«Երազներ» (ռուս.՝ «Сны»), ռուս գրող Իվան Բունինի պատմվածքը, որը հրատարակվել է 1904 թվականին։

Երազներ
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԻվան Բունին
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1904

Ստեղծման և հրատարակման պատմություն խմբագրել

«Երազներ» պատմվածքը լույս է տեսել 1903 թվականի Գորկու «Знание» ժողովածուում 1904 թվականին (1903 թվականի համար)։ Այն միավորվել է «Ոսկե հատակ» (ռուս.՝ «Золотое дно») պատմվածքի հետ՝ «Чернозём» ընդհանուր անվան տակ։ Սկզբում Բունինը պլանավորել և խոստացել էր այդ ժողովածուի առաջին համարի համար ուղարկել իր «В хлебах» պատմվածքը (հետագայում հրատարակվել է «Հեռավոր» (ռուս.՝ «Далёкое») վերնագրով), բայց ժամանակին չի հասցրել ավարտել այն և նրա փոխարեն երկու ակնարկ է ուղարկել, ինչի մասին հայտնել է Գորկուն և Պյատնիցկուն[1]։

«Երազները» առաջին անգամ տպագրվել է այն ժամանակ, երբ Բունինը գտնվում էր Նիցցայում և, հետևաբար, չէր կարող այն շտկել։ Հետագա հրապարակումներում կատարվել են հեղինակային ճշգրտումներ։ «Երազներ»-ը ներառվել է 1954 թվականին Նյու Յորքում լույս տեսած «Петлистые уши» ժողովածուում («Չեխովի անվան հրատարակչություն»)[2]։

Սյուժե խմբագրել

Պատմությունը ներկայացվում է առաջին դեմքով։ Հերոսը գիշերում է երկաթուղային կայարանում։ Արթնանալով՝ նա հանդիպում է մի քաղքենու, որի կինը կարող է մահանալ ծննդաբերության ժամանակ, և նա գնում է քաղաք՝ բժիշկ բերելու։ Նրանք նստում են մոտեցած գնացքը։ Ուղևորներից մեկը պատմում է Եպիֆան անունով ծեր քահանայի մասին, որը հիվանդացել էր և սկսել էր պատրաստվել մահվան։ Գիշերը տեսիլքի մեջ նրան հայտնվում է իր հանգուցյալ դուստրը, որը նրան կանչում է եկեղեցի։ Նա գնում է այնտեղ և տեսնում, որ այնտեղ լույս է վառվում, կարծես գիշերն այնտեղ հանգուցյալը է մնացել։ Բայց նա այնտեղ չէ, և պարզ չէ, թե ով է վառել լույսը։ Հանկարծ զոհասեղանից դուրս է գալիս մի հսկայական կարմիր աքաղաղ, իսկ նրա հետևից՝ սպիտակ և սև։ Քահանան ծնկի է իջնում, դիմում Աստծուն և աքլորների փոխարեն տեսնում է մի ալեհեր միանձնուհու։

Պատմողին ընդհատում է քաղքենին՝ նրա պատմությունն անվանելով սնահավատություն։ Նրանք վիճում են, քաղքենին պատմում է իր դժբախտությունը և պատահաբար նշում է իր երազի մասին. ասես իրեն սափրել են և հանել բոլոր ատամները, բայց կարեկցանք չի գտնում։ Նրանք, ովքեր ցանկանում էին լսել, հավաքվում են պատմողի կողքին, և երբ հերոսը նույնպես ցանկանում է միանալ նրանց, նրանք պատասխանում են, թե տերերին վայել գործ չէ լսել գյուղացիների զրույցները։ Որքան էլ նա փորձում է լսել աքլորների մասին ցածրացայն ներկայացվող պատմության շարունակությունը, ոչինչ լսել չի հաջողվում[3]։

Քննադատություն խմբագրել

Առաջին «Знания» ժողովածուն (այդ թվում նաև դրանում ներառված Բունինի պատմվածքները) գրավել է քննադատների լայն ուշադրությունը։ Քննադատ Ալեքսանդր Ամֆիտեատրովն առանձնացրել է գրողի լեզվի լակոնիկությունն ու էսքիզայնությունը[4]։ Սոցիալական թեմայի՝ Բունինի համար նոր լինելը, ի թիվս այլ գրախոսների, նշել է Միխայիլ Նեվեդոմսկին։ Գրող Վլադիմիր Կորոլենկոն, ընդհակառակը, բացասական է արտահայտվել «Чернозём»-ի պատմվածքների մասին՝ դրանք բնութագրելով որպես «թեթև վինետկաներ», որոնք միայն բնության նկարագրություններ են՝ անցածի մասին քնարական հառաչանքներով[5]։ Բունինը, ի պատասխան Կորոլենկոյի այս քննադատությանը, որին մեծապես հարգում էր, նրան մեղադրել է իր «Чернозём»-ի իմաստը խիստ աղավաղելու մեջ։ Գրող Անտոն Չեխովը, որի կարծիքը Բունինը շատ բարձր էր գնահատում, «Чернозём»-ը անվանել է հոյակապ և Ամֆիտեատրովին ուղղված նամակում խորհուրդ տվել ընթերցել այն[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Нинов А. Бунин в «Знании» // Журнал «Русская литература», Л., 1964, № 1
  2. И. А. Бунин Собрание сочинений в 5 тт., Т. 1, Примечания. — С. 421.
  3. И. А. Бунин Собрание сочинений в 5 тт., Т. 1, стр. 256—261.
  4. «Русь», СПб., 1904, № 149, 12 мая
  5. «Русское богатство», СПб., 1904, № 8, август
  6. Чехов А. П. Собрание сочинений, т. 12. М., 1964, с. 534
  7. Мельников, 2010, էջ 769

Գրականություն խմբագրել

  • Бунин И. А. Собрание сочинений в пяти томах. — М. : Правда, 1956. — Т. II. — 424 с.
  • Классик без ретуши: Литературный мир о творчестве И. А. Бунина / Н. Г. Мельников. — М.: Книжница, 2010. — 928 с. — ISBN 978-5-903081-12-7