Եվդոկիա Իսաակովնա Կոնովիցեր (Էֆրոս) (ռուս.՝ Коновицер (Эфрос) Евдокия Исааковна, 1861 - 1943, Տրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Sokołów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), ռուս գրող Անտոն Չեխովի հարսնացուն[1]։ Սովորել է գրողի քրոջ՝ Մարիա Պավլովնա Չեխովայի հետ Գերյեի մանկավարժական կուրսերում։ Ենթադրաբար հանդիսանում է «Թինա» պատմվածքում Սուսաննա Մոիսևնայի նախատիպը։ «Այստեղ լիներ Էֆրոսը։ Ես կզայրացնեի նրան, կասեի, որ հրեական երիտասարդությունը գրոշ չարժե, կնեղանար ու կգնար»,-գրել է Չեխովը իր ընկերուհի Մ. Կիսելևային «Նոր ժամանակներ» թերթում «Թինա» պատմվածքի թողարկման օրը։

Եվդոկիա Էֆրոս
Ծնվել է1861
Մահացել է1943
Մահվան վայրՏրեբլինկա, Kosów Lacki, Gmina Kosów Lacki, Sokołów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ՌԽՖՍՀ և  Ռուսական կայսրություն

Լինելով նյութապես ապահովված հրեաների ընտանիքից՝ հրաժարվել է ընդունել ուղղափառություն, ինչի հետևանքով Չեխովի հետ ամուսնությունը դարձել է անհնար[2]։ Ավելի ուշ ամուսնացել է Չեխովի մտերիմներից մեկի՝ փաստաբան և հրատարակիչ Կոնովիցերի հետ։ Հեղափոխությունից հետո ամուսնու հետ արտագաղթել է Ֆրանսիա։ Հանվել է ծերանոցից և մահացել 1943 թվականին Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարում։

Ծանոթագրություններ խմբագրել