Երեք թագավորությունների պատերազմ

Երեք թագավորությունների պատերազմ, հաճախ հայտնի որպես Բրիտանական քաղաքացիական պատերազմներ, մի շարք հակամարտություններ, որոնք տեղի են ունեցել Անգլիայի, Իռլանդիայի և Շոտլանդիայի թագավորություններում 1639-ից 1651 թվականներին։ Անգլիայի քաղաքացիական պատերազմը նույնպես այս հակամարտությունների շարքին էր պատկանում, ինչի արդյունքում 1649 թվականին Անգլիայի խորհրդարանի կողմից գահընկեց արվեց միապետ Չարլզ I Ստյուարտը։

Երեք թագավորությունների պատերազմ
Չարլզ I Ստյուարտը երեք դիրքերով նկարված Անտոնի վան Դիկի կողմից 1635-1636 թվականներին
Թվական1639—1651
ՎայրԱնգլիա, Շոտլանդիա և Իռլանդիա
ԱրդյունքԱնգլիայի խորհրդարանական բանակի հաղթանակ բոլոր թեկնածուների նկատմամբ
Հակառակորդներ
Անգլիացի, շոտլանդացի և իռլանդացի ռոյալիստներՇոտլանդացի կովենանտներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Պատմաբանները այս հակամարտությունների մեջ հաճախ ներառում են 1650-ականներին հաջորդած ապստամբությունները և հակամարտությունները, որոնք շարունակվեցին մինչև 1660 թվականը Ստյուարտների վերականգնումը և որոշ դեպքերում ներառվում է Թոմաս Վենների ապստամբությունը հաջորդ տարի։ Պատերազմները արդյունք էին կրոնական և քաղաքացիական խնդիրների։ Կրոնական խնդիրներից էր, որ միապետն ինքն էր որոշում կրոնական դավանանքի հարցերը, իսկ քաղաքացիները ցանկանում էին ազատ հավատքի իրավունք։ Քաղաքական խնդիրներից էր միապետի իշխանության մի մասի փոխանցումը խորհրդարանին։

Պատերազմներում կային նաև ազգամիջյան հակամարտությունների տարրեր, քանի որ Իռլանդիան և Շոտլանդիան պայքարում էին Անգլիայի վերահսկողության դեմ Երեք թագավորությունների ներսում։ Խորհրդարանական Անգլիայի հաղթանակը (Օլիվեր Կրոմվելի և նրա բանակի գլխավորությամբ), թագավորի վտարումը օգնեց հիմք դնել ապագա Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, քանի որ սահմանադրական միապետության իշխանությունը փոխանցվեց խորհրդարանին։

Այս պատերազմները ներառում են 1639-1640 Եպիսկոպոսյան պատերազմները, 1641 թվականի Իռլանդիայի ապստամբությունը, 1642–1649 թվականներին Իռլանդիայի համադաշնությունը, 1644-45 թվականների Շոտլանդիայի քաղաքացիական պատերազմը, Իռլեանդիայի Կրոմվելյան նվաճումը 1649 թվականին (ընդհանուր Տասնմեկամյա պատերազմ կամ Իռլանդական համադաշնային պատերազմներ) և Առաջին, Երկրորդ ու Երրորդ Անգլիայի քաղաքացիական պատերազմները համապատախանաբար 1642–1646, 1648–1649 և 1650–1651 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել