Երաժշտական գործիքագիտություն
Երաժշտական գործիքագիտություն, գիտություն երաժշտական գործիքների կառուցվածքի, ձայնային (ակուստիկական) և արտահայտչական հատկանիշների ու նրանց դասակարգման մասին, ընդգրկում է նաև դրանց զարգացման պատմությունը։ Գործիքագիտությունն առնչվում է երաժշտական ձայնագիտության, գործիքաշինության, երաժշտագիտության և ազգագրության հետ։ Որպես երաժշտագիտության ինքնուրույն բնագավառ ձևավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 174)։ ![]() |