Երաժշտական գործիքների թանգարան (Բրյուսել)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երաժշտական գործիքների թանգարան (այլ կիրառումներ)

Բրյուսելում երաժշտական գործիքների թանգարան (հոլ.՝ Muziekinstrumentenmuseum, ֆր.՝ Musée des instruments de musique), աշխարհում երաժշտական գործիքների թանգարանների շարքում ամենամեծերից մեկը։ Ընդգրկում է ավելի քան 8000 ակադեմիկական, ավանդական և ժողովրդական գործիքներ։ Հանդիսանում է «Արվեստի և պատմության թագավորական թանգարաններ» (հոլ.՝ Koninklijke Musea voor Kunst en Geschiedenis) պետական երաժշտական համալիրի մասը։

Երաժշտական գործիքների թանգարան
Տեսակերաժշտական գործիքների թանգարան
Երկիր Բելգիա[1]
Պատկանում էԱրվեստի և պատմության թագավորական թանգարաններ
Ղեկավարության նստավայրԲրյուսել, Բելգիա
ՀասցեRue Montagne de la Cour 2
Հիմնադրվել էփետրվարի 1, 1877[2]
Այցելուներ125 000 մարդ
Կայքmim.be(նիդեր.)(ֆր.)(անգլ.)

Հիմնադրվել է 1877 թվականին։ Հավաքածուի հիմքը Լեոպոլդ II թագավորին նվիրած հնդկական ազգային գործիքները և բելգիացի հայտնի երաժշտագետ Ֆ. Ժ. Ֆետիսի գործիքների հավաքածուն։ 1879-1924 թվականներին թանգարանի անփոփոխ հոգաբարձուն գործիքային վարպետը և երաժշտական գործիքագետ Վ. Շ. Մաիյոնն էր, ով իր գործիքների հավաքածուն տվել է թանգարանին։ Թանգարանի բարելավման գործում մեծ ավանդ են ունեցել երաժշտագետ Ֆ. Օ. Գևարտը, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո` Ռոժե Բրագարը և երաժշտագետ Նիկոլյա Մեյուսը։

Սկզբում թանգարանը գտնվում էր Բրյուսելի կոնսերվատորիայի պատերի ներսում։ 2000 թվականից թանգարանի մշտական ցուցահանդեսն անցկացվում է Montagne de la Cour փողոցի պատմական շենքերում։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Թանգարանի հավաքածուն ներկայացնում է բելգիական երաժշտական պատմությունը (ներառյալ Բրյուսելի կարևորությունը 18-րդ և 19-րդ դարերում բլոկֆլեյտայի պատրաստելու գործում, ինչպես նաև որպես գործիքի հեղինակ Ադոլֆ Սաքսի տուն), եվրոպական երաժշտական ավանդույթները և ոչ եվրոպական գործիքներ։ Մեխանիկական գործիքները ցուցադրված են հիմնական սենյակում, ավանդական գործիքները` ներքնահարկում, ժամանակակից նվագախմբային գործիքների զարգացումը` առաջին հարկում, իսկ ստեղնաշարային և լարային գործիքները` երկրորդ հարկում։

Հաճախորդներին տալիս են ինֆրակարմիր ճառագայթներով ականջակալներ, որպեսզի նրանք լսեն գրեթե 200 երաժշտական հատվածներ ցուցադրված գործիքներով։

Տեղեկատվությունը հաղորդվում է ֆրանսերենով և հոլանդերենով, սակայն ոչ անգլերենով։

Հավաքածուի նշանակալի մասերից են Ռոտենբուրգի ալտ բլոկֆլեյտան, Ադոլֆ Սաքսի կողմից ստեղծված գործիքները, luthéal-ի` Մորիս Ռավելի կողմից օգտագործվող գործիքի գոյություն ունեցող միակ կրկնօրինակը։

Ժամանակ առ ժամանակ թանգարանը կազմակերպում է նաեւ ժամանակակից ցուցահանդեսներ եւ համերգներ ազդեցիկ ժամանակակից գյուտարարների, ինչպիսիք են `Ֆրանսուա եւ Բեռնար Բասկետեն [Պիեռ Բաստիեն], [[Յուրի Լենդմանը], [Լոգոս հիմնադրամ]] եւ այլն։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Mahillon V.-Ch. Catalogue descriptif et analytique du Musée instrumental du Conservatoire royal de Musique de Bruxelles. 5 vls. Gand (vv.1-4), Bruxelles (v.5), 1893—1922 (1893; 1909; 1900; 1912; 1922)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտական գործիքների թանգարան (Բրյուսել)» հոդվածին։