Երգեհոնի կետ (գերմ.՝ Orgelpunkt), երաժշտական բազմաձայն հյուսվածքում շարունակաբար պահվող (կամ կրկնվող) գերազանցապես ստորին ձայնը, որի ֆոնի վրա հնչում են ինքնուրույն մեղեդիներ կամ փոփոխվող համահնչյուններ։

Կիրառում խմբագրել

Դասական երաժշտության մեջ կիրառվել են լադի I՝ տոնիկային և V՝ դոմինանտային աստիճանի, երբեմն Էլ կրկնակի (I և V աստիճանների) «Երգեհոնի կետ»-երը, որոնցից առաջինն ու վերջինը հանգիստ վիճակ, իսկ երկրորդը լարվածություն արտահայտող միջոց Է։ Նոր երաժշտության մեջ գործածական են լադի գրեթե բոլոր աստիճանների «Երգեհոնի կետ»-եր։

Գոյություն ունի նաև կողմնակի հնչյուններով զարդարուն «Երգեհոնի կետ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 543