Եվրոպական գետաձի
Եվրոպական գետաձի | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Hippopotamus antiquus Desmarest, 1822[1]
|
Եվրոպական գետաձի (լատին․՝ Hippopotamus antiquus), գետաձիերի անհետացած տեսակ, որը հայտնաբերվել է Նախապատմական Եվրոպայում։ Այս կենդանատեսակները տարածված են եղել Պիրենեյան թերակղզում և Բրիտանական կղզիներում, ինչպես նաև Հռենոս գետի հովտում[2][3]։
Եվրոպական գետաձիերը ի տարբերություն ներկայումս հանդիպող գետաձիերի, եղել են շատ ավելի մեծ։ Նրանք երկրագնդի վրա ապրել են 1,8 միլիոն տարի առաջ։ Միջին և ուշ քարե դարերում գետաձիերը ապրել են նաև ամբողջ Եվրոպայի տարածքում[4]։
Ենթադրվում է, որ բացի եվրոպական գետաձիերից Եվրոպայի ներկայիս տարածքում բնակվել են նաև գետաձիերի այլ տեսակներ, մասնավորապես սովորական գետաձին։ Կրետական թզուկ գետաձիերը սերվել են եվրոպական գետաձիերից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Desmarest, A.G., 1822. Mammalogie ou description des espèces de mammifères. Mme Veuve Agasse imprimeur édit., Paris, 2ème part., pp.277—555.
- ↑ van Kolfschoten, Th. (2000). «The Eemian mammal fauna of central Europe» (PDF). Netherlands Journal of Geosciences. 79 (2/3): 269–281.
- ↑ "150 Years of Neanderthal Discoveries; Early Europeans — Continuity & Discontinuity, " ed. von Koenigswald, Wighart and Thomas Litt, TERRA NOSTRA 2006/2 University of Bonn, in PDF Արխիվացված 2007-02-25 Wayback Machine
- ↑ Petronio, C. (1995): Note on the taxonomy of Pleistocene hippopotamuses. Ibex 3: 53—55. PDF fulltext Արխիվացված 2008-09-12 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական գետաձի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական գետաձի» հոդվածին։ |