Երաժշտական հին գիմնազիա
Երաժշտական հին գիմնազիա (բուլղար․՝ Стара музикална гимназия), ներկայումս լքված պատմական շինություն է Ռուսեում, Բուլղարիա, գտնվում է Բորիսով փողոց 33 հասցեում, որը ենթադրվում է դառնալ մշակույթի և արվեստի մասնավոր կենտրոն։
Շենքը կառուցվել է 1900-1901 թվականներին, Ռուսեի բողոքական համայնքի կողմից` գերմանական բողոքական դպրոցի, ինչպես նաև` դրա մանկապարտեզի ու մանկատան կողմից օգտագործելու նպատակով։ Միջոցներն ապահովվել են տեղի քահանա Թեոդոր Վանդերմանի կողմից։ Չորսհարկանի կառույցը նախագծվել է ճարտարապետ Ուդո Ռիբաուի կողմից և կառուցվել է ինժեներներ Թոդոր Տոնևի և Ներբախի վերահսկողությամբ։ Նախագծված է էկլեկտիզմի ոճով` նեոդասականության և նեոգոթիկայի համադրությամբ և հյուսիսեվրոպական ազդեցությամբ։
Գերմանական դպրոցը բացվել է 1905 թվականի հոկտեմբերի 5-ին և 1909 թվականին Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարվել է որպես Բիզնեսի միջնակարգ դպրոց։ Այնտեղ էին հաճախում ոչ միայն գերմանական գաղութի ընտանիքների, այլև` տեղի վաճառականների երեխաները։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, 1918 թվականի սեպտեմբերի 28-ին դպրոցը, որպես գերմանական սեփականություն, բռնագրավվել է Բուլղարիայի իշխանությունների կողմից։ Չնայած այն տուժել էր ռումինական կրակահերթերից, պատերազմից հետո այն վերականգնվել է և ծառայել է որպես ֆրանսիական Սբ. Ժոզեֆ արական դպրոցի, Պյոտր Բերոն ավագ դպրոցի (1935 թվականից սկսած), Պետական տեխնոլոգիական համալսարանի և մեքենաշինության դպրոցի շենք։ Այնուհետև այն սկսել է օգտագործվել Ռուսեի երաժշտական գիմնազիայի կողմից։ 1973 թվականին հայտարարվել է որպես մշակութային հուշարձան։
Մեծապես վնասվելով 1977 թվականի Բուխարեստի երկրաշարժից` շենքը լքվել է և ավերվել։ 2007 թվականի ապրիլին աճուրդով ձեռք է բերվել Բոբոկով եղբայրների կողմից։ Երկու եղբայրները նախատեսում են 1.000.000 եվրո ներդնել` շենքը վերականգնելու և այն մշակույթի և արվեստի կենտրոն դարձնելու համար։ Շինության կողքին է գտնվում Ռուսեի բապտիստական եկեղեցին։
Պատկերասրահ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Грънчарова, Наталия (2005 թ․ նոյեմբերի 5). «От правителствено решение зависи съдбата…» (Bulgarian). Бряг. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Терзиева, Цветелина (2006 թ․ ապրիլի 6). «Братя Бобокови купиха музикална гимназия» (Bulgarian). Стандарт. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Реставрираната Музикална гимназия ще бъде новия дом на културата и изкуството в Русе» (Bulgarian). Областен управител на Област Русе. 2006 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)