Եվգենի Աֆանասև (ռուս.՝ Евге́ний Влади́мирович Афана́сьев, մայիսի 25, 1947(1947-05-25), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Եվգենի Աֆանասև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 25, 1947(1947-05-25) (76 տարեկան)
Ծննդավայր Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին, չինարենին և անգլերենին։

1970 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1970-1975 թվականներին՝ Չինաստանում ԽՍՀՄ դեսպանատան ատտաշե։
  • 1975-1976 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության առաջին հեռավորարեւելյան բաժնի կցորդը։
  • 1976-1984 թվականներին՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար։
  • 1985-1987 թվականներին՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները համակարգող ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավոր օգնական։
  • 1987 թվականին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի քարտուղարության խորհրդական։
  • 1987-1992 թվականներին՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1992-1994 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին վարչության պետի առաջին տեղակալ։
  • 1994-1997 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն։
  • 1997 թվականի հունիսի 3-ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 25-ը Կորեայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2001-2004 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն։
  • 2004 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 3-ը Թաիլանդում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2010-2012 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի տնօրեն։
  • 2012 թվականի փետրվարի 20-ից մինչև 2018 թվականի հունվարի 29-ը Ճապոնիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի հունիսի 2)[7]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի հունվարի 19)[8]։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1997 թվականի հունիսի 3)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 03.06.1997 № 546 «О назначении Афанасьева Е. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Корея» Արխիվացված 2013-12-26 Wayback Machine
  2. Указ Президента Российской Федерации от 25.12.2000 № 2066 «О Афанасьеве Е. В.» Արխիվացված 2013-12-26 Wayback Machine
  3. Указ Президента Российской Федерации от 09.11.2004 № 1421 «О назначении Афанасьева Е. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Таиланд и Постоянным представителем Российской Федерации при ЭСКАТО по совместительству»
  4. Указ Президента Российской Федерации от 03.02.2010 № 134 «О Афанасьеве Е. В.» Արխիվացված 2013-12-26 Wayback Machine
  5. Указ Президента Российской Федерации от 20.02.2012 № 206 «О назначении Афанасьева Е. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Японии» Արխիվացված 2013-12-26 Wayback Machine
  6. Указ Президента Российской Федерации от 29.01.2018 № 29 «Об Афанасьеве Е. В.»
  7. Указ Президента Российской Федерации от 02.06.1993 г. № 833 «О присвоении Афанасьеву Е. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  8. Указ Президента Российской Федерации от 19.01.1995 г. № 57 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ խմբագրել