Երանության պատվիրանների եկեղեցի

Երանության պատվիրանների եկեղեցի, կանանց իտալական ֆրանցիսկյան վանքի կաթոլիկ տաճար Գալիլեայում՝ Երանության լեռան վրա (Իսրայել): Կառուցել է իտալացի ճարտարապետ Անտոնիո Բարլուցցին 1938 թվականին։ Արևմտյան ավանդույթում երանության պատվիրանների թվի համաձայն՝ ունի ութանկյուն հատակագիծ[1]:

Երանության պատվիրանների եկեղեցի
Church of beatitudes israel.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունTabgha?
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետAntonio Barluzzi?
Ճարտարապետական ոճՆորբյուզանդական ոճ
Հիմնադրված1938
Կոորդինատներ: 32°52′51.088800100012″ հս․ լ. 35°33′20.851200099988″ ավ. ե. / 32.88085800002777859° հս․. լ. 35.55579200002777185° ավ. ե. / 32.88085800002777859; 35.55579200002777185

ՆկարագրությունԽմբագրել

Տաճարը գտնվում է բլրի վրա, որը կոչվում է Երանության լեռ, քանի որ ենթադրվում է, որ այս բլուրից Հիսուս Քրիստոսը քարոզել է Լեռան քարոզը, որը պարունակում է երանության պատվիրանները (Մտ. 5:3–12 և Ղկ. 6:20–23): 1926 թվականին Իտալացի միսիոներների օգնության ազգային ասոցիացիան ձեռք է բերել հողատարածք լեռան վրա[2]:

1938 թվականին բլրի գագաթին իտալացի ճարտարապետ Անտոնիո Բարլուցին կառուցել է Երանության պատվիրանների տաճարը։ Տաճարի կառուցման համար օգտագործվել է տեղական սև բազալտ, ինչպես նաև Իտալիայից բերված Կարարայի մարմար, օնիքս ու լազուրիտ[1]:

Տաճարն ունի ութանկյուն հատակագիծ։ Տաճարի խորանը գտնվում է շենքի կենտրոնում։ Նրանից վեր կառուցվել է ալեբաստրից և օնիքսից կամար: Ստորին հորիզոնական պատուհաններից, որոնք արված են տաճարի պարագծով, բացվում է տեսարան դեպի շրջակա բլուրների և Գենիսարեթի լճի տեսարանը։ Վերին պատուհանների վրա լատիներենով գրված են երանության ութ պատվիրանները[2][3]: Տաճարի պատերին զուգահեռ կառուցվել է արտաքին սրահ[1]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 О. В. Лосева. Блаженств гора // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — Т. V. — С. 352-353. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-010-2.
  2. 2,0 2,1 N. Wareham, Jill Gill. Every Pilgrim's Guide to the Holy Land. — Canterbury Press, 2011. — P. 149–150
  3. Մտ. 5:11 բանաստեղծությունն արևմտյան ավանդույթում չի վերաբերում երանության պատվիրաններին, քանի որ սկսվում է այլ բառերով William C. Mattison, III. The Sermon on the Mount and Moral Theology. — Cambridge University Press, 2017. — P. 26