Եվգենի Տերեխին
Եվգենի Տերեխին (ռուս.՝ Евгений Евгеньевич Терехин, մայիսի 6, 1958), ռուս դիվանագետ։
Եվգենի Տերեխին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 6, 1958 (65 տարեկան) |
Կենսագրություն խմբագրել
1981 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին, ամհարերենին և անգլերենին։
1981 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
2000 թվականից մինչև 2002 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի բաժնի պետ։
2002-2006 թվականներին Եթովպիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
2006-ից մինչև 2010 թվականը եղել է արտերկրում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
2010 թվականից մինչև 2015 թվականը Կիրգիզիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
2015 թվականից մինչև 2019 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
2019 թվականի մարտի 27-ից Եթովպիայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Ադիս Աբեբայում Աֆրիկյան Միության լիազոր ներկայացուցիչ[1]։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի հուլիսի 16)[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Указ Президента Российской Федерации от 27.03.2019 г. № 134 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Федеративной Демократической Республике Эфиопии и Полномочном представителе Российской Федерации при Африканском союзе в Аддис-Абебе, Федеративная Демократическая Республика Эфиопия, по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 16.07.2012 г. № 1014 «О присвоении дипломатических рангов»