Երկնքից երեք մետր վեր։ Ես ցանկանում եմ քեզ (իսպ.՝ Tengo ganas de ti), իսպանական ֆիլմ, ռեժիսոր՝ Ֆերնանդո Գոնսալես Մոլին, Ֆեդերիկո Մոչիի «Ես ցանկանում եմ քեզ» վեպի հիման վրա։ «Երկնքից երեք մետր վեր» ֆիլմի շարունակությունն է։

Երկնքից երեք մետր վեր։ Ես ցանկանում եմ քեզ
իսպ.՝ Tengo ganas de ti
Երկիր Իսպանիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
ՀիմքԵս ցանկանում եմ քեզ
Թվական2012 և հունիսի 6, 2013[1]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՖեռնանդո Գոնսալես Մոլինա[2]
Սցենարի հեղինակՖեդերիկո Մոչիա և Ռամոն Սալասար
ԴերակատարներՄարիո Կասաս[3], Կլարա Լագո[3], Մարիա Վալվերդե[3], Դիեգո Մարտին[3], Մարինա Սալաս[4], Ներեա Կամաչո[3], Կարմե Էլիաս[4], Խորդի Բոշ[4], Lucho Fernandez?, Ֆեռան Վիլախոսանա[4], Քրիստինա Պլասաս[4], Անտոնիո Վելասկես[4], Մանու Ֆալլոլա[4], Էնդրյու Թարբեթ[4], Ալվարո Սերվանտես[4], Խոան Կրոսաս[4], Մարսել Բոռաս[4], Իսմայել Մարտինես[4], Դանիել Կասադելյա[4], Անդրեա Ռոս[4], Իցիար Լասկանո[4], Բերտա Կորտես[4], Լայա Կոստա[4] և Անդրեա Դուրո[5]
ՕպերատորՇավի Խիմենես
ՄոնտաժԻռեն Բլեկուա
Պատմվածքի վայրԲարսելոնա
Նկարահանման վայրԲարսելոնա, Իսպանիա, Տեռասա, Pont d'en Gómez? և Barri Vell de Girona?
Տևողություն119 րոպե
ՆախորդԵրեք մետր երկնքի մակարդակից վերև
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը առաջադրվել է մրցանակակի «Գոյա»,2012 թվականի «Լավագույն համապատասխանեցված սցենար»։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 22-ին։ Իսկ ռուսական պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 5-ին[6]։

Սյուժե խմբագրել

Աչեն (Մարիո Կասաս) 2 տարի ապրելով Լոնդոնում, որոշում է վերադառնալ տուն, որը գտնվում էր Բարսելոնայում։ Աչեն վախենում էր հանդիպել Բաբիի (Մարիա Վալվերդե) հետ, որի մասին հիշողությունները հանգիստ չէին տալիս այս ամբողջ ժամանակ։ Վերադառնալուց հետո նա հասկանում է թե ինչքան բան է փոխվել, և այժմ նրա դեմ խնդիր է դրվում նոր ընկերներ, աշխատանք և նորից վերակառուցել իր անձնական կյանքը։ Վերջապես, հայտնվեց նոր աշխատանք, ընկերներ, նոր ծանոթություններ։ Այս ամենը շեղում է երիտասարդին մտածել իր դժբախտ սիրո մասին։ Մտքերն ու հիշողությունները տանում էին անցյալ, որտեղ նա երջանիկ էր։ Ճանապարհի այդ պահին նա հանդիպում է Ջինևրային (Կլարա Լագո)։ Նա՝ Բաբիի ճշգրիտ հակառակ տեսակն էր։ Զգացումները, որոնք կարծես մեռած էին, սկսում են վերականգնվել երիտասարդի սրտում։ Նա սկսում է մտածել այն մասին, որ երկնքի մակարդակից վերև բարձրանալը մեկ անգամ չի կյանքում։ Գտնելով մխիթարություն և հանգստություն նոր հարաբերություններում Աչեն աշխատում է չհիշել անցյալի մասին։ Բայց ճակատագիրը որոշում է նետել նրան մի նոր փորձությունների մեջ։ Ցանկացած այլ դեպքում, շանսեր, հանդիպել ծանոթին միլլիոնանոց քաղաքում համարյա հնարավոր չէ։ Բայց սիրահարված տղայի դեպքում ամեն ինչ այլ է։ Աչեի ճանապարհը Բաբիի հետ նորից հատվում է։ Աչեն չէր ուզում թողնել Ջինին որովհետև նրա հետ հեշտ էր և ուրախ, բայց միաժամանակ Բաբիի հանդեպ զգացմունքը չէր վերացել։ Երբ նրանք մնացին ավտոմեքենայի մեջ Բաբին պատմեց որ ամուսնանում է, իսկ Աչեն՝ նրանց երջանկություն է մաղթում և դուրս գալիս մեքենայից։ Աչեի և Բաբիի հանդիպումից հետո, Աչեի և Ջինի միջև վեճ է տեղի ունենում և նրանք բաժանվում են։ Հետագայում Աչեն նամակ է գրում Ջինին և սերը խոստովանում։ Նա բերում է նրան նամակը և նրանք հաշտվում են։ Ֆիլմը վերջանում է նրանով երբ Աչեն և Ջինը նորից վերականգնում են նկարը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ֆերրան Վիլյախոսանա Լուկե (Ջինի եղբայրը)
Պաբլո Ռիվեռո Գուստավո
Ներեա Կամաչո Դանիելա «Դանի» Ալկասար (Բաբիի փոքր քույրը)
Նասարետ Առասիլ Նոյ Տոռես
Մարտա Մարտին Սիլվիա
Մարսել Բոռռաս Չիկո
Մարիա Վալվերդե Բաբի Ալկասար
Մարիո Կասաս Հյուգո «Աչե» Օլիվերա
Մարինա Սալաս Կատինա Ռառելյա (Բաբիի ընկերուհին), Պոլոյի ընկերուհին
Լուիս Էստեբանես Չինո
Կլառա Սեգուռա Լա Ֆոռգա
Կլարա Լագո Ջինևրա «Ջին»
Դիեգո Մարտին Ալեքսանդրո «Ալեքս»
Անտոնիո Վելակսես Ակումբի մարզիչ

Սաունդթրեք խմբագրել

1. Clara Lago - La Cama.
2. Clara Lago - Aunque tú no lo sepas.
3. Corizonas - I wanna believe.
4. ElColumpio asesino - Toro.
5. Zombie Kids - Face.
6. Zombie Kids - Moi a l' ocela.
7. Void Camp - The news.
8. Polock - Fasterlove.
9. Azteksflow - Tengo ganas de ti.
10. Dеlorean - Grow.
11. Zahara - Con las gаnas.
12. Zahara - Tu me llevas.
13. The Irrepressibles - In this shirt.
14. Femme Fatale - Human soul.
15. Focus Music - Starlight.
16. Demi Lovato - Remember December

Փաստեր խմբագրել

  • Նկարահանումնեը տեղի են ունեցել Բարսելոնայի Խիրոնա քաղաքում։
  • Համատեղ կյանքի քսաներորդ տարելիցին ընտանիքի հայրը նվիրում է իր կնոջը «Ջութակահարը տանիքում» (Скрипач на крыше) ֆիլմի հատուկ թողարկումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. http://www.imdb.com/title/tt1797504/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.imdb.com/title/tt1797504/fullcredits
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 Internet Movie Database — 1990.
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. «Три метра над уровнем неба: Я хочу тебя». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել