Երեք դյուցազունները և Շամախու թագուհին

«Երեք դյուցազունները և Շամախու թագուհին», ռուսական «Мельница» և «СТВ» կինոընկերությունների լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Բիլինաների դյուցազունների մասին անիմացիոն շարքի չորրորդ մասն է։

Երեք դյուցազունները և Շամախու թագուհին
ռուս.՝ Три богатыря и Шамаханская царица
Պատկեր:Три богатыря и Шамаханская царица.jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ և կինոկատակերգություն
ԿերպարներԻլյա Մուրոմեց, Դոբրինյա Նիկիտիչ, Ալյոշա Պոպովիչ, Zmei Gorynich?, Q124800412? և Q27972251?
Շարքի մասն էԵրեք դյուցազուն
ՌեժիսորՍերգեյ Գլեզին
ՍցենարիստԱլեքսանդր Բոյարսկի
ՀնչյունավորումՍերգեյ Մակովեցկի, Կոնստանտին Բրոնզիտ, Դմիտրի Վիսոցկի, Igor Shibanov?, Anna Geller?, Tsvetkova-Ovsyannikova, Mariya Sergeevna?, Valery Solovyov?, Օլեգ Կուլիկովիչ, Դմիտրի Բիկովսկի-Ռոմաշով, Անատոլի Պետրով, Նատալյա Դանիլովա և Միխայիլ Չերնյակ
ՊրոդյուսերՍերգեյ Սելյանով և Ալեքսանդր Բոյարսկի
Բեմադրող նկարիչQ109493112?
ԵրաժշտությունԻգոր Ռաստերյաև և Վալենտին Վասենկով
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄելնիցա և CTB կինոընկերություն
ԴիստրիբյուտորМистерия звука
Տևողություն76 րոպե
ՇարքԵրեք դյուցազուն
ՊրիկվելIlya and The Robber?
ՍիկվելThe Three Bogatyrs on Distant Shores?
Թվականդեկտեմբերի 30, 2010
Շահույթ575 070 210 ₽[1]

Մուլտֆիլմը, որում դյուցազունների մասին նախորդ ֆիլմերի հերոսները համախմբվում են, թողարկվել է շարքի երրորդ մասի՝ «Իլյա Մուրոմեց և Սոխակ-Ավազակ» ֆիլմի պրեմիերայից երեք տարի հետո։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին[2], իսկ հեռուստապրեմիերան՝ 2011 թվականի նոյեմբերի 4-ին ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերությամբ[3]։

Սյուժե խմբագրել

Իր երիտասարդությունը վերադարձնելու նպատակով՝ Շամախու թագուհին փնտրում է հավերժական երիտասարդության աղբյուրը։ Պարզվում է, որ նպատակին հասնելու համար պետք է հավաքել հազար գեղեցկուհիների արցունքներով լի մի կուժ և դրանով ջրել կախարդական ծառը։ Բայց թագուհին չէր սիրում գեղեցկուհիներին և բոլորին վռնդել էր իր թագավորությունից։ Թագուհու սպասավորը՝ ագռավը, նրան առաջարկում է այցելել Կիև և ամուսնանալ իշխանի հետ։ Նկարի միջոցով հիացած իշխանը գնում է Շամախանի թագավորություն՝ որպես ուղեկցող իր հետ վերցնելով Յուլիին։

Իշխանի տեղակալը, մնալով միայնակ, հրավիրում է դյուցազուններին, որպեսզի Ռուսաստանի ամենալավ դյուցազունը կառավարման հարցերում օգնի իրեն։ Բայց դյուցազուններից յուրաքանչյուրը մտածում էր, որ հենց ինքն է ամենալավը։ Նրանք վիճելով հեռանում են, իսկ իշխանը մեկնում է Շամախանի թագավորություն և ծանոթանում թագուհու հետ։ Յուլին սիրահարվում է ձիուն։ Սիրելիի հետ խոսակցությունից հետո նա հայտնվում է ծառի վրա, որտեղից լսում է ագռավի խոսակցությունը։ Վերջինս խնդրում է թագուհուն, որ հարսանիքից հետ նա իրեն նվիրի Յուլիի մաշկը, և թագուհին համաձայնվում է։

Ծառից ընկնելով՝ Յուլին հարսանիքը հետաձգելու նպատակով բացատրում է թագուհուն, որ ռուսներն ունեն «իրենց ավանդույթները»։ Դրանց համաձայն՝ փեսացուն պետք է ցատկի մինչև ամենաբարձր աշտարակի վերևի պատուհանը և հարսի ձեռքից կորզի թաշկինակը։ Նա փորձում է համոզել իշխանին հեռանալ՝ ասելով, որ այդ հանձնարարությունն իրեն տվել է թագուհին, բայց և այնպես իշխանը չի ուզում կանգ առնել նույնիսկ այստեղ։ Հանձնարարությունը կատարելուց առաջ Յուլին նամակ է գրում Ալյոշա Պոպովիչին՝ խնդրելով գալ թագավորություն և փրկել իրեն։ Այդ մասին իմանալով՝ Ալյոշան հեծնում է Մոիսեին և ճանապարհ ընկնում, բայց նրա խիղճը տանջում է։ Նա որոշում է կանչել մնացած դյուցազուններին։ Եվ ահա բոլորը միասին են։

Հասնելով թագավորություն՝ դյուցազունները տեսնում են, որ դարպասներն արդեն փակ են։ Որոշելով առավոտյան մտնել՝ բոլորը, բացի Ալյոշայից, գնում են հանգստանալու։ Նույն ժամանակ իշխանը որոշում է թագուհուն առաջարկություն անել։ Այդ պահին Ալյոշան տանիքով մտնում է ամրոց, որտեղ թագուհին կախարդում է նրան և հրամայում ազատվել մնացած դյուցազուններից։ Իլյա Մուրոմեցին և Դոբրինյա Նիկիտիչին մահակով հարվածելով՝ Ալյոշան նրանց բանտ է տանում, հետո փոսն է գցում, ինչից հետո թագուհու հրամանով ինքն էլ է ցատկում այնտեղ։ Ալյոշայի հետևից գնալով՝ Յուլին ևս ընկնում է փոսը, որտեղ տանջվում էին դյուցազունները։

Մթության մեջ առանց միմյանց տեսնելու՝ նրանք սկսում են ծեծել Յուլիին և իրար՝ ենթադրելով, որ կռվում են թշնամու դեմ։ Երբ Ալյոշան վառում է ջահը, ամեն ինչ պարզ է դառնում։ Դյուցազունները սկսում են հետապնդել թագուհուն, բայց նա արդեն Կիևի կես ճանապարհին էր։ Դյուցազունների փախուստի մասին իմանալով՝ թագուհին հրամայում է ագռավին ոչնչացնել նրանց։ Ագռավը հրեշներ է ստեղծում և ստիպում Դոբրինյային հետ մնալ մյուսներից։

Նրանք սլանում են մարտի և գտնում անցնելու նշաններ (որոնք, պարզվում է, թակարդներ էին), և Դոբրինյան ընկնում է ագռավի ստեղծած անդունդը։ Դրանից հետո ագռավը, ճանապարհային նշանները փոխելով, Ալյոշային ճահիճ է ուղարկում։ Իլյան Բուրուշկայի հետ միասին ևս մի թակարդ է ընկնում, որն էլի ագռավն էր պատրաստել։ Դոբրինյան արթնանում է ինչ-որ կղզու վրա, որտեղ չինացիներ են ապրում։ Նա պատահմամբ մտնում է մի չինական հին տաճար, որտեղ նրա վրա հարձակվում են հոգևորականները՝ տաճարի պաշտպանները։ Դոբրինյան հաղթում է նրանց և վանահորը, բայց իր հետ կռվի է գալիս Գորինիչ օձը․ հեքիաթային հերոսները ճանաչում են միմյանց, և մարտը տեղի չի ունենում։

Օձի օգնությամբ Դոբրինյան հեռանում է Չինաստանից։ Նույն ժամանակ Ալյոշա Պոպովիչը դուրս է գալիս ճահճից և փոսն ընկնում, իսկ Յուլիին առևանգում է հրեշը։ Վերջինիս տունը գտնելով՝ Ալյոշան հաղթում է «նորմալ տղային» (ինչպես ինքն է կոչում) և փրկում Մոիսեին և Յուլիին։ Դրանից հետո նրանց հետ հեռանում է։ Շուտով նրանց գտնում և վերցնում է Գորինիչ օձը։ Դոբրինյա Նիկիտիչի ուղտը՝ Վասիան, և Բուրուշկան համատեղ ուժերով Իլյա Մուրոմեցին օգնում են դուրս գալ փոսից։ Նրանց կողքով անցնում է Գորինիչը և վերցնում Իլյային։

Հասկանալով, որ նրանք շատ ծանր են, թողնում են Յուլիին և Մոիսեին։ Այդ ժամանակ թագուհին և իշխանը արդեն հասել էին Կիև, որտեղ տեղի էր ունեցել նրանց հարսանիքը։ Դրանից հետո թագուհին հավաքում է գեղեցկուհիներին և ստիպում անդադար լացել՝ կախարդական հայելում ցույց տալով նրանց ծերության պատկերները։ Ապարանք են գալիս դյուցազունների կանայք, և վնասելով թիկնազորին՝ մտնում պալատ։ Բայց թագուհին պահակախմբին հրամայում է հարձակվել աղջիկների վրա։ Լյուբավան հանում է թագուհու նիկաբը։ Պարզվում է, որ թագուհին ծեր է և ճաղատ։ Նա հրամայում է պահակախմբին Ալյոնուշկային, Նաստասյա Ֆիլիպովնային, Լյուբավային և իշխանին բանտ նետել, բայց Տիհոնը նրանց օգնում է փախչել։

Դաշտ դուրս գալով՝ Տիհոնը, պառավը և իշխանը, ինչպես նաև Ալյոնուշկան, Նաստյան ու Լյուբավան հանդիպում են դյուցազուններին։ Որպեսզի թագուհին նրանց աչքերին նայելով չկարողանա կախարդել, դյուցազունների կանայք ամուսինների աչքերը կապում են, իսկ իրենք փորձում են կառավարել նրանց շարժումները։ Գալիս են թագուհու հրեշ-զինվորները, և հակամարտություն է սկսվում։ Քանի որ դյուցազունների աչքերը կապված էին, նրանք ոչինչ չէին տեսնում և հարվածում էին միմյանց կամ վրիպում։ Բայց աչքերը բացելուց հետո նրանք հաղթում են հրեշներին։

Միևնույն ժամանակ կուժը լցվում է, և թագուհին այն վերցնում է ու փախչում։ Նա արցունքներով ջրում է ծառը և ագահորեն ուտում հասած պտուղները։ Չնայած ագռավի նախազգուշացումներին՝ թագուհին տարվում է այս զբաղմունքով և շատ ուտում։ Արդյունքում դառնում է մանկիկ, և ագռավը նրան տանում է Կիև՝ իշխանի մոտ։ Ֆիլմն ավարտվում է երիտասարդ աղջկա ուրախ ծիծաղով, որն աստիճանաբար վերածվում է թագուհու չարագույժ ծիծաղի։

Սերգեյ Սելյանովի կարծիք խմբագրել

«Парк культуры»-ին տված հարցազրույցի ժամանակ ֆիլմի պրոդյուսեր Սերգեյ Սելյանովը պատմել է ֆիլմի գլխավոր հերոսների մասին․

  Ի վերջո ովքե՞ր են դյուցազունները։ Նրանք մեզ արտահայտողներն ու մեր ներկայացուցիչներն են, մեր իմիջը հենց մեզ համար։ Դասական բիլինական մեկնաբանության բոլոր արժանիքների պարագայում այն այսօր արդեն գուցե այդքան էլ արդիական չէ, իսկ մեր ֆիլմի նման ֆիլմի և այդպիսի հերոսների միջոցով դիտողն ավելի հեշտությամբ է սիրում երկիրը։ Մեր դյուցազուններն այսպիսին են՝ մի քիչ զվարճալի, մարդկային, բայց նրանք սկզբունքներ ունեն, որոնք չեն քննարկվում․ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի», Հայրենիք, Ռուսաստան։ Սրա մեջ ինչ-որ ճիշտ ուղերձ կա, մենք բոլորս դրա կարիքն ունենք, իսկ ֆիլմն այսօր արվեստի տեսակ է, որն ազգ է ստեղծում և միավորում։ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ մարդիկ կնայեն ինչ-որ մի հիթ․ երկրի բնակչությունն այդպես կմիավորվի, երևի, ավելի լավ, քան որևէ այլ կերպ[4]։
- Սերգեյ Սելյանով
 

Հնչյունավորում խմբագրել

Դերակատար Դեր
Աննա Գելլեր Շամախանի թագուհի Շամախանի թագուհի
Դմիտրի Բիկովսկի Իլյա Մուրոմեց Իլյա Մուրոմեց
Վալերի Սոլովյով Դոբրինյա Նիկիտիչ Դոբրինյա Նիկիտիչ
Օլեգ Կուլիկովիչ Ալյոշա Պոպովիչ, Գորինիչ օձ Ալյոշա Պոպովիչ, Գորինիչ օձ
Սերգեյ Մակովեցկի Կիևի իշխան Կիևի իշխան
Դմիտրի Վիսոցկի Հուլիոս Կեսար Հուլիոս Կեսար
Կոնստանտին Բրոնզիտ ագռավ ագռավ
Իգոր Շիբանով բոյար Անտիպկա բոյար Անտիպկա
Միխայիլ Չերնյակ պատմող պատմող
Նատալյա Դանիլովա տատիկ տատիկ
Ելենա Շուլման Նաստասյա Ֆիլիպովնա, Դոբրինիի կինը Նաստասյա Ֆիլիպովնա, Դոբրինիի կինը
Լիա Մեդվեդևա Լյուբավա, Ալյոշայի կինը Լյուբավա, Ալյոշայի կինը
Մարիա Ցվետկովա Ալյոնուշկա, Իլյայի կինը Ալյոնուշկա, Իլյայի կինը
Անատոլի Պետրով Տիհոն, սենսեյ, մզկիթի հսկիչ Տիհոն, սենսեյ, մզկիթի հսկիչ
Սերգեյ Գլեզին «նորմալ տղա» «նորմալ տղա»

Աշխատակազմ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Բոյարսկի, Օլգա Նիկիֆորովա
  • Ռեժիսոր՝ Սերգեյ Գլեզին
  • Նկարիչ-բեմադրողներ՝ Օլգա Օվիննիկովա, Օլեգ Մարկելով, Ելենա Լավրենտևա
  • Կոմպոզիտոր՝ Զախար Անտոնով
  • Պրոդյուսերներ՝ Սերգեյ Սելյանով, Ալեքսանդր Բոյարսկի

Գովազդային ընկերություն խմբագրել

2010 թվականի մարտին համացանցում հրապարակվեց մուլտֆիլմի պաստառի առաջին, իսկ ապրիլին՝ վերջնական տարբերակը[5]։ 2010 թվականի հունիսին թողարկվեց ֆիլմի երկրորդ թրեյլերը՝ ծաղրապատճենելով «World of Warcraft» խաղի գովազդային հոլովակը[6]։

Պրեմիերաների ամսաթվեր խմբագրել

Արձագանքներ խմբագրել

Ալեքսանդրա Լայթը իր՝ «Новый взгляд» հրատարակչության կայքում հրապարակված գրախոսության մեջ նշել է, որ մուլտֆիլմը «ընդհանուր առմամբ գեղեցիկ է և զվարճալի»՝ ավելացնելով, որ «հումորը, իհարկե, այդքան էլ հայրենասիրական չէ, բայց շատ ժամանակակից է»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kinometro.ru/release/card/id/780
  2. «Мультфильм "Три богатыря и Шамаханская царица" заработал в новогоднем прокате больше всех». Аниматор.ру. 2011 թ․ հունվարի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  3. Телепрограмма на 4 ноября 2011 года на сайте телеканала
  4. Ярослав Забалуев — Интервью (2010 թ․ դեկտեմբերի 24). ««Мультфильмы – это лучшее выражение радости»». «Газета.Ру». Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  5. Новость о появлении постера на КГ.ком
  6. Трейлер мультфильма «Три богатыря и шамаханская царица»
  7. «Երեք դյուցազունները և Շամախու թագուհին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. Три богатыря в «Новом Взгляде»

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել