Երկգույն մացառախոզ (լատին․՝ Coendou bicolor), ամերիկյան մացառախոզերի ընտանիքին պատկանող կաթնասուն[1]։ Դասակարգված է որպես քիչ մտահոգող տեսակ։

Երկգույն մացառախոզ
Երկգույն մացառախոզ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ցեղ Մացառախոզեր
Տեսակ Երկգույն
մացառախոզ
Լատիներեն անվանում
Coendou bicolor
Tschudi, 1844
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Տարածվածություն

խմբագրել

Երկգույն մացառախոզերը կամ երկգույն վայրենակերպերը տարածված են միայն Հարավային Ամերիկա մայրցամաքում։ Ապրում են Բոլիվիայում, Պերուում, ինչպես նաև Կոլումբիայի հյուսիսային և հարավարևմտյան հատվածներում։

Բոլիվիայի տարածքում երկգույն մացառախոզերը հայտնաբերվել են ծովի մակարդակից մինչև 2500 մետր բարձրության վրա։ Տարածված են բացառապես անտառային տարածքներում։

Նկարագրություն և կենսակերպ

խմբագրել

Երկգույն մացառախոզի մարմնի երկարությունը կազմում է 40-54,3 սմ, իսկ քաշը՝ 3-5 կգ։ Քիթը և շուրթերը տեսանելի են՝ կոճղեզային։ Աչքերը փոքր են և ունեն սև գունավորում։ Ականջները համեմատաբար ավելի փոքր են՝ մաշկով և փշերով ծածկված։

Կրծողների կարգի այս ներկայացուցիչը հիմնականում վարում է գիշերային կենսակերպ։ Չափահաս զույգերը կարող են միասին ապրել ծառերի փորվածքներում։ Շարժվում են դանդաղ, սակայն ծառը բարձրանում են բավականին արագ։ Սնվում են տերևներով, զանազան մրգերով, սերմերով և կեղևով։ Դանդաղ շարժվելու հետ մեկտեղ երկգույն մացառախոզը կարող է երկար ժամանակ միևնույն դիրքում մնալ անշարժ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկգույն մացառախոզ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկգույն մացառախոզ» հոդվածին։