Եվրոյուստը Եվրոպական Միության գործակալություն է, որը զբաղվում է դատական համակարգով։

Եվրոյուստ
Изображение логотипа
ՏեսակԵվրոպական միության ապակենտրոնացված գործակալություն
ՀապավումEurojust
Հիմնադրվածփետրվարի 28, 2002[1]
Գլխադասային գրասենյակՀաագա, Նիդերլանդներ
Անձնակազմ240 մարդ (2019)[2]
Կայքeurojust.europa.eu(անգլ.)

Եվրոյուստը կազմված է դատախազներից, դատավորներից կամ ոստիկանության սպաներից, որոնք ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության կողմից օժտված են համապատասխան լիազորություններով։ Նրա խնդիրն է բարձրացնել ազգային իշխանությունների արդյունավետությունը, երբ գործ ունեն անդրսահմանային և կազմակերպված հանցավորության հետաքննությունների և դատավարությունների հետ։

Պատմություն խմբագրել

Եվրոյուստը ստեղծվել է Եվրոպական խորհրդի որոշմամբ 1999 թվականի հոկտեմբերի 15-16-ին՝ Տամպերեում։ Խորհուրդը որոշել է ստեղծել դատական համագործակցության մշտական մարմին` ծանր հանցագործությունների դեմ պայքարը բարելավելու համար[3]։

2000 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրամիության խորհուրդը պաշտոնապես ստեղծել է դատական համագործակցության ժամանակավոր կազմակերպություն, որը կոչվում էր «Պրո-Եվրոյուստ», որը նախորդել է Եվրոյուստին։ Այս կազմակերպությունը «կլոր սեղան» էր ԵՄ բոլոր պետությունների դատախազների համար, որոնք մշակել են Եվրոյուստ հայեցակարգը։ «Պրո-Եվրոյուստը» սկսեցլ է աշխատել 2001 թվականի մարտի 1-ին, իսկ Եվրոյուստը հիմնադրվել է 2002 թվականին[4]։

Խնդիրներ խմբագրել

Եվրոյըուստ կարող է իր գործունեությունն իրականացնել առանձին ազգային անդամների կամ ամբողջ կազմակերպության միջոցով։ Խորհրդի 2002 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ, գործակալությունն ունի հետևյալ նպատակներն ու խնդիրները.

  • Նպաստել անդամ պետությունների իրավասու մարմինների միջև համակարգմանը և համագործակցությանը`կապված հանցագործությունների քննության և հետապնդումների հետ
  • Կարող է պետություններին խնդրել հետաքննություն սկսել անօրինական գործողությունների առիթով
  • Կարող է անդամ պետություններին խնդրել ստեղծել միասնական հետաքննող թիմ՝ պետությունների գործողությունները ղեկավարելու համար
  • Խթանել անդամ պետությունների իրավասու մարմիններին հետաքննությունների ընթացքի մասին տեղեկացվածության բարձրացմանը` նրանց համակարգված աշխատանքն ապահովելու համար
  • Օգնություն է ցուցաբերում Եվրոպոլին, այդ թվում Եվրոպոլի կողմից տրամադրված նյութերի վերաբերյալ եզրակացություն կազմելով
  • Եվրոյուստը կարող է համաձայնագրեր կնքել ԵՄ-ից դուրս գտնվող երկրների իրավապահ մարմինների հետ։

Կառուցվածք խմբագրել

Գործակալության կառուցվածքը

  • Գործակալության գործունեությունն ու կազմակերպումը ղեկավարվում է դատախազների, դատավորների կամ ոստիկանության կողմից՝ մեկ հոգի ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրից։ Խորհուրդը հաստատում է բյուջեի նախագիծը և հաստատված տարբերակը ներկայացնում է Եվրոպական հանձնաժողով։
  • Խորհուրդն ընտրում է նախագահ։ Նրա պաշտոնավարման ժամկետը 3 տարի է՝ երկրորդ ժամկետով մնալու իրավունքով։ Նախագահը ղեկավարում է խորհրդի աշխատանքը և վերահսկում վարչական ղեկավարի գործունեությունը։ Յուրաքանչյուր տարվա մարտին նախագահը եկամուտների և ծախսերի վերաբերյալ զեկուցում է Եվրոպական խորհրդարանին և վերստուգիչ դատարանին։ 2010 թվականի փետրվարին նախագահ է ընտրվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ալեդ Ուիլյամսը (Aled Williams)։
  • Վարչական ղեկավարը կարող է միայն միաձայն ընտրվել կոլեգիայի կողմից։ Մեկ անձը կարող է այս պաշտոնը զբաղեցնել 2 ժամկետով, յուրաքանչյուրը հինգ տարի։ Ղեկավարը կարող է ազատվել աշխատանքից, եթե խորհրդի երկու երրորդը կողմ քվեարկի նրա պաշտոնանկությանը։ Վարչական ղեկավարի պարտականություններն են Եվրոյուստի ընթացիկ, ինչպես նաև անձնակազմի կառավարումը։ Յուրաքանչյուր տարի վարչական ղեկավարը մշակում է բյուջեի նախագիծ, որն այնուհետև ներկայացվում է խորհրդին։ Վարչական ղեկավարն ունի նաև բյուջեի կատարման պարտականություն։ Դրա իրականացման համար նա տարեկան զեկուցում է կոլեգիային։

Ապագա խմբագրել

2007 թվականին Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ավելացնել Եվրոյուստի լիազորությունները։ Այս առաջարկները ներառում էին ազգային ներկայացուցիչների հավատարմագրերի համաձայնեցում։ Անդամներն ավտոմատ կերպով մուտք կունենան ահաբեկչական հարձակումների, հանցագործների, ԴՆԹ-ի և այլնի ազգային շտեմարաններ։ 2009 թվականին հայտարարվել է, որ Վատիկանը միանալու է Եվրոյուստին։ Անդրսահմանային հանցագործությունները 2007 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են 29 %-ով։ Սա պետություններին համոզում է ավելի սերտ համագործակցել Եվրոյուստի հետ։ Եվրոյուստը դիտվում է որպես ապագա Եվրոպական դատախազի գրասենյակ, որի ստեղծումը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://eur-lex.europa.eu/eli/dec/2002/187
  2. https://europa.eu/european-union/about-eu/agencies/eurojust_en
  3. «Tampere European Council 15-16.10.1999: Conclusions of the Presidency - European Council Tampere 15-16.10.1999: Conclusions of the Presidency». www.europarl.europa.eu. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «EUR-Lex - 32002D0187 - EN - EUR-Lex». eur-lex.europa.eu (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոյուստ» հոդվածին։