում է նրանց, իսկ հետո կոտրում ապակին և մտնում սենյակ։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Մարինա Վակտ Քլոյա Քլոյա
Ժերեմի Ռանիե Փոլ, Լուի Փոլ, Լուի
Ժաքլին Բիսեթ Սանդրայի և Քլոյայի մայրը Սանդրայի և Քլոյայի մայրը
Միրիամ Բուայե Ռոզա հարևանուհի Ռոզա
Դոմինիկ Ռեյմոն գինեկոլոգ

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ցանկ[6]
Կինոմրցանակ Մրցանակաբաշխության ամսաթիվ Անվանակարգ Առաջադրված(ներ) Արդյունք Աղբյուր
Կաննի միջազգային կինոփառատոն 17-28.05.2017   Ոսկյա արմավենու ճյուղ «Երկերեսանի սիրեկանը» Առաջադրված [3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 «The 2017 Official Selection». Cannes. 13 апреля 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 1 июня 2017-ին.
  4. «The hunt for the Palme d'Or is on». Cineuropa. 13.04.2017. Վերցված է 14.04.2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  5. Двуличный любовник. // Film.Ru
  6. «L'amant double - Awards». IMDB (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել