Ես չորրորդն եմ
«Ես չորրորդն եմ» (անգլ.՝ I Am Number Four), ֆանտաստիկ արկածային մարտաֆիլմ Դի Ջեյ Քարուզոյի կողմից, որ հիմնված է Ջեյմս Ֆրեյի և Ջոբի Հյուզի նույնանուն վեպի վրա[3]։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 18-ին[4]։
Ես չորրորդն եմ անգլ.՝ I Am Number Four | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր, ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, ֆիլմ անչափահասների համար և վեպի էկրանավորում |
Հիմք | Ես չորրորդն եմ |
Թվական | փետրվարի 17, 2011[1] և մարտի 17, 2011[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դի Ջեյ Կարուզո |
Պրոդյուսեր | Մայքլ Բեյ |
Սցենարի հեղինակ | Ալֆրեդ Գոու, Մայլզ Միլար և Մարտի Նոքսոն |
Դերակատարներ | Ալեքս Փեթիֆեր, Թիմոթի Օլիֆանտ, Թերեզա Փալմեր, Դիաննա Էյգրոն, Քալլան ՄակՕլիֆ, Քևին Դյուրանդ, Ջեյք Աբել, Բո Միրչոֆ, Բրայան Հոու, Էմիլի Ուիքերշամ, Ջուդիթ Հոագ և Jeff Hochendoner? |
Օպերատոր | Գիլյերմո Նավառո |
Երաժշտություն | Թրևոր Ռաբին |
Պատմվածքի վայր | Ֆլորիդա |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Փիթսբուրգ |
Կինոընկերություն | DreamWorks, Reliance Entertainment, Մայքլ Բեյ և Touchstone Pictures |
Տևողություն | 109 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը սկսվում է ինը այլմոլորակայինների սպանությամբ, ովքեր եկել էին երկիր մոլորակ Լորիան մոլորակից, որը ավերվել էր մոգադորիան տիեզերական զավթիչների ուժերով։ Երբ մեկը մահանում է, այդ նույն մոլորակից մեկ այլ այլմոլորակային ստանում է այրվածք իր ոտքին։ Գլխավոր հերոսի ոտքին առաջանում է երրորդ այրվածքը, որը նշանակում է, որ նա կլինի հաջորդը։ Նա դրա մասին հայտնում է իր պահապան Հենրիին։ Նրանք երկուսով մաքրում են իրենց հետքերն և փոխում բնակության վայրերն, որպեսզի կորչեն մոգադորիանների աչքից։
Նոր բնակության վայրում՝ Օհայոյի փոքրիկ քաղաքում, գլխավոր հերոսն ունի նոր անուն՝ Ջոն Սմիթ և նոր պատմություն։ Նա ծանոթանում է Սառայի հետ, ով աշխարհին նայում է իր տեսախցիկով և Սեմի հետ, ում հետ ընկերությունն «չի բարձրացնում նրա ռեյթինգը»։ Որոշ ժամանակ անց Ջոնը ձեռք է բերում արտառոց ունակություններ՝ տելեկինեզ, ուժ և ճարպիկություն, իսկ ֆիլմի վերջում նա իմանում է, որ կարող է լիցքավորել իր ուժով իր խմբի մյուս անդամներին։ Սակայն մոգադորիաններն գտնում են Ջոնին, և առաջին կռվի ժամանակ մահանում է Հենրին։ Ջոնն ու Սառան փախչում են և պատսպարվում դպրոցում։
Շուտով դպրոց են հասնում նաև մոգադորիանները և պատրաստվում դպրոց ներխուժմանը։ Երբ դպրոց են մտնում նրանցից երկուսը, Ջոնին ու Սառային փրկում է Ջեյնը, ով հանդես էր գալիս Լորիան մոլորակից փրկված «Համար վեցը»։ Ջեյնը կարողանում էր դառնալ անտեսանալի և դիմադրել կրակին։ Միասնական ուժերով նրանք հաղթահարում են մոգադորիաններին։ Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ջոնը, Ջեյնը ու Սեմը մեկնում են Սեմի հորը և ողջ մնացած մյուս այլմոլորակայիններին փնտրելու[5]։
Դերասանական կազմ խմբագրել
Դերերում.
- Ալեքս Պետիֆեր - Ջոն Սմիթ/ Չորրորդ/ Դենիել
- Դիաննա Էյգրոն - Սառա
- Տիմոտի Օլիֆանտ - Հենրի
- Թերեզա Պալմեր - Ջեյն/ Վեցերորդ
- Քեյվին Դյուրանդ - մոգադորիան հրամանատար
- Կալան Մակոլիֆ - Սեմ Գուդ
- Ջեյք Աբել - Մարկ Ջեյմս
- Ջուդիտ Հոագ - Սառայի մայր
Հետաքրքիր փաստեր խմբագրել
Երաժշտություն խմբագրել
Ֆիլմում հնչել են հետևյալ երգերը.
- «Adele» - «Rolling in the Deep»
- Civil Twilight - «Letters From the Sky»
- «Jimmy Eat World» - «Invente»
- «Kings of Leon» - Radioactive
- «Rockwel and Michael Jackson» - «Somebody’s Watching Me»
- «The Black Keys» - «Tighten Up»
- «The Temper Trap» - «Soldier On»
- «The XX» - «Shelter»
- «Zac Brown Band & Alan Jackson» - «As She’s Walking Away»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Питтакус Лор на официальном сайте Лориенской саги
- ↑ Release Dates From IMDB
- ↑ «Чужой среди своих»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2015-08-31
- ↑ «Четвёртый…» «Новый Взгляд»
- ↑ Trivia(անգլ.) на сайте Internet Movie Database
Արտաքին հղումներ խմբագրել
- The Lorien Legacies official site
- Պաշտոնական կայք Archived 2013-01-13 at the Wayback Machine.
- «Ես չորրորդն եմ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում