Եվրոպական միությունը միջազգային կառույց է, 27 եվրոպական երկրների միավորում։

Մաստրիխտ քաղաքը
Եվրատոմ-ի անդամ երկրները
ԵՏՀ-ի ընդլայնումը
Հուշարձան Շենգենյան համաձայնագրի հիշատակին

Եվրոպական միության անհրաժեշտությունը խմբագրել

Երկրորդ աշխարհամարտից հետո վերականգնվեց Պան-Եվրոպայի (ՀամաԵվրոպականության) գաղափարը։ Եվրոպական տնտեսական համագործակցության ձևավորման գլխավոր պատճառը հակամարտությունն էր արևմտյան և արևելյան խմբավորումների միջև։ Բացի այդ արևմտաեվրոպական երկրները փորձում էին ամրապնդել իրենց դիրքերը հետպատերազմյան աշխարհի տնտեսական կենտրոնների (ԱՄՆ, Ճապոնիա, սոցիալիստական համագործակցություն) առկայության պայմաններում։ Կար նաև միջպետական հակասությունները շտկելու անհրաժեշտություն։

ԱՊԵՄ, ԵՏՀ, Եվրատոմ խմբագրել

1951 թ.-ին ստեղծվեց Ածխի և պողպատի եվրոպական միավորումը (ԱՊԵՄ), որի մեջ մտան 6 երկիր։ 1957 թ.-ին Գերմանիան, Ֆրանսիան , Նիդերլանդները, Իտալիան, Բելգիան և Լյուքսեմբուրգը ստորագրեցին Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ) ստեղծման վերաբերյալ պայմանագիր։ Մեծ Բրիտանիան, Դանիան, Իռլանդիան, Հունաստանը, Իսպանիան և Պորտուգալիան առավել ուշ միացան ԵՏՀ-ին։ ԵՏՀ-ի մասնակիցները հիմնեցին նաև Եվրատոմը և 1976 թ.-ից սկսած ԵՏՀ-ն, ԱՊԵՄ-ը և Եվրատոմը միավորվեցին Եվրոպական համագործակցություն կառույցի ներքո (Շտաբ-կայանը՝ Բրյուսել) ։

Մաաստրիխտի պայմանագիրը խմբագրել

Եվրոպական ընկերակցության պետությունների ղեկավարները 1992 թ.-ին Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքում ստորագրեցին միության վերաբերյալ պայմանագիր։ Այն ամրացնում էր տնտեսական և արժույթային միությունը, ընդհանուր արտաքին քաղաքականությունը և համագործակցությունը արտաքին և ներքին գործերի համակարգում։ 1993 թ.-ից սկսած Եվրոպական համագործակցությունը վերանվանվեց Եվրոպական միություն։

Շենգենյան համաձայնագիր խմբագրել

1985 թ.-ի Հունիսի 14-ին Շենգեն քաղաքում կնքվեց Շենգենյան պայմանագիրը։ Այն ստորագրեցին Եվրոպական տնտեսական համագործակցության անդամ 5 երկրները։ Հետագայում Շենգենյան սահմանները ընդարձակվեցին և այժմ ընդգրկում է մոտ 25 եվրոպական երկրներ։ Շենգենը Լյուքսեմբուրգի հարավ-արևելքում գտնվող գինեգործական քաղաքատիպ ավան է, որտեղ հատվում են Գերմանիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի սահմանները։ Ավանը հայտնի դարձավ այնտեղ կնքված համանուն պայմանագրի շնորհիվ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք [1]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.