Եվան Նահարոնից (իսպ.՝ Eva de Naharon), 25-ամյա կնոջ կմախք է, որը գտնվել է Մեքսիկայի Տուլում քաղաքից ոչ հեռու գտնվող Նարանխա ստորջրյա քարանձավի Նահարոն հատվածում [2] ։ Գտնվում է Կանկունից մոտավորապես 80 մղոն հարավ-արևմուտք[2]։ Քարանձավը կապված է ավելի մեծ Սակ Ակտուն քարանձավային համակարգին։ Կմախքի ածխածնային անալիզը պարզել է, որ կմախքը 13600 տարեկան է, ինչի արդյունքում այժմ նա Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ամենահին կմախքն է համարվում[3]։

Եվայի դեմքի վերականգնման փուլերը, հեղ․՝ Սիսեռո Մոռայիս, 2018[1]

Քարանձավում հայտնաբերված մյուս կմախքները 11000-14000 տարեկան են[4]։

ՀայտնաբերումԽմբագրել

Եվայի կմախքը հայտնաբերել է Արտուրո Գոնսալեսի արշավախումբը 2004-2008 թվականների պեղումների ժամանակ։ Գոնսալեսի և նրա արշավախմբի չորսամյա պեղումների արդյունքները փոխել են առաջին ամերիկացիների ծագման մասին կարծիքները։ Գոնսալեսը, ով Սալտիլոյի Անապատի թանգարանի տնօրենն է ասում է, որ իրենք չեն պարզել, թե որտեղից են եկել այս քարանձավի բնակիչները, բայց իրենք կարծում են, որ նրանք Ամերիկայի ամենահին բնակիչներն են[4]։

ՆշանակությունԽմբագրել

Ըստ Արտուրո Գոնսալեսի Եվայի կմախքը կազմաբանությամբ ավելի նման է Հարավային քան Հյուսիսային Ասիայի բնակիչների կմախքին։ Ընդունված կարծիք է, որ մարդը Ասիայից Ամերիկա է անցել Բերինգի նեղուցի հատվածով, որը հետո անցել է ջրի տակ[5]։ Այս գտածոն և նրա ուսումնասիրությունը կասկածի տակ է դնում այդ տեսակետը[4]։

Որոշ գիտնականներ գտնում են, որ աղաջուրը, որը ծածկել է քարանձավի այդ հատվածը, ազդել է կմախքի վրա, և այդ պատճառով կմախքը սխալ է թվագրվել[6]։

ԳրականությունԽմբագրել

  • Careaga Viliesid, Lorena; Higuera Bonfil, Antonio (2011). Quintana Roo. Historia breve. México: Fondo de Cultura Económica, El Colegio de México y el Fideicomiso Historia de las Américas. ISBN 978-607-16-0639-6. (իսպ.)
  • Rojas Sandoval, Carmen (2010). «En los cenotes de Quintana Roo: tras la historia más antigua. Parte 3». Espacio Profundo (México) (98): 10-14. ISSN 1405-034X. Consultado el 14 de diciembre de 2012. (իսպ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Best Shivali (2018-08-20)։ «Face of woman whose 13,600-year-old remains are oldest in the Americas, revealed»։ mirror։ Վերցված է 2018-08-21 
  2. 2,0 2,1 Floyd B. Largent, Jr. (June 2005)։ «Early Humans South of the Border» (PDF)։ Mammoth Trumpet 20 (3): 8–11։ Վերցված է Փետրվարի 20, 2011 
  3. Eva of Naharon Archived 2018-08-22 at the Wayback Machine. pbs.org
  4. 4,0 4,1 4,2 Eliza Barclay (Սեպտեմբերի 3, 2008)։ «Oldest Skeleton in Americas Found in Underwater Cave?»։ National Geographic News (National Geographic)։ Վերցված է Փետրվարի 20, 2011 
  5. Foster, L. (1997). Introduction. In A brief history of Mexico (p. 6). New York, New York: Facts on File.-/
  6. «Peopling Of The Americas: Eva de Naharon, A 13,600 Year Old Skeleton Found Near Tulum, Mexico»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-13-ին։ Վերցված է 2018-08-22 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Río, Octavio del; Avilés, Jerónimo (2008). «El esqueleto humano prehistórico de la cueva de Naharon. Quintana Roo». Instituto Nacional de Antropología e Historia. Subdirección de Arqueología Subacuática. Consultado el 13 de diciembre de 2012. (իսպ.)
  • Rojas Sandoval, Carmen (2010). «En los cenotes de Quintana Roo: tras la historia más antigua». Espacio Profundo (México) (98). ISSN 1405-034X. Consultado el 14 de diciembre de 2012. (իսպ.)