Եվգենի Ախմադուլին
Եվգենի Վալերևիչ Ախմադուլին (ռուս.՝ Евгений Валерьевич Ахмадулин, ապրիլի 21, 1944[1], Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[2], ռուս գիտնական, լրագրող, բանաստեղծ[3], բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ[4]։
Եվգենի Ախմադուլին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1944[1] (80 տարեկան) Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական, լրագրող, բանաստեղծ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հարավային դաշնային համալսարան |
Անդամակցություն | Ռուսաստանի լրագրողների միություն |
Ալմա մատեր | Ռոստովի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2001) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելԾնվել է 1944 թվականի ապրիլի 21-ին Նովոչերկասկ քաղաքում։ Վաղ հասակում կորցրել է ծնողներին, մեծացել է մանկատներում։ Տացինսկայայի մանկատանը Եվգենի Վալերևիչն ավարտել է յոթամյա դպրոցը[2]։
1963 թվականին ավարտել է Նովոչերկասկի քիմիական-տեխնոլոգիական տեխնիկումը, այնուհետև աշխատել է Վոլգայի քիմիական կոմբինատում որպես փականագործ։ Հեռակա ավարտել է Ռոստովի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը[3]։ 1964 թվականից Եվգենի Վալերևիչը ծառայել է բանակում՝ Լիտվայում տեղակայված հրթիռային զորքերում, որտեղ դիվիզիայի քաղաքական բաժնի կոմերիտմիության ավագ հրահանգիչ էր։ Զբաղվել է գրական գործունեությամբ, շրջանային թերթում տպագրել է բանաստեղծություններ և թղթակցություններ[2]։
Բանակում ծառայելուց հետո Եվգենի Վալերևիչն աշխատել է Նովոչերկասկի հաստոցագործական գործարանում, այնուհետև 1971 թվականից եղել է Նովոչերկասկի «Զնամյա կոմունի» քաղաքային թերթի հաստիքային աշխատակից[2]։
Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է իր «Դոնի մամուլը 1893-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության նախօրեին և տարիներին» թեմայով թեկնածուական թեզը[2]։
1981 թվականից դասախոսել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնում։ 1985-1990 թվականներին աշխատել է «Բարձրագույն դպրոցի Հյուսկովկասյան գիտական կենտրոնի տեղեկագիր» գիտատեսական և կիրառական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնում։ Եվգենի Վալերևիչը եղել է Ռուսաստանի առաջին լիարժեք գունազարդ թերթի՝ «Պրիազովսկի կրայի» գլխավոր խմբագիրը[2]։
Եվգենի Վալերևիչ Ախմադուլինը 1996 թվականին մասնակցել է Դոնի ժուռնալիստների համագումարին, որտեղ ընտրվել է վարչության նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի ժուռնալիստների միության Ռոստովի մարզի կազմակերպության գործադիր տնօրեն[2]։
2001 թվականին Ե. Վ. Ախմադուլինը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «XX դարի սկզբին Ռուսաստանի օրինական քաղաքական կուսակցությունների մամուլը» թեմայով[2]։
Ներկայում Եվգենի Վալերևիչն աշխատում է Հարավային դաշնային համալսարանի ժուռնալիստիկայի տեսության ամբիոնի վարիչ[2][4]։
Եվգենի Վալերևիչ Ախմադուլինը պրոֆեսոր է, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ, Ռուսաստանի տարածաշրջանային մամուլի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ, Ռուսաստանի ժուռնալիստների միության Մեծ ժյուրիի անդամ, «ժուռնալիստիկա» մասնագիտությամբ դոկտորական և թեկնածուական թեզերի պաշտպանության մասնագիտացված գիտական խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Հարավի լրագրության գծով ուսումնամեթոդական բաժանմունքի նախագահ, Ռոստովի մարզի մամուլի և հեռուստառադիոհեռարձակումների դեպարտամենտի լրագրողների, հրատարակիչների և պոլիգրաֆիստների ամենամյա ստեղծագործական մրցույթի ժյուրիի նախագահ[2][4]։
Չորս մենագրության, ուսումնական ձեռնարկների և լրագրության տեսության ու պատմության վերաբերյալ հարյուրից ավելի հոդվածի հեղինակ է[2]։
Աշխատություններ
խմբագրել- История российской журналистики начала XX века. Ростов-на-Дону, 2008.
- Краткий курс теории журналистики: учеб. пособие: по спец. "Журналистика" для студентов фак. и отд-ний журналистики. Москва : Ростов-на-Дону, 2006.
- Основы теории журналистики: учебное пособие для студентов высших учебных заведений, обучающихся по направлению 030600 "Журналистика" и специальности 030601 "Журналистика". Ростов-на-Дону, 2009.
- Печать Дона в годы первой русской революции. Ростов-на-Дону, 1985.
- Правительственная печать России (конец XIX в. — февраль 1917 г.). Ростов-на-Дону, 2000.
- Пресса политических партий России начала XX века: издания либералов. Ростов-на-Дону, 2001.
- Пресса политических партий России начала ХХ века: издания консерваторов. Ростов-на-Дону, 2001.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/akhmadulin-evgenij-valerevich.htm
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ахмадулин Евгений Валерьевич
- ↑ 3,0 3,1 Ахмадулин, Евгений Валерьевич(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 4,2 «Донская электронная библиотека. Ахмадулин, Евгений Валерьевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.