Եվգենի Պավլովիչ Տիխոնցով (բելառուս․՝ Яўгені Паўлавіч Ціханцоў, նոյեմբերի 4, 1998(1998-11-04), Գոմել, Բելառուս), բելառուս ծանրորդ[1], աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մինչև 2018 թվականը հանդես է եկել 94 կգ քաշային կարգում, 2018 թվականից մինչև 2023 թվականը հանդես է եկել 96 կգ քաշային կարգում, ներկայումս հանդես է գալիս 102 կգ քաշային կարգում[2][3]։ 2024 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն՝ երկրամարտում գրանցելով 389 կգ արդյունք։

Եվգենի Տիխոնցով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Բելառուս
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 4, 1998(1998-11-04) (25 տարեկան)
Ծննդավայր՝Գոմել, Բելառուս

Կարիերա խմբագրել

Աշխարհի առաջնություն խմբագրել

2018 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում հանդես է եկել 96 կգ քաշային կարգում[4][5]։ Նվաճել է բրոնզե մեդալ պոկում վարժությունում՝ պատանիների համաշխարհային ռեկորդ սահմանելով 180 կգ քաշային կարգում։

Եվրոպայի առաջնություն խմբագրել

Ծանրամարտի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել 96 կգ քաշային կարգում[6]։ Կատարել է բոլոր վեց մոտեցումները՝ նվաճելով ոսկե մեդալ պոկում, հրում և երկամարտում։ Նույն առաջնությունում սահմանել է Եվրոպայի ռեկորդ հրում և երկամարտում[7]։ Երկամարտում գրանցել է 400 կգ արդյունքը ինչը 22 կգ-ով ավելի է եղել, քան արծաթե մեդալակիրի գրանցած արդյունքը։

Այլ մրցույթներ խմբագրել

2018 թվականին մասնակցել է Քաթարի 5-րդ միջազգային գավաթին՝ պոկում վարժությունում նվաճելով արծաթե իսկ հրում վարժությունում և երկամարտում բրոնզե մեդալ։

Գլխավոր արդյունքներ խմբագրել

Տարի Վայր Քաշ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Ծանրամարտի աշխարհի առաջնություն
2018 Աշխաբադ, Թուրքմենստան 96 կգ 173 180 184   210 217 217 7 390 4
2019 Պատտայա, Թայլանդ 102 կգ 175 180 182   212 213 218   398  
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն
2019 Բաթումի, Վրաստան 96 կգ 170 174 178   204 210 222   400  
2024 Սոֆիա, Բուլղարիա 102 կգ 176 176 181   211 217 225   398  
Քաթարի գավաթ
2018 Դոհա, Կատար 96 կգ 170 175 178   201 201 211   381  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «IWF Results». IWF.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. PDF listing of 2018 Group A world championship entrants in 96 kg
  3. «2018 World Weightlifting Championships Results». IWF.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Iranian Gold in the men's 96kg». IWF.net. 2018 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Iranians bag eight world weightlifting medals». Iran Daily. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. «2019 European Championships Start Book» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  7. «2019 European Championships Male Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.