Եվգենի Ֆյոդորի Դրագունով (ռուս.՝ Евге́ний Фёдорович Драгуно́в, փետրվարի 20, 1920(1920-02-20), Իժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 4, 1991(1991-08-04), Իժևսկ, ԽՍՀՄ), խորհրդային կոնստրուկտոր-զինագործ, հրաձգային մարզական և մարտական բազմաթիվ զինատեսակների ստեղծող։

Եվգենի Դրագունով
ռուս.՝ Евгений Фёдорович Драгунов
Դիմանկար
Ծնվել է1920 փետրվարի 20
ԾննդավայրԻժևսկ, ՌԽՖՍՀ
Մահացել է1991 օգոստոսի 4
Մահվան վայրԻժևսկ, ԽՍՀՄ
ԳերեզմանQ4500591?
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունռուս
Մասնագիտությունճարտարագետ և ռազմական գործիչ
Գործունեությունկոնստրուկտոր
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան,
Լենինյան մրցանակի դափնեկիր,
Իժևսկի պատվավոր քաղաքացի,
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Իժևսկում, զինագործների ընտանիքում[1]։ Հայրն այդ ժամանակ կուսակցական աշխատող էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի[2]։

1934 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է արդյունաբերական տեխնիկում։

1938 թվականին ավարտել է այն տեխնիկ-տեխնոլոգի որակավորմամբ[2], տեխնիկումն ավարտելուց հետո աշխատել է գործարանում։

1939 թվականին զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ (ԲԳԿԲ) և ուղարկվել է կրտսեր հրամանատարական կազմի դպրոց, իսկ ավելի ուշ՝ զինական վարպետության դպրոց։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավագ զինագործ Դրագունովը, որը ծառայում էր Հեռավոր Արևելքում, ռազմաճակատոմ չի հայտնվել։ Հետագայում, մինչև 1945 թվականի զորացրումը, աշխատել է որպես ավագ զինագործ։

1945 թվականի դեկտեմբերին Եվգենի Դրագունովը հրետանու ավագ սերժանտի կոչումով վերադարձել է Իժևսկի մեքենաշինական գործարան[3], որտեղ կրկին շարունակել է աշխատանքը գլխավոր կոնստրուկտորի բաժնում որպես ավագ զինագործ։ Արդեն մեկ տարի անց աշխատել է ինքնուրույն՝ զբաղվելով երեք գծանի Մոսինի հրացանի արդիականացմամբ։ 1949 թվականին արտադրության մեջ է դրվել նրա առաջին սպորտային «Սպարտակ-49» հրացանը[3]։

Համաշխարհային հայտնիություն է ձեռքբերել հրաձգային մարզական և մարտական զենքի տարբեր տեսակների ստեղծման, մասնավորապես՝ Դրագունովի դիպուկահար հրացանի շնորհիվ։

Եվգենի Դրագունովը մահացել է 1991 թվականի օգոստոսի 4-ին։ Հողին է հանձնվել Իժևսկ քաղաքի Խոխրյակովսկոե գերեզմանոցում։

Մշակումներ խմբագրել

 
ԴԴՀ (վերևից) և ԴԴՀԾ (ներքևից)

Եվգենի Դրագունովի կողմից ընդհանուր առմամբ ստեղծվել է հրաձգային համակարգերի մոտ 27 տարբեր կոնստրուկցիաներ[3]։ Դրանցից են՝

  • Դրագունովի դիպուկահար հրացան
  • Արդիականացված Դիպուկահար-74
  • Սպարտակ-49
  • Մարզական Դիպուկահար Հրացան-1
  • Զենիթ
  • Զենիթ-2
  • Փոքր տրամաչափի նշանային հրացան «Ստրելա»
  • Փոքր տրամաչափի նշանային հրացան «Տայգա»
  • Փոքր տրամաչափի նշանային հրացան «Ստրելա-3»
  • Բիաթլոն-7-2
  • Ատրճանակ-գնդացիր-91

Պարգևներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Панкова Ю. И. — официальный сайт города Ижевска«Драгунов Евгений Фёдорович». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 Евгений Драгунов. От первых неудач до финального триумфа. // Мастер-Ружьё : журнал. — 2015. — № 03. — С. 44-49. — ISSN 0002-9200.
  3. 3,0 3,1 3,2 Точность — вежливость королей // Военный парад : журнал. — 2001. — Т. 51. — № 03. — С. 30-31. — ISSN 1029-4678.

Գրականություն խմբագրել

  • Драгунов М. Следуя принципам // журнал «Калашников». — 2015. — № 3. — С. 8—11.
  • Лови А. Три Драгунова // Оружие : журнал. — 2000. — № 07. — С. 2-11. — ISSN 1728-9203.

Արտաքին հղումներ խմբագրել