Եսթեր (մանկագիր)
հայ բանաստեղծ, մանկագիր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եսթեր, իրական անուն՝ Նաիրա Հաղթանակի Մխիթարյան (փետրվարի 21, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2016)[1]։
Եսթեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Հայաստան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելՆաիրա Մխիթարյանը ծնվել է 1980 թվականին Երևանում։ Սովորել է Քվանտ վարժարանում, 2002 թվականին ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը, իսկ 2009 թվականին Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 2002-2007 թվականներին «Արեալ» ՍՊԸ-ում աշխատել է որպես համակարգչային օպերատոր։ Բանաստեղծությունների և մանկական հեքիաթների ժողովածուների հեղինակ է[2]։
Երկեր
խմբագրել- «Հավերժի ուղին» (բանաստեղծություններ) 2002
- «Լուսատտիկի երգը խավարում» (բանաստեղծություններ) 2004
- «Վերջին երգը խավարում» 2008
- «Ճանապարհ դեպի լույս» (բանաստեղծություններ) 2012
- «Շղթայված ծաղիկը կամ հրեշտակները լաց չեն լինում» 2013
- «Եսթերի հեքիաթները» ժողովածու 2015
- «Հեքիաթի հրաշքը» (հեքիաթներ) 2019, 2021 թվականին վերահրատարակվել է
- «Եթե քարերը խոսել իմանային» (արձակ) 2023[2]
Պարգևներ
խմբագրել- Համազգայինի Հայաստանի վարչության կազմակերպած շարադրությունների մրցույթում ճանաչվել է հաղթող, 1995
- Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մրցույթում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի, 1996
- «Տիրական ոսկե պսակ» մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման, 2000
- Գրողների միության կազմակերպած Իրինա Գյուլնազարյանի մրցույթում արժանացել է «Ծիծեռնակ» մանկական ամսագրի խրախուսական մրցանակի, 2014
- Հայաստան-Դիլիջան միջազգային սիմպոզիումի ժամանակ արժանացել է մեդալի և գավաթի, 2022[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 02.06.2016 ՆԻՍՏՈՎ ԱՆՑԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՑԱՆԿ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «ԵՍԹԵՐ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.