Եվրոպայի հայ ուսանողների միություն

Եվրոպայի հայ ուսանողների միություն (ԵՀՈԻՄ), Եվրոպայում հայ ուսանողներին միավորող կազմակերպություն է։ Հիմնվել է 1960-ական թվականներին՝ Իտալիայի Պարմա քաղաքի (մեծ մասամբ՝ Մխիթարյան նախկին սաներ), ինչպես նաև եվրոպական այլ երկրների հայ ուսանողների ջանքերով։ Մինչև 1970-ական թվականների կեսն աշխույժ գործունեություն է ունեցել, գումարել է հավաքույթներ, հրատարակել գիրք Հայ դատի մասին։

Եվրոպայի հայ ուսանողների միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Իտալիա
ՀապավումԵՀՈԻՄ
Հիմնադրված1960
Գլխադասային գրասենյակՊարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։