Երաժշտական գործիքների թանգարան (Դուշանբե)
Գուրմինջ Զավկիբեկովի անվան երաժշտական գործիքների թանգարան (կրճատ` Գուրմինջի թանգարան, տաջ.՝ Осорхонаи асбобҳои мусиқии ба номи Гурминҷ Завқибеков), մասնավոր թանգարան Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի կենտրոնում, Իսմոիլի Սոմոնի թաղամասում։
Երաժշտական գործիքների թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դուշանբե |
Հիմնադրվել է | 1990 |
Կայք | gurminj.tj/index.html |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին, դերասան և երաժիշտ, Տաջիկական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ Գուրմինջ Զավկիբեկովի կողմից, որի անունով էլ կոչվել է այն։ Թանգարանի հիմնադիրը ղեկավարել է այն մինչև իր կյանքի վերջը, 2003 թվականը, իսկ այդ ժամանակից ի վեր թանգարանը ղեկավարում է նրա որդին` Իկբոլ Զավկիբեկովը, որը ևս պրոֆեսիոնալ երաժիշտ է։ Թանգարանի կուրատորը Լոլա Ուլուգովան է[1]։ Ի սկզբանե թանգարանը գտնվում էր Բոխտար փողոցի վրա գտնվող այն շենքում, որտեղ ժամանակին ապրել էր Գուրմինջ Զավկիբեկովը, իսկ 2018 թվականին այն տեղափոխվել է նոր վայր` Շոթա Ռուսթավելու փողոցում` նախորդ վայրում շինարարական աշխատանքների պատճառով[2]։
ՑուցադրությունԽմբագրել
Գուրմինջի թանգարանում ցուցադրված են Տաջիկստանի ժողովուրդների ավելի քան 100 ավանդական երաժշտական գործիքներ, որոնք գլխավորապես հավաքվել են Զավկիբեկովի կողմից դեպի հայրենի շրջան` Գորնո Բադախշի ինքնավար մարզ կատարած արշավների ժամանակ։ Դրանց մեջ գերակշռում են լարային գործիքները, այն է` թառը, դուտարը, գիջակը, ռուբաբը։ Ներկայացված են նաև պամիրների նյութական մշակույթի որոշ տարրեր, որոնք կապ չունեն երաժշտության հետ։
Թանգարանում պարբերաբար անց են կացվում համերգներ, դասախոսություններ և այլ կրթական ու մշակութային միջոցառումներ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Лола Улугова»։ Central Asian Culture and Arts Network։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-19-ին։ Վերցված է 2020-10-14
- ↑ «Новый адрес»։ Музей Гурминджа в Душанбе։ 2018-09-03։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-18-ին։ Վերցված է 2020-10-14
Արտաքին հղումներԽմբագրել
- «Gurminj Museum of Musical Instruments — AKMA Laureate»։ YouTube (անգլերեն)։ 2019-04-03