Եվա Կոպաչ
Եվա Կոպաչ (լեհ.՝ Ewa Bożena Kopacz, դեկտեմբերի 3, 1956[1][2][3][…], Skaryszew, Gmina Skaryszew, Radom County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[1]), լեհ քաղաքական գործիչ։ Լեհաստանի 54-րդ վարչապետը 2014 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 16-ը[4]։ Մինչ այդ Լեհաստանի Սեյմի մարշալ (2011-2014 թվականներ)։
Եվա Կոպաչ լեհ.՝ Ewa Kopacz | |
![]() | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական հարթակ |
---|---|
Կրթություն՝ | Medical University of Lublin?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ և մանկաբույժ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 3, 1956[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Skaryszew, Gmina Skaryszew, Radom County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | լեհ.՝ Ewa Lis |
Կայք՝ | kopacz.pl |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 3-ին Մեչիսլավի և Քրիստինա Լիսի ընտանիքում[5]։ Մանկությունն անցկացրել է Ռադոմ քաղաքում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։
ԿրթությունԽմբագրել
1981 թվականին ավարտել է Լյուբլինի բժշկական համալսարանը, թերապևտ-մանկաբույժի մասնագիտությամբ։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
90-ական թվականներին եղել է Ազատության Ունիայում, 2001 թվականից՝ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության անդամ, 2013 թվականի դեկտեմբերի 14-ից՝ այդ կուսակցության նախագահի առաջին տեղակալ։
Լեհաստանի IV, V, VI և VII գումարումների Սեյմի պատգամավոր (2001 թվականից)։ Առողջապահության նախարար 2007-2011 թվականներին։ 2011 թվականից գլխավորում էր Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը։
2015 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պլատֆորմի» ցանկում առաջատարն է։
ԸնտանիքԽմբագրել
Եվա Կոպաչի ամուսինը դատախազ Մարեկ Կոպաչն էր (1956-2013), որի հետ նա ամուսնալուծվել է 2008 թվականին[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.sejm.gov.pl/poslowie/posel6/170.htm
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Избрание нового Кабмина Польши.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2014-09-25
- ↑ «Biuletyn Informacji Publicznej Pamieci Narodwej»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-20-ին։ Վերցված է 2015-11-02
- ↑ Jak się rozwiodła Ewa Kopacz